-
06.02.19, 06:08Մեղադրանք է առաջադրվել՝ սուտ մատնություն կատարելու համարՔննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Նոր Գեղի 36-ամյա բնակչի կողմից տրված հաղորդումը իրականությանը չի համապատասխանում:
-
30.01.19, 07:40Ավազակային հարձակում՝ տարեց կնոջ նկատմամբ. մեղադրանք է առաջադրվել երկու անձիՆախնական համաձայնությամբ, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Մեղրաձոր համայնքի տներից մեկը, հարձակվել 82-ամյա կնոջ վրա, հափշտակել 200.000 ՌԴ ռուբլի գումար, տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
-
25.01.19, 11:34Առերևույթ չարաշահումներ՝ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում. մեղադրանք է առաջադրվել երեք անձի (տեսանյութ)«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում բազմաթիվ չարաշահումներ են ի հայտ եկել, պարզվել են չարաշահումներ կատարած անձանց ինքնությունը, մեխանիզմը:
-
23.01.19, 13:36Բացահայտվել են Աբովյան քաղաքում կատարված գողություններն և ավազակային հարձակումը. մեղադրանք է առաջադրվել 47-ամյա տղամարդունՆերկայանալով որպես սոցիալական ծառայության աշխատակից՝ խաբեությամբ ապօրինի մուտք է գործել բնակարան ու հափշտակել է դրամապանակը:
-
08.01.19, 07:4233-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու համարԹվով 21 ուսուցիչներ իրենց հանգիստն անցկացրել են հանգստյան տանը, սակայն ՍՊ ընկերության տնօրենը չի վճարել ուսուցիչների հանգստի համար նախատեսված խոշոր չափի գումարը:
-
25.12.18, 13:57Վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործըՆախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքաշինության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տեսուչը առերևույթ կատարել է պաշտոնեական կեղծիք:
-
25.12.18, 06:20Մեղադրանք է առաջադրվել 37-ամյա տղամարդուն՝ նախկին կնոջը սպանության սպառնալիքներ տալու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար. գործն ուղարկվել է դատարանԵրեխային տեսակցելու հարցի շուրջ 37-ամյա տղամարդը վիճաբանել է նախկին կնոջ հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել նրա նկատմամբ:
-
24.12.18, 06:49Ավարտվել է Ծաղկաձորում առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունըՁեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
-
21.12.18, 13:0235-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համարԱավարտվել է Նոր Գեղի գյուղի բնակչի կողմից պաշտոնատար անձին պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
-
21.12.18, 07:30Ավարտվել է անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունըՎիճաբանության ընթացքում երիտասարդը հրել է համաքաղաքացուն և վերջինս, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել՝ ստանալով միջին ծանրության վնասվածքներ:
-
10.12.18, 10:28Քննություն է տարվում՝ պարզելու չորս անձի դանակահարության հանգամանքներըՁեռնրակված անհրաժեշտ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
-
05.12.18, 13:1541-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ մորաքրոջ որդուն դանակահարելու համարՀեռախոսային խոսակցության ժամանակ գումարային հարցի շուրջ վիճաբանել է, ինչը շարունակվել է հաջորդ օրը, որի ժամանակ էլ իր մոտ եղած դանակով հարվածել է եղբոր որովայնին: