Լրահոս
20.05.19,
12:41
Սյունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցները հանդիպել են Սյունիքի մարզպետի հետ
2019թ. մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում Սյունիքի մարզային քննչական վարչության ղեկավարները և աշխատակիցները հանդիպել են Սյունիքի մարզպետի՝ Հունան Պողոսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Սյունիքի մարզի տարածքում արձանագրված հանցավորության վիճակը:
Հանցագործությունների կանխարգելման միջոցառումների շրջանակներում կարևորվել է ՏԻՄ մարմինների ակտիվ ներգրավումը:
Մտքեր են փոխանակվել մտահոգող հարցերի շուրջ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև համագործակցության նոր ուղիներ նախանշելու վերաբերյալ: