Լրահոս
    16.02.16, 07:38

    Քննություն է տարվում՝ պարզելու Պ.Շիրխանյանին վրաերթի ենթարկելու հանգամանքները

    Քննություն է տարվում՝ պարզելու Պ.Շիրխանյանին վրաերթի ենթարկելու հանգամանքները

    ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Պ.Շիրխանյանին վրաերթի ենթարկելու հանգամանքները։

    Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ փետրվարի 15-ին ոստիկանությունից Երևանի քննչական վարչությունում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 07։30-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Պ.Շիրխանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

    Վարորդի ինքնությունը հայտնի է, ով Երեւանի բնակիչ Ա.Ալեքսանյանն է։

    Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում՝ վրաերթի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

    Բժշկական կենտրոնից տրամադրած տեղեկանքի համաձայն՝ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու, նրա վիճակը գնահատվում է ծանր։