Լրահոս
    23.04.24, 10:22

    Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

    Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:

    Սերգեյ Նշանի Ավագյանի
    կենսագրությունը

    Ծնվել է 1987թ. փետրվարի 2-ին, Երևան քաղաքում:

    2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիաի իրավագիտության ֆակուլտետը:

    Աշխատանքային գործունեություն

    VIII-VIII.2009թ.`  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ

    2009-2012թթ.`  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ

    2012-2014թթ.`  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ

    VIII-X.2014թ.`  Գրանցել ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում

    2014-2020թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ

    2020-2022թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության բաժնի պետի տեղակալ,

    2022-2024թթ`  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ:

    Պարգևներ

    Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

    Այլ տվյալներ

    Ամուսնացած  է, ունի 1 երեխա: