Լրահոս
19.07.21, 13:46

Սպանության փորձ՝ 37-ամյա տղամարդու նկատմամբ

Սպանության փորձ՝ 37-ամյա տղամարդու նկատմամբ

2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 00:25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի հրազենային կույր վնասվածք, աջակողմյան հեմոպնևմոթորաքս ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել քաղաքացի։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց դիմած քաղաքացին հանդիսանում է Սարդարապատ գյուղի բնակիչ՝ ծնված 1984թ.:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ քաղաքացու՝ հրազենային վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները, դեպքի վայրը պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: