Քննչական կոմիտեում երկարացվել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման հայտերի ընդունման վերջնաժամկետը. Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը հայտարարում է ընդունելություն` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու մասին:
Գրավոր քննությունը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 13-ին, ժամը 10:00-ին:
Քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը լրացուցիչ կտեղադրվի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am):
Հարցերի դեպքում կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե՝ ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռախոսահամարներ՝ /011/ 880-120, /011/ 880-125, /011/ 880-144, /011/ 880-146, /011/ 880-147, էլեկտրոնային փոստի հասցեներ՝ kadrer.qnnchakankomite@gmail.com կամ kadrer@investigative.am:
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ. մայիսի 12-ից հունիսի 9-ը ներառյալ՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:
Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին:
Փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են դիմում ներկայացնելիս.
- դիմում (ձև 1),
- կենսագրական տվյալներ պարունակող քարտ (ձև 2)՝ (փաստաթուղթը տպել երկկողմանի՝ դարձերեսով, լրացնել անձամբ, ստորագրել),
- ինքնակենսագրություն (ձև 3)` (ձեռագիր՝ գրել անձամբ, երկկողմանի՝ դարձերեսով, լուսանցքը պահելով, վերջում ստորագրել), որը ներառում է անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, կրթությունը (նշելով դպրոցի, բարձրագույն և/կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության անվանումը, ընդունվելու և ավարտելու տարեթվերը), զինված ուժերում ծառայությունը (կամ չծառայելը՝ նշելով պատճառը)՝ եթե հայտատուն արական սեռի ներկայացուցիչ է, վերջին կոչումը կամ դասային աստիճանը, աշխատանքային փորձը՝ կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած պաշտոններն՝ ըստ ժամանակագրության, փաստացի բնակության և հաշվառման հասցեն, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամների (ամուսին (կին), զավակ, ծնողներ, քույր (քույրեր), եղբայր (եղբայրներ), ամուսնու ծնողներ, քույր (քույրեր), եղբայր (եղբայրներ)) տվյալները՝ նշելով նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատանքի վայրի, զբաղեցրած պաշտոնի, դատվածության, ընտանեկան կարգավիճակը, ինչպես նաև բնակության և հաշվառման վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը, ամսաթիվը՝ դիմումը ներկայացնելու օրվանով,
- լուսանկար՝ 2 հատ 4X6 չափսի` դասական հագուստով (տղամարդիկ՝ կոստյումով և փողկապով),
- հայտատուի անձը հաստատող փաստաթղթերի (ծննդյան վկայականի, անձնագրի, նույնականացման քարտի, իսկ նույնականացման քարտ չունենալու դեպքում սոցիալական քարտի կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու վերաբերյալ տեղեկանքի) պատճենները,
- տեղեկանք հաշվառման վայրից (եթե ներկայացվել է միայն նույնականացման քարտ) և/կամ փաստացի բնակության վայրից (եթե բնակության վայրը տարբերվում է հաշվառման վայրից),
- բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ (պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված դիպլոմի/դիպլոմների և դրանց հավելվածների պատճենները, իսկ 2023թ. շրջանավարտների դեպքում՝ տեղեկանք բուհ-ն ավարտելու վերաբերյալ),
- աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում) կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ,
- պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը (զինվորական գրքույկի պատճենը) կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե հայտատուն արական սեռի ներկայացուցիչ է),
- տեղեկանք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին (Հայաստանի Հանրապետության կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3) (ձև 4),
- տեղեկանքներ հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական հաստատություններից,
- բնութագիր վերջին աշխատավայրից, իսկ աշխատանքային ստաժ չունենալու դեպքում՝ վերջին ուսումնական հաստատությունից,
- ընտանիքի անդամների (ամուսնու/կնոջ, զավակների, ծնողների, ամուսնու/կնոջ ծնողների, քրոջ (քույրերի), եղբոր (եղբայրների)) ծննդյան (մահվան) վկայականների և անձնագրերի (կամ նույնականացման քարտերի) պատճենները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինքնակենսագրության ձևաչափը և քննության ընթացակարգերը փոփոխվել են, որոնց մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքիէջի «Օրենսդրություն, իրավական ակտեր» բաժնում:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.
Դիմումը (ձև 1), կենսագրական տվյալներ պարունակող քարտը (ձև 2), ինքնակենսագրությունը (ձև 3), բժշկական տեղեկանքը (ձև 4), ինչպես նաև բանավոր քննության հարցաշարը (ձև 5) կցված են.
Դիմումներն ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված: Փաստաթղթերը ներկայացնել ծրարավորված և գցել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում առկա փոստային արկղի մեջ:
Գրավոր քննության տևողությունը 2 ժամ է, աշխատանքները գրվում են ծածկագրված տետրերի մեջ, տետրերի ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփելուց հետո:
Գրավոր քննության առաջադրանքն իրենից ներկայացնում է մեկ իրավական խնդիր, որը կազմվում է նախօրոք` բանավոր քննության հարցաշարի շրջանակներում:
Գրավոր քննության արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am)` մինչև անցկացման օրվան հաջորդող տասնհինգերորդ աշխատանքային օրը:
Գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո, սեղմ ժամկետում, անցկացվում է բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական գնահատական (հիսուն և ավելի միավոր) ստացած հայտատուները:
Բանավոր քննության հարցաշարը բաղկացած է երկու հարյուր քսան հարցից, որոնք ընդգրկում են՝ Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառները:
Բանավոր քննության օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը բանավոր քննությունից առաջ, կապի միջոցներով, կտեղեկացվի բանավոր քննության մասնակիցներին:
Բանավոր քննության արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am):