Քննչական կոմիտեի նախագահը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել. զեկուցվել են 2020թ. առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի կողմից կատարված աշխատանքերը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել, որին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:
Զեկուցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի կողմից 2020թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների մասին:
Նշվել է, որ 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվել է 747 քրեական գործ, որից 151-ը փոխանցվել է 2019 թվականից, իսկ 596-ը վարույթ է ընդունվել 2020թ. առաջին կիսամյակում, 250 քրեական գործ փոխանցվել է հուլիս ամիս:
Քննչական բաժնի վարույթում քննված քրեական գործերով 65 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:
Քննչական բաժնում քննվող կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ բոլոր քրեական գործերը բացահայտված են:
Խորհրդակցության ավարտին՝ Հայկ Գրիգորյանը հանձնարարականներ է տվել ինչպես առանձին քրեական գործերի, այնպես էլ՝ աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու, քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: