-
14.08.19, 08:19Բացահայտվել են վարկերի տրամադրման ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպությունների կողմից խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքերՎարույթն իրականացնող մարմինը հորդորում է բնակչությանը վարկային ծառայություններ ձեռք բերելու համար դիմել միայն լիցենզավորված կազմակերպություններին:
-
13.08.19, 08:54«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել գլխավոր կապալառու ընկերության տնօրենին, ինչպես նաև հայտնաբերվել են փողերի լվացման դեպքերԲացահայտվել է ներդրված սխեմա, որով նախորդող հանցագործությունների արդյունքում գոյացած հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները օրինականացվել են:
-
06.08.19, 08:11«Մեղրիի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքներում հողատարածքներ օտարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձիԱվարտվել է «Մեղրիի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքներում հողատարածքներ օտարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 6 անձի:
-
06.08.19, 06:441մլն. ԱՄՆ դոլար գողանալու գործով մեղադրանք է առաջադրվել Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության քաղաքացունՍուտ խոստումներ են տվել՝ իբր կարող են Հայաստան ներկրել ադամանդյա քարեր և գողացել գործարարին պատկանող 1մլն. ԱՄՆ դոլար գումարը:
-
01.08.19, 14:07Երկու անձ կալանավորվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներումՇարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:
-
01.08.19, 08:16Վաղարշապատի համայնքապետարանին պատճառված վնասից փոխհատուցվել է շուրջ 26 000 000 ՀՀ դրամ գումարՇարունակվում է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
-
26.07.19, 14:27Բացահայտվել է Էջմիածնի համայնքապետարանում առերևույթ յուրացում կատարելու նոր դրվագ. պետությանը պատճառված վնասը վերականգնվել էԱշխատանքի չհաճախող անձը շարունակել է գրանցված մնալ պաշտոնում, և նրան հատկացվել է 5.276.579 դրամ աշխատավարձ, կազմվել են աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:
-
24.07.19, 06:18Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի. ևս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԱյսօրվա դրությամբ՝ քրեական գործով 21 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնցից 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
-
22.07.19, 06:26Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 13 անձիՆախաքննության ընթացքում իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ. կատարվել են հարցաքննություններ և առերեսումներ, օրենքով սահմանված կարգով իրականացվել են մոտ երեք տասնյակ խուզարկություններ:
-
20.07.19, 11:10Պարզաբանում՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քաղաքացի Վահե Պարազյանից առերևույթ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կայացված դատավարական որոշումների վերաբերյալ հրապարակումների առթիվՁեռք բերված տեսանյութերով ևս հստակ արտացոլված է Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի կողմից տուժող Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը:
-
19.07.19, 15:01ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)Քննարկվել է 2019 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած միջադեպը, երբ քննիչը և փորձագետները կազմակերպել էին այց Ամուլսարի հանք:
-
19.07.19, 06:28Շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հանգամանքները պարզելու ուղղությամբ13 անձ ձերբակալվել է՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով, 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, 5-անձ ունի վկայի դատավարական կարգավիճակ: