Հայտարարություններ
    17.03.25, 11:52

    Տեղեկատվություն

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչության աշխատանքներում փորձագետ ներգրավել համար 2025 թվականի մարտի 11-ին հայտարարված մրցույթին մասնակցելու դիմում են ներկայացրել՝ Արմինե Արայի Հակոբյանը, Անի Արամայիսի Հովհաննիսյանը և Աննա Անդրանիկի Ղափլանյանը: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Արմինե Արայի Հակոբյանի, Անի Արամայիսի Հովհաննիսյանի և Աննա Անդրանիկի Ղափլանյանի հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր: