ՔԿ նախագահի հանձնարարականը՝ ՀՀ ՔԿ վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների աշխատանքները պատշաճ կազմակերպելու, նախաքննության ընթացքում թույլ տրված թերությունները հնարավոր սեղմ ժամկետում հայտնաբերելու և վերացնելու վերաբերյալ
ք.Երևան, 29.10.2018թ., 168-Լ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`
Հանձնարարում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության և դրանց ստորաբաժանումների պետերին, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարչությունների պետերին, զինվորական քննչական գլխավոր վարչության (այսուհետ՝ ԶՔԳՎ) հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետին, ԶՔԳՎ կայազորային քննչական բաժինների պետերին՝
1) յուրաքանչյուր երկուշաբթի համապատասխանաբար Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալին, ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետին ներկայացնել քրեական գործ հարուցելը մերժելու, քրեական գործ հարուցելու, քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարացնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումները դատախազի կողմից վերացնելու, մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու, քննիչին դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին դատախազի որոշումների և դրանց դեմ ներկայացված առարկությունների, ինչպես նաև դատախազի ցուցումների, դատախազական ներգործության այլ միջոցներ կիրառելու մասին որոշումների և դրանց դեմ ներկայացված առարկությունների, քրեական գործով ձերբակալվածին ազատելու, մեղադրյալին կալանքից ազատելու, դատախազի ցուցումով անձին ձերբակալելու և ձերբակալվածին ազատելու վերաբերյալ դատավարական փաստաթղթերի պատճենները.
2) սույն հանձնարարականի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերի պատճենները ներկայացնելու հետ միաժամանակ դրանց վերաբերյալ ամփոփ թվային տվյալները (Ձև 1) «մալբրի» էլեկտրոնային համակարգով ուղարկել Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժին:
2. Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին, Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալին, ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետին՝ սույն հանձնարարականի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկատվությունն ամփոփել եռօրյա ժամկետում և Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալին ներկայացնել եզրակացություն՝ որոշումների կայացման պատճառների վերաբերյալ:
3. Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի պետին՝ ամփոփել սույն հանձնարարականի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով ստացված ամփոփ թվային տվյալները շաբաթական կտրվածքով և ներկայացնել Կոմիտեի նախագահին:
4. Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալներին:
5. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:
Հ. Գրիգորյան
Ձև 1
հ/հ |
ընդամենը |
Առարկու-թյունների, բողոքար-կումների քանակը |
|||
Դատախազի որոշման անվանումը |
քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին որոշում |
1 |
|
||
քրեական գործի հարուցումը վերացնելու մասին որոշում |
2 |
|
|||
քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում |
3 |
|
|||
քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում |
4 |
|
|||
քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում |
5 |
|
|||
քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում |
6 |
|
|||
մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու մասին որոշում |
7 |
|
|||
Այլ դատախազական ակտեր |
դատախազի ցուցում
|
8 |
|
||
որից |
անձին ձերբակալելու |
9 |
|
||
անձին ձերբակալումից ազատելու
|
10 |
|
|||
մեղադրյալին կալանքից ազատելու |
11 |
|
|||
քննիչին դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին որոշում |
12 |
|
|||
դատախազական ներգործության այլ միջոցներ
|
13 |
|
|||
Քննիչի որոշման անվանումը |
ձերբակալումից ազատելու մասին որոշում |
14 |
|