Լրահոս
13.04.15, 09:38

Քննություն է իրականացվում՝ պարզելու 50-ամյա տղամարդու մահվան հանգամանքները

Քննություն է իրականացվում՝ պարզելու 50-ամյա տղամարդու մահվան հանգամանքները
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու 50-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։
 
2015 թվականի ապրիլի 11-ին` ժամը 16:45-ին, օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի  2-րդ թաղամասի 16-րդ շենքից մի մարդ իրեն ցած է նետել:
 
Դեպքի վայրի զննությամբ նշված շենքի մուտքի աստիճաններին հայտնաբերվել է նույն շենքի բնակիչ, 02.08.1965թ. ծնված Վ.Փամբուխչյանի դիակը:
 
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։