Լրահոս
29.04.22, 08:41

Տեղեկացում Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին հռչակագրի հայերեն տարբերակի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել է Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին՝ Միավորված ազգերի կազմակերպության հռչակագրի հայերեն թարգմանությունը, որի հանրային իրազեկումն ապահովելու նպատակով փաստաթուղթն այսուհետ տեղադրված է լինելու նաև ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքի «Գրադարան» բաժնի «Օգտակար գրականություն/փաստաթղթեր» ենթաբաժնում: