Լրահոս
    10.03.16, 13:12

    Սպանության փորձ Կոտայքում. շարժառիթը պարզվել է

    Սպանության փորձ Կոտայքում. շարժառիթը պարզվել է


    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 31-ամյա կնոջն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձին ինքնությունը։

    2016թ. մարտի 9-ին՝ ժամը 20:30-ին, Նոր-Հաճնի պոլիկլինիկայից ահազանգ է ստացվել, որ  Կոտայքի մարզի Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին արնահոսող վնասվածքներով կին է հայտնաբերվել: Տեղում պարզվել է, որ վերջինս հանդիսանում է 1985թ. ծնված Ռուզան Խուդոյանը, ով դեմքի ու մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ սուր ծակած-կտրած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

    Նախնական տվյալներով՝ տուժածին դանակի գործադրմամբ բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրա հորեղբոր որդին՝ նույն օրը ժամը 17-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում, և դիմել փախուստի։

    Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։

    Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարված հանցագործության շարժառիթը, դեպքի մի շարք հանգամանքներ։

    Հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: