ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
27.08.19, 10:27

ՔԿ նախագահի հանձնարարականը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի մասին տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ (ինկորպորացված տարբերակ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

հանձնարարականը՝

 

 

Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ 

 

«29» հոկտեմբերի, 2018թ. թիվ 169-Լ

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը պարզելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

                                                                                                                               

Հանձնարարում եմ՝

 

1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության և դրանց ստորաբաժանումների, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարչությունների, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության և կայազորային քննչական բաժինների պետերին՝

1) Յուրաքանչյուր երկուշաբթի «մալբրի» էլեկտրոնային համակարգով Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժին ուղարկել վարույթում քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն Ձև 1-ի.
2) պահպանել Ձև 1-ի լրացման պայմանները:

2. Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի պետին՝ ամփոփել սույն հանձնարարականի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվությունը շաբաթական և ամսական կտրվածքով: Շաբաթական ամփոփ թվային տվյալները Կոմիտեի նախագահին ներկայացնել յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ ամսական ամփոփումները՝ գրավոր զեկուցագրի տեսքով մինչև հաջորդող ամսվա 10-ը:

3.Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Կոմիտեի նախագահի տեղակալներին՝ ըստ համակարգման ոլորտների:


4. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:

 

 

                                                                                                                                                                                                                                                                              Հ. Գրիգորյան