-
12.09.18, 07:02Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքներըԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կկատարվի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:
-
07.09.18, 12:38Վարույթ է ընդունվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործըՈրոշ պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները. խախտվել են նախատեսված ժամկետները, և շուրջ 9-ը տարի չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները:
-
03.09.18, 13:18Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 5 պահաբաժինների անտառապահներին«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տեղի ունեցած առերևույթ ապօրինի ծառահատումների գործով, սեպտեմբերի 3-ի դրությամբ, մեղադրանք է առաջադրվել 22 անձի։
-
01.09.18, 09:39Մեղադրանք է առաջադրվել Արթուր Աղաբեկյանին՝ «Մարտիկ» հիմնադրամի՝ առանձնապես խոշոր չափերի գումարները վատնման եղանակով հափշտակելու համարԱռանձնապես խոշոր չափերի գումարի վատնման դեպքեր են բացահայտվել «Մարտիկ» հիմնադրամում. մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին:
-
31.08.18, 09:13Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվԾառայությունների մատուցման պայմանագրերը կնքվել են ավելի բարձր գին առաջարկած ընկերությունների հետ՝ պետությանը պատճառելով էական վնաս:
-
30.08.18, 10:38«Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության բաժնետոմսերը առերևույթ հափշտակելու գործով ձեռք են բերվել նոր փաստական տվյալներ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալԳործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա Սերժ Սարգսյանը:
-
29.08.18, 14:06Տվյալներ են ձեռք բերվել` ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարարի և ԱԺ նախկին պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ. քրեական գործն ուղարկվել է ՀՔԾՏվյալներ են ձեռք բերվել՝ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ:
-
29.08.18, 12:12Փաստական տվյալներ են ձեռք բերվել` ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատու անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ. քրեական գործն ուղարկվել է ՀՔԾՓաստական տվյալներ են ձեռք բերվել` ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատու անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:
-
28.08.18, 08:52Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարել է խոշոր չափերով ապրանքի հափշտակությունԻնտերնետ խանութներից պատվիրել է ապրանքներ՝ որպես վճարման եղանակ օգտագործելով համացանցից ձեռք բերած, այլ անձանց քարտային հաշվեհամարներում առկա դրամական միջոցները:
-
25.08.18, 07:47Դիլիջանում ծառահատումների համար 17 անձի մեղադրանք է առաջադրվել. «Արմենիա»Ապօրինի հատվել է մոտ 9500 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` մոտ 1.5 միլիարդ դրամի վնաս:
-
24.08.18, 10:21Ապօրինի ծառահատումների գործով մեղադրանքներ են առաջադրվել 17 անձի. պատճառված վնասը կազմում է 1.597.602.520 ՀՀ դրամ«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը ներգրավվել է որպես մեղադրյալ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
-
22.08.18, 15:00Վարույթ է ընդունվել հակամրցակցային գործունեության դեպքի առթիվ հարուցված քրեական գործըՀաղորդման համաձայն՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն իրականացրել է անվճար ուղևորափոխադրումներ, որի հետևանքով ՍՊ ընկերությունները կրել են մեծ ֆինանսական կորուստներ: