Լրահոս
13.10.22, 14:41

Քրեադատավարական նորմերի և ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքերով պաշտոններից ազատում Քննչական կոմիտեում

Քրեադատավարական նորմերի և ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքերով պաշտոններից ազատում Քննչական կոմիտեում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում քննարկվել են ինքնավար պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց նկատմամբ, քրեադատավարական նորմերի և ներքին կարգապահական կանոնները խախտելու հիմքով, «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ` Քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունները:

Հիշյալ հանձնաժողովի որոշումների հիման վրա ինքնավար պաշտոն զբաղեցնող երեք անձ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով ազատվել են զբաղեցրած պաշտոններից: