Լրահոս
    18.11.15, 09:40

    Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է նեխած դի

    Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է նեխած դի


    2015 թվականի նոյեմբերի 17-ին ահազանգ է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության  Ստեփանավանի անտառպետության տարածքում դիակ է հայտնաբերվել:

    Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։  Դիակը հայտնաբերվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության  Ստեփանավանի անտառպետության թիվ 10 պահաբաժնում՝ նեխած, գլուխը բացակայում է։

    Դեպքի վայրի զննությամբ  դիակի գտնվելու վայրի վերնամասում՝ հայտնաբերվել է գետնից 2.35մ բարձրության վրա ծառի ճյուղին կապված է 3,5 սմ լայնությամբ և 87 սմ երկարությամբ գոտիի կտոր:

    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում կատարվում են  անհետաձգելի միջոցառումներ՝ դիակի ինքնությունը, մահվան պատճառը և հանգամանքները պարզելու ուղղությամբ։