ՔԿ նախագահի հանձնարարականը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի օգոստոսի 20-ի թիվ 115-Լ հանձնարարականում փոփոխություններ կատարելու մասին
ք.Երևան, 03 սեպտեմբերի 2018, թիվ 144-L
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հանձնարարում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցված և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված քրեական գործերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունում ուսումնասիրելու վերաբերյալ» թիվ 115-Լ հանձնարարականում (այսուհետ՝ Հանձնարարական) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հանձնարարականի վերնագրում «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ» բառերը փոխարինել «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ» բառերով,
2) Հանձնարարականի 1-ին կետում «օգոստոսի 31» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1» բառերով, իսկ «քրեական գործերը:» բառերը փոխարինել «քրեական գործերով դեպքի վայրի զննության արձանագրությունների, փորձաքննություն նշանակելու մասին որոշումների, փորձագետի եզրակացությունների, իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումների և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումների պատճենները:»:
3) Հանձնարարականի 2-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
4) Հանձնարարականի 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ուսումնասիրել քրեական գործերի նյութերի պատճենները, ի հայտ բերել քրեական գործերի բացահայտման վրա բացասաբար անդրադարձած թերացումներն ու բացթողումները, աջակցություն ցուցաբերել վարույթն իրականացնող մարմնին այդպիսիք վերացնելու, գիտության և տեխնիկայի ժամանակակից հնարավորություններն օգտագործելով քննչական և այլ դատավարական նոր կամ լրացուցիչ գործողությունների կատարումը պլանավորելու ուղղությամբ:»:
2. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
Հ. Գրիգորյան