Քննչական կոմիտեի ծառայողները մասնակցել են «Պաշտոնեական կոռուպցիայի վերաբերյալ գործերով քննություն և կանխարգելում» թեմայով սեմինարին
ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում 2015 թվականի մայիսի 11-ից 15-ը տեղի ունեցած «Պաշտոնեական կոռուպցիայի վերաբերյալ գործերով քննություն և կանխարգելում» թեմայով սեմինարին։
Ուսումնական սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկել են նշված հանցատեսակների քննության առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր, ներկայացրել ազգային օրենսդրությունը։
Հայաստանի քննչական կոմիտեն սեմինարին ներկայացրել է 4 հոգուց բաղկացած պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են եղել Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանը, Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը, Զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային բաժնի պետ Վարդան Սմբատյանը, Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանը։
ՀՀ ՔԿ պատվիրակությունը Պրահայում հանդիպումներ է ունեցել նաև Չեխիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի, հակակոռուպցիոն մոնիտորինգի միջազգային անկախ կազմակերպության և կաշառակերության դեմ պայքարի աշխատանքային խմբի նախագահի հետ, որոնց ժամանակ քննարկվել են համագործակցության, հանցավորության դեմ պայքարում փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։