ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
10.12.18, 15:18

ՔԿ նախագահի հրամանը՝ ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող գրավոր քննության հարցաշարը հաստատելու և ՀՀ ՔԿ նախագահի 2015թ. հունվարի 14-ի թիվ 1-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
Հրաման՝



ք.Երևան, 10.12.2018թ. N 204-Լ





Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 18-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգի 16-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝


 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող գրավոր քննության հարցաշարը՝ համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2015 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող բաց մրցույթի հարցաշարը հաստատելու մասին» թիվ 1-Լ հրամանը:
  3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Ա.Կրկյաշարյանին:
  4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Ա.Կրկյաշարյանին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:

 

 Հ.Գրիգորյան


 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
                                                                                                                                       10.12. 2018թ.

N  204 - Լ հրամանի


 

ՀԱՐՑԱՇԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ



Կրիմինալիստիկա

 

  1. Նախաքննության պլանավորում և քննչական պլան. սկզբունքներ, նպատակ, տեսակներ
  2. Քննչական վարկածներ և դրանց ստուգմանն ուղղված գործողություններ
  3. «Դեպքի վայր» և «դեպքի վայրի զննություն» հասկացությունները
  4. Դեպքի վայրի զննության տեսակները, կատարման կարգը, մասնակիցները
  5. Դեպքի վայրի զննության առանձնահատկությունները բաց տեղանքում
  6. Դեպքի վայրի զննության առանձնահատկությունները դիակի առկայության դեպքում
  7. Դեպքի վայրում հետքերի նախնական հետազոտության, վերցման և փաթեթավորման առանձնահատկությունները
  8. Հանցագործության մոդելավորումը դեպքի վայրում
  9. Լուսա- և տեսանկարահանման կիրառումը դեպքի վայրի զննության ընթացքում, լուսա- և տեսանկարահանման ձևերը
  10. Հանցագործության հետքերի տեսակները
  11. Մարդու ձեռքի և ոտքի հետքերը, մատնահետքերը և կենսաբանական այլ հետքեր (տեսակները, հայտնաբերումը և ֆիքսումը)
  12. Տրանսպորտային միջոցների հետքերը
  13. Հարցաքննության պլանավորումն ու կազմակերպումը
  14. Անչափահասի հարցաքննության տակտիկական առանձնահատկությունները
  15. Կասկածյալի և մեղադրյալի հարցաքննության տակտիկական առանձնահատկությունները
  16. Տուժողի և վկայի հարցաքննության տակտիկական առանձնահատկությունները
  17. Խուզարկության և առգրավման տակտիկական առանձնահատկությունները
  18. Քննչական փորձարարության տակտիկական առանձնահատկությունները
  19. Ճանաչման ներկայացնելու տակտիկական առանձնահատկությունները
  20. Առերեսման տակտիկական առանձնահատկությունները
  21. Դատաբժշկական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  22. Դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություններ նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  23. Դատակենսաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  24. Դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  25. Դատամատնադրոշմային և դատաձեռագրաբանական փորձաքննությունները նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  26. Դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  27. Դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  28. Դատապայթյունատեխնիկական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  29. Դատաշինարարական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  30.  Դատահաշվապահական և դատաֆինանսատնտեսական փորձաքննություններ նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  31.  Սպանության քննության առանձնահատկությունները (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  32.  Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու  քննության առանձնահատկությունները (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  33. Մարդուն առևանգելու քննության մեթոդիկան (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  34. Մարդու թրաֆիքինգի կամ շահագործման քննության առանձնահատկությունները (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  35.  Բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների քննության առանձնահատկությունները (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  36. Երեխաների նկատմամբ կատարված սեռական հանցագործությունների քննության առանձնահատկությունները (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  37. Ավազակության և կողոպուտի քննության մեթոդիկան (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  38. Գողության քննության մեթոդիկան, բնակարանային գողությունների քննության առանձնահատկությունները (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  39. Խարդախության քննության մեթոդիկան (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  40. Շորթման քննության մեթոդիկան (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  41. Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հափշտակությունների քննության մեթոդիկան (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  42. Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով քննության մեթոդիկան (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  43. Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու քննության մեթոդիկան (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  44. Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավվելու քննության առանձնահատկությունները (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  45. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու քննության մեթոդիկան (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  46. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու քննության առանձնահատկությունները (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  47. Կաշառք ստանալու և տալու քննության մեթոդիկան (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  48. Ինքնիրավչության քննության առանձնահատկությունները (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  49. Սուտ մատնության քննության առանձնահատկությունները (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)
  50. Զինվորական ենթակայության կարգի և  զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունների քննության մեթոդիկան (վարկածներ, անհետաձգելի քննչական գործողություններ, սկզբնական և հետագա փուլերի գործողություններ)  


    Քրեական իրավունք


  1. Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում և տարածքի մեջ
  2. Քրեական օրենքի հետադարձ ուժը
  3. Հանցագործության հասկացությունը և հատկանիշները
  4. Հանցագործությունների դասակարգումը: Շարունակվող և տևող հանցագործություններ
  5. Հանցագործությունների համակցությունը
  6. Հանցակազմի հասկացությունը, տարրերը և տեսակները
  7. Հանցագործության օբյեկտի հասկացությունը և տեսակները
  8. Հանցագործության առարկան
  9. Հանցագործության օբյեկտիվ կողմի ընդհանուր բնութագիրը
  10. Հանցագործության սուբյեկտի ընդհանուր բնութագիրը
  11. Մեղսունակություն, անմեղսունակություն և սահմանափակ մեղսունակություն
  12. Հանցագործության հատուկ սուբյեկտը
  13. Մեղքի հասկացությունը և ձևերը
  14. Պատասխանատվությունը մեղքի երկու ձևերով հանցագործության համար
  15. Հանցագործության շարժառիթը, նպատակը, հույզերը
  16. Հանցագործության փուլերի հասկացությունը և տեսակները
  17. Ավարտված և չավարտված հանցագործություններ
  18. Հանցագործությունից կամովին հրաժարվելը
  19. Հանցակցության հասկացությունը, հատկանիշները և հանցակիցների տեսակները
  20. Հանցակիցների պատասխանատվության առանձնահատկությունները
  21. Առնչակցությունը
  22. Հանցակցի սահմանազանցումը
  23. Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների ընդհանուր բնութագիրը և տեսակները
  24. Անհրաժեշտ պաշտպանություն
  25. Ծայրահեղ անհրաժեշտություն
  26. Հիմնավորված ռիսկ
  27. Հրաման կամ կարգադրություն կատարելը
  28. Պատժի հասկացությունը, նպատակները և տեսակները
  29. Քրեական պատասխանատվությունից ազատելու հասկացությունը և հիմքերը
  30. Համաներում, ներում, դատվածություն
  31. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների հասկացությունը, կիրառման հիմքը, նշանակումը, փոփոխումը, դադարեցումը և տեսակները
  32. Սպանության հասկացությունը և տեսակները
  33. Երկու և ավելի անձանց սպանության սուբյեկտիվ կողմի արտահայտումը
  34. Ակնհայտ հղի կնոջ սպանության քրեաիրավական բնութագիրը
  35. Առանձին դաժանությամբ սպանության քրեաիրավական բնութագիրը
  36. Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության քրեաիրավական բնութագիրը
  37. Խուլիգանական դրդումներով սպանության քրեաիրավական բնութագիրը
  38. Այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը
  39. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության քրեաիրավական բնութագիրը
  40. Մոր կողմից նորածին երեխայի սպանության որակման առանձնահատկությունները
  41. Անզգուշությամբ մահ պատճառելը
  42. Ինքնասպանության հասցնելը և ինքնասպանության հակելը
  43. Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը: Ծեծի քրեաիրավական բնութագիրը
  44. Մարդուն առևանգելը և ազատությունից ապօրինի զրկելը
  45. Մարդու թրաֆիքինգի կամ շահագործման քրեաիրավական բնութագիրը
  46. Բռնաբարություն և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
  47. Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ
  48. Անառակաբարո գործողությունները 
  49. Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը
  50. Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը
  51. Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը
  52. Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը
  53. Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը
  54. Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը
  55. Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ: Հափշտակության հասկացությունը և տեսակները
  56. Ավազակության քրեաիրավական բնութագիրը
  57. Գողության և կողոպուտի որակման առանձնահատկությունները
  58. Բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով հափշտակությունը
  59. Խարդախության քրեաիրավական բնութագիրը
  60. Յուրացնելու կամ վատնելու քրեաիրավական բնութագիրը
  61. Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը
  62. Շորթումը որպես քրեորեն պատժելի արարք
  63. Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի
  64. Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը
  65. Ապօրինի ձեռնարկատիրության և կեղծ ձեռնարկատիրության որակման առանձնահատկությունները
  66. Առևտրային կաշառքի քրեաիրավական բնութագիրը
  67. Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը
  68. Վաշխառության որակման առանձնահատկությունները
  69. Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը
  70. Ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման քրեաիրավական բնութագիրը
  71. Պատանդ վերցնելու հանցակազմի առանձնահատկությունները
  72. Բանդիտիզմի քրեաիրավական բնութագիրը
  73. Զանգվածային անկարգությունները
  74. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը
  75. Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը
  76. Համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը (ներթափանցելը)
  77. Համակարգչային սաբոտաժը
  78. Վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը
  79. Խուլիգանության քրեաիրավական բնութագիրը
  80. Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը
  81. Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը
  82. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը
  83. Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը
  84. Իշխանությունը յուրացնելը
  85. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը
  86. Պաշտոնեական լիազորություններն անցնելը, տարբերակումն իշխանազանցությունից
  87. Կաշառք ստանալը և տալը: Կաշառքի միջնորդությունը
  88. Ինքնիրավչության քրեաիրավական բնութագիրը
  89. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը
  90. Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը
  91. Սուտ մատնությունը
  92. Ապացույցները կեղծելը
  93. Հանցագործությունը պարտակելը և հանցագործության մասին չհայտնելը
  94. Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը
  95. Հրամանը չկատարելը
  96. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում
  97. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը և դասալքությունը
  98. Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը
  99. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը
  100. Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը


    Քրեադատավարական իրավունք


  1. Հավասարությունը օրենքի և դատարանի առջև: Գործի արդարացի քննությունը
  2. Բնակարանի և գույքի անձեռնմխելիությունը քրեական դատավարությունում
  3. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և անձնական ազատությունը
  4. Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը և դրա ապահովումը
  5. Կրկին անգամ դատվելու անթույլատրելիությունը
  6. Մրցակցությունը քրեական դատավարության ընթացքում
  7. Անալոգիան ՀՀ քրեական դատավարությունում
  8. Նյութերի նախապատրաստման փուլում ժամկետի երկարացումը
  9. Տեխնիկական միջոցների կիրառումը քրեական դատավարությունում
  10. Քրեական հետապնդման հասկացությունն ու հիմքերը
  11. Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
  12. Դատախազը և նրա լիազորությունները մինչդատական վարույթում
  13. Քննիչը որպես քրեական դատավարության սուբյեկտ և նրա լիազորությունները
  14. 14.Քննիչի գործողությունները դատախազի ցուցումներին համաձայն չլինելու դեպքում 
  15. Հետաքննության մարմինները և նրանց լիազորությունները
  16. Տուժողը, նրա իրավունքներն ու պարտականությունները
  17. Քաղաքացիական հայցվորը, նրա իրավունքներն ու պարտականությունները
  18. Կասկածյալը և մեղադրյալը քրեական դատավարությունում
  19. Պաշտպանը և նրա պարտադիր մասնակցությունը
  20. Պաշտպան հրավիրելը, նշանակելը, փոխարինելը և վարույթին` նրա մասնակցելու այլ հիմքերը
  21. Ընթերական և թարգմանիչը քրեական դատավարությունում
  22. Մասնագետը և փորձագետը քրեական դատավարությունում
  23. Անձինք, որոնք չեն կարող կանչվել և հարցաքննվել որպես վկա
  24. Վկան քրեական դատավարությունում և նրա իրավաբանական օգնության իրավունքը
  25. Բացարկները, ինքնաբացարկները և գործով վարույթից հեռացնելու մասին միջնորդությունները
  26. Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության միջոցները
  27. Դատավարության մասնակից ճանաչելու պահանջի իրավունքը
  28. Ապացույցների հասկացությունը և տեսակները
  29. Ապացուցման ենթակա հանգամանքները
  30. Որոշակի ապացույցների առկայությամբ հաստատվող հանգամանքները
  31. Ապացույցների թույլատրելիության չափորոշիչները: Որպես ապացույց չթույլատրվող նյութերը
  32. Ձերբակալման հասկացությունը, հիմքերը և ժամկետները
  33. «Բերվածի» կարգավիճակը քրեական դատավարությունում և նրա նվազագույն իրավունքները
  34. Խափանման միջոցների  հասկացությունը և համակարգը: Խափանման միջոց կիրառելու հիմքերը և կարգը
  35. Կալանավորումը որպես խափանման միջոց
  36. Հիմնավոր կասկածը որպես կալանավորման կիրառման պայման
  37. Գույքի խնամքի և հսկողության իրավունքը
  38. Մեղադրյալին կալանքից ազատելը
  39. Գրավի` որպես կալանավորման այլընտրանքային միջոցի կիրառման առանձնահատկությունները
  40. Ստորագրություն չհեռանալու մասին
  41. Անձնական երաշխավորություն: Կազմակերպության երաշխավորություն
  42. Հսկողությանը հանձնելը: Հրամանատարության հսկողությանը հանձնելը
  43. Խափանման միջոցների բողոքարկումը, փոփոխելը և վերացնելը
  44. Դատավարական հարկադրանքի այլ միջոցները
  45. Քաղաքացիական հայցը քրեական դատավարությունում
  46. Դատավարական ժամկետները
  47. Քրեական գործի հարուցման առիթները և հիմքերը
  48. Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը և դրա արդյունքում ընդունվող որոշումները
  49. Քրեական գործ հարուցելու կարգը
  50. Քրեական գործի հարուցումը մերժելը
  51. Նախնական քննության ընդհանուր պայմանները
  52. Նախաքննության կատարման վայրը և սկիզբը
  53. Քննչական բաժնի պետի լիազորությունները
  54. Քննչական ենթակայությունը
  55. Տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերը
  56. Նախաքննության կատարումը քննչական խմբի կողմից
  57. Նախնական քննության ժամկետները: Նախնական քննության ավարտը
  58. Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը և կարգը
  59. Մեղադրանք առաջադրելու կարգը
  60. Հարցաքննության ընդհանուր պայմանները
  61. Վկայի և տուժողի հարցաքննության դատավարական կարգը
  62. Կասկածյալի և մեղադրյալի հարցաքննության դատավարական կարգը
  63. Առերեսման դատավարական կարգը
  64. Զննում, արտաշիրմում և քննում կատարելու դատավարական կարգը
  65. Ճանաչման ներկայացնելու դատավարական կարգը
  66. Խուզարկություն և առգրավում կատարելու հիմքերն ու դատավարական կարգը
  67. Գույքի վրա կալանք դնելը
  68. Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը
  69. Քննչական փորձարարությունը
  70. Փորձաքննություն նշանակելը և կատարելը: Փորձաքննությունների տեսակները` ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
  71. Հետազոտման համար նմուշներ ստանալու առանձնահատկությունները
  72. Ընթերակայի մասնակցությունը քննչական գործողություններին
  73. Քրեական գործով վարույթի կասեցումը և կասեցված վարույթի վերսկսումը
  74. Քրեական գործով վարույթի կարճումը և քրեական հետապնդումը դադարեցնելը
  75. Քրեական գործի նյութերին ծանոթանալու կարգը
  76. Մեղադրական եզրակացությունը և դրա հավելվածները: Դատախազի որոշումները մեղադրական եզրակացությամբ ստացված գործով
  77. Հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների բողոքարկումը դատարան
  78. Դատական վերահսկողությունը մինչդատական վարույթում
  79. Անչափահասների գործերով վարույթի ընդհանուր բնութագիրը
  80. Անմեղսունակ անձանց գործերով բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մինչդատական վարույթը