Լրահոս
06.12.15, 10:57

Ստուգվում են ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը

Ստուգվում են ընտրակաշառքի վերաբերյալ  ահազանգերը


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել են մամուլի հրապարակումները՝ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի կողմից արձանագրված դեպքերի վերաբերյալ։

Ահազանգերից մեկը վերաբերում է Վանաձորի թիվ 30/6 ընտրական տեղամասային հանձնաժողովի նախագահին, մյուս 2-ը՝ Լոռու մարզի ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։

Ընտրակաշառքի վերաբերյալ հրապարակումները Լոռու մարզային քննչական վարչություն է ուղարկվել Լոռու մարզի դատախազի կողմից:

Կատարվում է քննություն՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։