Լրահոս
25.01.19, 06:22

ՔԿ նախագահի հրամանով ավագ քննիչը պարգևատրվել է հուշանվերով՝ ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար

ՔԿ նախագահի հրամանով ավագ քննիչը պարգևատրվել է հուշանվերով՝ ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված  քննչական գործողությունների, մշակված քննչական տակտիկայի ու ժամանակին իրականացված մի շարք դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի կոռուպցիոն մեխանիզմը, մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» Փակ բաժնետիրական ընկերության մի շարք փոստային բաժանմունքների  և սոցիալական ծառայության աշխատակիցների։

Նախաքննությամբ պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 107.300.000 ՀՀ դրամ։

Իսկ բացահայտման ուղղությամբ կատարած աշխատանքների ընթացքում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության համար Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Էդուարդ Պողոսյանը պարգևատրվել է հուշանվերով՝ ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար: