Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
19.08.15, 10:20

Քննություն է տարվում պարզելու պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ։

 

2015 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 1990 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանը:

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

 

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։