Լրահոս
20.12.19, 13:21

ՔԿ ծառայողների կողմից կարգապահական խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել

ՔԿ ծառայողների կողմից կարգապահական խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել

2019 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգութան վարչություն ստացվել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի  «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի դիմումը և «Հարթավանցի ընտանիքին իրենց տան մեջ ծեծել են քրեական գործ դեռ չի հարուցել» վերտառությամբ անստորագիր փաստաթուղթը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դ. Ոսկանյանի ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ:

Դիմումի առիթվ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում կատարավել է  ուսումնասիրություն, որի ընթացքում ՔԿ ծառայողների կողմից կարգապահական խախտման հատկանիշներ չեն հայտաբերվել: