Լրահոս
07.05.19, 07:21

ՔԿ նախագահն ընդունել է քաղաքացուն և լսել նրա մտահոգությունները (լուսանկարներ)

ՔԿ նախագահն ընդունել է քաղաքացուն և լսել նրա մտահոգությունները (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր  ընդունել է հարազատների հետ գույքային վեճ ունեցող քաղաքացուն:

Կոմիտեի նախագահը ներկայացրել է քաղաքացու դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքը: Հայկ Գրիգորյանը վստահեցրել է, որ յուրաքանչյուր դեպքով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքները վերականգնելու համար:

Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը լսել է քաղաքացու մտահոգությունները քրեական գործով քննության ընթացքի վերաբերյալ և հավաստիացրել, որ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար: