Լրահոս
23.03.16, 14:07

ՍՊ ընկերության տարածքում հայտնաբերվել է էլեկտրահարված տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ

ՍՊ ընկերության տարածքում հայտնաբերվել է էլեկտրահարված տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ


ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ, ինչն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։

Մարտի 22-ին՝ ժամը 16.20-ին, շտապ օգնության թիվ 6 ենթակայանից հաղորդում է ստացվել, որ թիվ 61 խումբը «էլեկտրահարված» կանչով մեկնել է  ՍՊ ընկերություն, որտեղ հայտնաբերվել է փականագործ, 1952 թ. ծնված Գրիգոր Սևոյանի  դիակը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին։  

Դիակի արտաքին զննությամբ ձեռքերի ափերի մեջ հայտնաբերվել են վնասվածքներ:

Նախնական տվյալներով՝ Գ.Սևոյանը  2016թ. մարտի 22-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, ՍՊԸ-ի ձուլման արտադրամասի հոսանքամատակարարման կետում էլեկտրահարվել է և մահացել:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։