Լրահոս
13.01.16, 14:12

Սոցիալական ցանցում տեղադրել է նախկին ընկերուհու մերկ լուսանկարը և այն տարածելու սպառնալիքով գումար պահանջել. հարուցվել է քրեական գործ

Սոցիալական ցանցում տեղադրել է նախկին ընկերուհու մերկ լուսանկարը և այն տարածելու սպառնալիքով գումար պահանջել. հարուցվել է քրեական գործ

 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ արտերկրում ապրող ազգությամբ հայ կնոջ մերկ լուսանկարը սոցիալական ցանցում տարածելու սպառնալիքով գումար շորթելու դեպքի առթիվ:

Բեռլինում բնակվող ազգությամբ հայ բնակչուհին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանատան միջոցով հաղորդում է ներկայացրել, որ իր նախկին ընկերը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է, «facebook.com» սոցիալական ցանցում իր անվամբ էջ է բացել և տեղադրել իր մերկ լուսանկարը: Այնուհետև սպառնալով, որ այն հասանելի կդարձնի ավելի լայն շրջանակի անձանց համար,  լուսանկարը հեռացնելու համար գումար է պահանջել: Դեկտեմբերի 12-ին տղամարդը  «MoneyGram» դրամական փոխանցման համակարգով ստացել է 307.068 ՀՀ դրամին համարժեք 600 Եվրո:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: