Լրահոս
06.12.15,
09:11
Ստուգվում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի դիտորդին՝ ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելու ահազանգը
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի կայքէջում (www.hra.am) դեկտեմբերի 6-ին հրապարակվել են տեղեկություններ, որ 1/24 ընտատեղամասում հանձնաժողովի նախագահը դիտորդին թույլ չի տվել ծանոթանալ գրանցամատյաններին։
Մեկ այլ ահազանգի համաձայն՝ նույն տեղամասում խախտվել է գաղտնի քվեարկությունը։
Մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն, նախապատրաստվում են նյութեր։