Լրահոս
14.08.19,
10:22
ՔԿ նախագահը արդարադատության առաջին դասի խորհրդականի արտահերթ դասային աստիճան է շնորհել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետին
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ծառայողական պարտականություններն ու առաջադրանքների պատշաճ կատարելու, առանձնակի ցուցանիշներ ապահովելու, 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում բարձր մասնագիտական հմտություններ ցուցաբերելու համար արդարադատության առաջին դասի խորհրդականի արտահերթ դասային աստիճան է շնորհել Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արման Նահապետյանին:
ՔԿ նախագահը շնորհավորել է Նահապետյանին՝ արտահերթ դասային աստիճան ստանալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար: