Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
26.04.16, 07:18

Քննություն է տարվում` պարզելու ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները

Քննություն է տարվում` պարզելու ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները
 
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Հովհաննես Վաչիկի Պետրոսյանի մահվան հանգամանքները։

25.04.2016թ.՝ ժամը  20:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է  պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Վաչիկի Պետրոսյանը՝  իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: