Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
26.05.16,
09:17
Քննություն է տարվում՝ պարզելու մարտական դիրքում ժամկետային զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Վահե Արգամի Եղոյանի մահվան հանգամանքները։
25.05.2016թ.՝ ժամը 18:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում՝ գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Արգամի Եղոյանը: Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։