Ստացվել է 17 հաղորդում՝ մայիսի 14-ին տեղի ունեցած ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում՝ մայիսի 17-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ, ստացվել է 17 նյութ՝ մայիսի 14-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Նշված 17 նյութերից 6-ն ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, 4-ը՝ Ավան և Նոր-Նորք, 3-ը՝ Քանաքեռ-Զեյթուն, 2-ը՝ Արաբկիր, 1-ական՝ Կենտրոն և Նորք-Մարաշ, Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժիններում:
1 նյութ, որը վերաբերում էր ընտրական տեղամասում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, ուղարկվել է ըստ քննչական ենթակայության:
ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերը հիմնականում վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար: