Լրահոս
    07.09.17, 14:29

    Քննիչը վարույթ է ընդունել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

    Քննիչը վարույթ է ընդունել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը վարույթ է ընդունել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

    2017թ. սեպտեմբերի 1-ի առավոտյան ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ մի քաղաքացի հեռախոսազանգով հայտնել է՝ ՀՀ  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին։

    Համապատասխան ծառայությունների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում, և նախարարության վարչական շենքում պայթուցիկ սարք չկա։

    Դեպքի առթիվ հետաքննության մարմնի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, որն այսօր ընդունվել է ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի վարույթ։

    Կատարվում է նախաքննություն։