Լրահոս
    31.07.17, 11:23

    Քննություն է տարվում ՝ պարզելու Վանաձորում 37-ամյա կնոջ մահվան հանգամանքները

    Քննություն է տարվում ՝ պարզելու Վանաձորում 37-ամյա կնոջ մահվան հանգամանքները

    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝  պարզելու 1980թ. ծնված կնոջ մահվան հանգամանքները:

    Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 15:10-ին, «Փամբակ-Վանաձոր» վազորդի 2652-րդ կիլոմետրի 3-րդ պիկետում էլեկտրոքարշի տակ է ընկել 1980թ. ծնված կինը և մահացել:

    Կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություն է վերցվել մեքենավարից : Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը:

    Քննություն է տարվում՝  դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: