Պաշտոնական
14.11.18, 04:50

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին (լուսանկարներ)

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Նասեր Սոբհանիփուրին:

Ողջունելով հյուրերին ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արման Պողոսյանը կարևորել է ՀՀ Քննչական կոմիտեի և Հայաստանում Իրանի դեսպանության  հետ ակտիվ շփումները, որոնք նպաստում են իրավական փոխօգնության ոլորտում ի հայտ եկող աշխատանքային խնդիրների օպերատիվ լուծմանը:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ բարձր մակարդակի հանդիպումներն ավելի մեծ հեռանկարներ և հնարավորություններ են ստեղծում երկու հարևան երկրների քաղաքացիների ակտիվ փոխայցելություններով պայմանավորված՝վերջիններիս իրավական պաշտպանության ապահովումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Նասեր Սոբհանիփուրին իր հերթին բարձր է  գնահատել  երկու բարեկամ երկրների քննչական մարմինների միջև իրավական օգնության, ինչպես նաև միջազգային հանցավորության  դեմ պայքարում Հայաստանի և Իրանի իրավապահների միջև ձևավորված սերտ համագործակցությունը:

Կողմերը քննարկել են  երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր և պայմանավորվել աշխատանքյաին կարգով շարունակել քննարկումները, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների քննչական մարմինների համագործակցությունն առավել սերտացնելու, քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակումն առավել օպերատիվ կազմակերպելու գործում: