Լրահոս
    28.07.17, 11:36

    Քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան պատճառները

    Քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան պատճառները

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան պատճառները։

    2017թ. հուլիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից մի երիտասարդ տղա իրեն ցած է գցել:

    Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է դի՝ արական սեռի:

    Ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում  պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1987թ.:

    Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  Քննություն է  տարվում՝ երիտասարդ տղամարդու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։