Քննչական կոմիտեում կազմակերպվում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակի համալրման հերթական փուլը
ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով նախատեսվում է կազմակերպել հերթական գրավոր քննությունը:
Կոմիտեի անձնակազմի կառավարման ստորաբաժանման տեղեկացմամբ 2022թ. հունիսի 3-ին կայանալիք քննություններին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն ընդունվում են մայիսի 3-ից 18-ը ներառյալ և գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին:
Կարևորելով մասնագիտական համապատասխան շրջանակներում հավանական դիմորդների իրազեկվածության անհրաժեշտությունը՝ տեղեկացվում է, որ գրավոր քննությունների վերաբերյալ ընթացակարգային ողջ մանրամասները տեղադրված են www.investigative.am պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում, համապատասխան հղումով:
Հավելենք, որ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրված է նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով իրականացվելիք գրավոր քննության համար նախատեսվող հարցաշարը, ինչպես նաև տեղեկություններ՝ վերջինիս վերաբերելի իրավական ակտերի մասով: