Լրահոս
31.03.15, 09:18

Սպանության փորձ Երեւանում. հարուցվել է քրեական գործ

 
Երևանի քննչական վարչության  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Վարդան Կարապետյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
 
2015 թվականի մարտին 31-ին` ժամը` 01:30-ի սահմաններում,  առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Պոպովի փողոցում  հրազենից կրակել է քաղաքացի Վարդան Կարապետյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում։ Վարդան Կարապետյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել տարածքի բնակիչների կողմից։
 
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Վ.Կարապետյանը ճանաչվել է որպես տուժող:
 
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
 
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։