Լրահոս
22.06.20, 13:18

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է քաղաքացուն և նրա բարձրացրած հարցերի վերաբերյալ տվել կոնկրետ հանձնարարականներ

Քննչական կոմիտեի  նախագահն ընդունել է քաղաքացուն և նրա բարձրացրած հարցերի վերաբերյալ տվել կոնկրետ հանձնարարականներ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հունիսի 22-ին ընդունել է քաղաքացի Ռուզաննա Ադանալյանին:

Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը, ծանոթանալով ընդունելությանը ներկայացած քաղաքացու հարցերին՝ ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ քաղաքացու կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրելու և այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Քննչական կոմիտեի նախագահը Ռուզաննա Ադանալյանին վստահեցրել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար: