ՔԿ նախագահի հանձնարարականը՝ մահվան ելքով դեպքերով նախաքննություն կատարելու գործընթացը կազմակերպելու վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ք.Երևան, 26.10.2018թ., թիվ 167-Լ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`
Հանձնարարում եմ`
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության և դրանց ստորաբաժանումների պետերին՝
1) մահվան ելքով դեպքերով (բացառությամբ անզգուշությամբ կատարվածների) նախաքննությունը կատարել անձամբ.
2) սույն հանձնարարականի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի առանձնահատկություններից ելնելով նախաքննությունը կատարել քննչական խմբով՝ քրեական գործն անձամբ ընդունելով վարույթ:
2.Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին:
3.Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, մարզային քննչական վարչությունների, դրանց ստորաբաժանումների պետերին:
Հ. Գրիգորյան