ՔԿ նախագահի հանձնարարականը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2016թ. նոյեմբերի 28-ի թիվ 66-Լ հանձնարարականն ուժը կորցրած ճանաչելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հանձնարարական՝
ք.Երևան, 06 օգոստոսի 2018, թիվ 109-L
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.
Հանձնարարում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի նոյեմբերի 28-ի «Փորձաքննություններ նշանակելու նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ» թիվ 66-Լ հանձնարարականը:
2. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:
Հ. Գրիգորյան