Քննչական կոմիտեի ներկայացուցիչը Մինսկում մասնակցել է Միջազգային մարդասիրական իրավունքի վեցերորդ տարածաշրջանային սեմինարին
Սույն թվականի նոյեմբերի 8-10-ը Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում տեղի է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո և Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության աջակցությամբ կայացած Միջազգային մարդասիրական իրավունքի վեցերորդ տարածաշրջանային սեմինարը:
Միջոցառմանը, որը նվիրված է եղել 1949 թվականի Ժնևի կոնվենցիաներին կից 1977 թվականի Լրացուցիչ արձանագրությունների ընդունման 40-ամյակին, մասնակցել է նաև ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Տ.Հովհաննիսյանը:
Սեմինարին ներկա է գտնվել նաև ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը, միջազգային փորձագետներ, ԿԽՄԿ-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում քննարկվել են այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ ՄՄԻ իմպլեմենտացիայի հետ կապված խնդիրները, ներպետական մակարդակում ՄՄԻ կիրարկման հարցում ազգային միջգերատեսչական հանձնաժողովների և այլ մարմինների դերի վերաբերյալ հարցերը, զինատեսակների ու ՄՄԻ վերջին զարգացումներն ու ապագա մարտահրավերները, անհայտ կորածների խնդիրը՝ քաղաքական և մարդասիրական տեսանկյունից, ինչպես նաև՝ այլ հարցերի լայն շրջանակ: