Քննություն է տարվում՝ պարզելու 54-ամյա տղամարդու մահվան հանգամանքները
![Քննություն է տարվում՝ պարզելու 54-ամյա տղամարդու մահվան հանգամանքները Քննություն է տարվում՝ պարզելու 54-ամյա տղամարդու մահվան հանգամանքները](https://investigative.am/storage/files/2016/04/1461249895,6013.jpeg?token=0c2288bef529983168427bed00bf454ecf68e7ef)
2016թ. ապրիլի 21-ին` ժամը 01:45-ին շտապօգնության 5-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել այն մասին, որ կանչով մեկնել են Երևան քաղաքի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկ, ավտոմեքենայի մեջ արձանագրել տղամարդու մահը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետի հետ միասին։
Կատարվել է դեպքի վայրի զննություն:
Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Խաչիկ Քիթափսզյանն աշխատել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Սևանի գծի ուղեմասում՝ որպես տնօրեն: 2016թ. ապրիլի 21-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում նրա ինքնազգացողությունը վատացել է, և վերջինիս խնդրանքով նույն ուղեմասի փոխտնօրենն իր ավտոմեքենայով ժամը 00:30-ի սահմաններում տեղափոխել է ք.Երևան: Ճանապարհին զանգահարել են շտապօգնություն՝ խնդրելով ընդառաջ գնալ իրենց: Երևան քաղաքի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող ռեստորանային համալիրի մոտ հանդիպել են շտապօգնության 51-րդ բրիգադին, ովքեր Խ.Քիթափսզյանի մոտ արձանագրել են մահ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան պատճառները։