Քննչական կոմիտեի նախագահն ընդունել և լսել է քաղաքացու բարձրացրած հարցերը
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել և լսել է հարազատների հետ գույքային վեճ ունեցող քաղաքացու բարձրացրած հարցերը:
Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ յուրաքանչյուր դեպքով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:
ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է շարունակել ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում:
ՔԿ նախագահը հանդիպման ընթացքում նշել է , որ քննիչներն ունեն անհրաժեշտ կամք և ունակություն՝ յուրաքանչյուր գործով պատշաճ քննությունն ապահովելու, հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքները վերականգնելու համար: