Լրահոս
14.04.15, 10:53

Սպանություն Գեղարքունիքում. ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սպանություն Գեղարքունիքում. ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ

 

2015 թվականի ապրիլի 13-ին՝  ժամը 11-00-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում հայտնաբերվել է Սևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Վ.Հայրոյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով. հարուցվել է քրեական գործ։

 

2015 թվականի ապրիլի 13-ին՝  ժամը 11-00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ  Սևան-Երևան ավտոճանապարհին հայտնաբերվել է դիակը։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը՝ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա.Ղազարյանի գլխավորությամբ։

 

Սևան-Երևան ավտոճանապարհին  59-րդ կմ հատվածին զուգահեռ  նախկին քարհանք վարչություն տանող ճանապարհի  հարակից  հատվածում  հայտնաբերվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի «RENAULT LOGAN» մակնիշի,  315 LV 61  հաշվառման համարանիշի ավտոմեքենան,  որի մոտ հայտնաբերվել է Սևան քաղաքի բնակիչ, 1979թ. թվականին ծնված  Վիգեն Հայրոյանի դիակը՝  գլխի և կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ՝ դիակից քիչ հեռու հայտնաբերվել է  մակարով տեսակի ատրճանակ:

 

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասի  և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական միջոցառումներ՝ սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։