Լրահոս
15.04.15,
07:41
Սպանություն Էջմիածնում
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Էջմիածին քաղաքի բնակիչ Հ.Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ։
Ապրիլի 15-ին` ժամը 01.30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում տղամարդու դիակ է հայտնաբերվել։
Նշված դեպքի վայրում հայտնաբերվել է 1964 թ. ծնված Հայկարամ Գրիգորյանի դիակը` հրազենային վնասվածքներով։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածների առաջին մասերով։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական միջոցառումներ՝ սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։