ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
20.08.18, 11:41

ՔԿ նախագահի հանձնարարականը՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցված և Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված քրգործերը քննության աջակցության վարչությունում ուսումնասիրելու վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
Հանձնարարական՝



ք.Երևան, 20 օգոստոսի 2018, թիվ 115-L 


Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մարմինների և ստորաբաժանումների վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցված և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված քրեական գործերի բացահայտմանն ուղղված աշխատանքներն ակտիվացնելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝


                                              

Հանձնարարում եմ՝



1.Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին՝

Մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչություն ուղարկել 1998 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցված և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված քրեական գործերը:

2.Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետին՝

1) Կազմել սույն հանձնարարականի 1-ին կետում նշված քրեական գործերի ուսումնասիրության ժամանակացույց:
2) Ուսումնասիրել քրեական գործերով դեպքի վայրի զննության արձանագրությունները, ի հայտ բերել քրեական գործերի բացահայտման վրա բացասաբար անդրադարձած թերացումներն ու բացթողումները, աջակցություն ցուցաբերել վարույթն իրականացնող մարմնին այդպիսիք վերացնելու, գիտության և տեխնիկայի ժամանակակից հնարավորություններն օգտագործելով  քննչական և այլ դատավարական նոր կամ լրացուցիչ գործողությունների կատարումը պլանավորելու  ուղղությամբ:
3) Սույն հանձնարարականի կատարման արդյունքները Կոմիտեի նախագահին ներկայացնել զեկուցագրով:

3. Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Կոմիտեի նախագահին:

4. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:



Հ. Գրիգորյան