Հաղորդումներ
14.09.23, 10:27

Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի` 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների մասին

 


2023
թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի /այսուհետ՝ Կոմիտե/ կողմից իրականացրած աշխատանքներն իրենց ծավալով և բարդությամբ էականորեն տարբերվել են նախորդ տարիներին կատարած աշխատանքներից, ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի 2022թ. հուլիսի 1-ից  գործողության մեջ դրվելու հանգամանքով:


ՀՀ
ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝  հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթում քննված քրեական վարույթներից 149.673-ը կամ շուրջ 98.4%-ը  քննվել է Կոմիտեի վարույթում:


Քննարկվող
ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննված քրեական վարույթների քանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 122.191-ով կամ 444.6%-ով (2022թ.` 27.482 վարույթ):   


Նշված 149.673 քրեական վարույթից 27.586-ը փոխանցվել է 2022թ.-ից,
Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների կողմից նախաձեռնվել է 26.108 քրեական վարույթ (2022թ.՝ 4.697),  598-ով մաս է անջատվել (2022թ.՝ 404), 1.635 քրեական վարույթ ստացվել է այլ մարմնից (2022թ.՝ 13.018), 84 քրեական վարույթ ստացվել է այլ պետությունից (2022թ.՝ 94), 6-ով բժշկական հարկադրանքի վարույթ է նախաձեռնվել, 117 քրեական վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը և վերադարձվել է նախաքննության (2022թ.՝ 187), 283 քրեական վարույթով չի հաստատվել կարճելու մասին որոշումը և վերադարձվել է նախաքննության (2022թ.՝ 380),  վերսկսվել է 93.256 քրեական վարույթ (2022թ.՝ 3.224):


Վարույթի նման աճը պայմանավորված է նոր օրենսդրական փոփոխությամբ, համաձայն որի՝ ստացված հաղորդումների հիման վրա այլևս նյութեր չեն նախապատրաստվում, այլ 24 ժամվա ընթացքում քննիչի կողմից լուծվում է ստացված հաղորդումներով վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու հարցը:  


2023թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը՝  Կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 29.995 հաղորդում, որից 25.849-ով վարույթ է նախաձեռնվել, իսկ 4.146-ով չի նախաձեռնվել:

Այսինքն, եթե համեմատություն կատարենք 2023թ. և 2022թ. առաջին կիսամյակների ընթացքում հարուցված քրեական գործերի և նախաձեռնված վարույթների միջև, ապա ստացվում է, որ 2022թ. հարուցվել է 4.697  քրեական գործ, իսկ 2023թ. ընթացքում նախաձեռնվել է 26.108 քրեական վարույթ, այսինքն 21.411-ով կամ 455.8%-ով ավել:

Վարույթի աճին զուգընթաց՝ աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը: 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 243 քրեական վարույթ՝ 2022թ. 58-ի դիմաց, այսինքն՝ աճել է 185-ով կամ 318.9%-ով:

Նախաքննության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է քրեական վարույթների դատավարական ավարտը։ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում ավարտվել է 14.331 քրեական վարույթ՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.806 վարույթի դիմաց, այսինքն աճել է 6.525 քրեական  վարույթով կամ 83.5%-ով:

Նշված 14.331 քրեական վարույթից 3.587-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 4.078 անձի վերաբերյալ ուղարկվել  դատարան (2022թ.՝ 2.499 քրեական գործ`  2.854 անձի վերաբերյալ): Այսինքն, նախորդ տարվա դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 1088-ով կամ 43.5%-ով, իսկ անձերի քանակն աճել է 1224-ով կամ 42.8%-ով: 23 բժշկական հարկադրանքի վարույթով  կազմվել է եզրափակիչ ակտ և ուղարկվել  դատարան  (2022թ.՝ 20): 10.721 քրեական վարույթ կարճվել է (2022թ.՝ 5.287), այսինքն` աճել է 5.434 վարույթով կամ 102.7%-ով: Ընդ որում, նշված գործերից 8.542-ը կարճվել է ռեաբիլիտացնող, 2.151-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 28-ը՝  այլ հիմքերով:


Վիճակագրական տվյալների վերլուծության այս համատեքստում հարկ եմ համարում անդրադառնալ մի շատ կարևոր հանգամանքի:


ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված էին այն հիմքերը, որոնց առկայության դեպքում, անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո, քրեական գործը կարող էր կասեցվել, ինչն իհարկե չէր բացառում այդ քրեական գործերով հետագա նախաքննության իրականացումը:

Նոր քրեական դատավարության օրենսգրքով նման  նորմ չի նախատեսվել: Բացի այդ, անցումային դրույթների վերաբերյալ 483-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մինչև 2022թ. հուլիսի 1-ը կասեցված քրեական գործերով վարույթները մեկ տարվա ընթացքում՝ մինչև 2023թ. հուլիսի 1-ը պետք է վերսկսվեն և քննվեն սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Այս հանգամանքը բավականին դժվարություններ և բարդություններ է առաջացրել ինչպես քննիչների առօրյա, այնպես էլ հաշվետվությունների կազմման ու ամփոփման աշխատանքներում:

2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով կասեցվել էր 5.565 քրեական գործ, որից 4.593-ը անձը հայտնի չլինելու, 948-ը՝ մեղադրյալի քննությունից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու, իսկ 24-ն՝ այլ հիմքերով:

2022թ. հուլիսի 1-ից սկսած՝ քրեական վարույթներն այլևս չեն կասեցվում, ինչը հանգեցրել է անավարտ մնացած վարույթների քանակի արհեստական և աննախադեպ աճի, քանի որ դրանցում առկա են վարույթներ, որոնցով կատարվել են բոլոր վարութային և ապացուցողական գործողությունները, սակայն հայտնի չի դարձել  հանցանք կատարած անձը: Այսինքն, ստացվում է այնպես, որ թեև նշված վարույթներով այլևս գործողություններ չեն կատարվում, սակայն դրանք դիտարկվում են որպես ընթացիկ վարույթներ: Այս պարագայում հնարավոր չէ պատկերացում կազմել  քննիչի և ստորաբաժանման իրական աշխատանքի և ծանրաբեռնվածության մասին:

Հարցին կարգավորում տալու նպատակով, ինչպես նաև հանրային քրեական հետապնդման ենթակա անձը հայտնի չլինելու դեպքերով նախաքննության կազմակերպումը կանոնակարգելու և Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց անհատական ծանրաբեռնվածության և ընթացքը լուծված քրեական վարույթներով արտադրողականության հաշվարկման գործընթացը կազմակերպելու նպատակով,  Կոմիտեի նախագահի կողմից  25.08.2022թ.  ստորագրվել է թիվ 135-Լ հանձնարարականը /ինկորպորացիա՝  առ 22.02.2023թ. թիվ 63-Լ/ հանրային քրեական հետապնդման ենթակա անձը հայտնի չլինելու դեպքերով, ինչպես նաև հանրային հետապնդման ժամկետները կասեցված քրեական վարույթների նախաքննությունը կազմակերպելու վերաբերյալ:

Նշված հանձնարարականի համաձայն՝ ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով վարույթներով, առավելագույնը`  երկու ամսում, իսկ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով վարույթներով, առավելագույնը` չորս ամսում քննիչի կողմից վարույթի արդյունքներով կազմվում է տեղեկանք և ստորաբաժանման ղեկավարի կողմից ստուգվելուց հետո այդ վարույթները հաշվառվում են որպես անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունները կատարված, սակայն հանրային քրեական հետապնդման ենթակա անձը չհայտնաբերած քրեական վարույթներ: Որպես անհրաժեշտ ապացուցողական  և վարութային գործողությունները կատարված վարույթներ են հաշվառվում նաև քրեական հետապնդման ժամկետները կասեցված վարույթները: 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում հաշվառվել է 113.288 քրեական վարույթ, որոնցով կատարվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները:

2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննված 149.673 քրեական վարույթից 1.420-ն ուղարկվել է այլ մարմին, 3.513-ը` միացվել է, իսկ 130.409 քրեական վարույթ մնացել է անավարտ:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անավարտ մնացած 130.409 քրեական վարույթից 113.288-ով կատարվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները, ապա ստացվում է, որ իրական մնացորդ վարույթը կազմում է  17.121՝ նախորդ տարվա 9.973-ի դիմաց: Նշված քրեական վարույթներից 1.685-ով հարուցվել են քրեական հետապնդումներ /կան որպես մեղադրյալ ներգրավված անձինք/, որից 200-ը՝ ոչ մեծ ծանրության, 500-ը՝ միջին ծանրության, 759-ը՝ ծանր, իսկ 226-ը՝ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ են:

Այսպիսով, 149.673 քրեական վարույթից լուծվել է 132.552-ի ընթացքը և  արտադրողականությունն ըստ ընթացք տրված գործերի կազմում է 88.6%:  

Ինչպես նշվեց վերևում՝ նոր օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ ՔԴՕ անցումային դրույթների ուժով վերսկսվում են նաև ստորաբաժանումների վարույթներում գտնվող և նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի հիմքով կասեցված քրեական գործերը: Նշված գործերը նույնպես դիտարկվում են որպես վարութային  և ապացուցողական գործողությունները կատարված, եթե դրանցով այլ գործողություններ չեն կատարվելու:

Այսպես՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում նշված հիմքով վերսկսված քրեական գործերից 93.128-ը հաշվառվել է որպես վարութային  և ապացուցողական գործողությունները կատարված վարույթներ:

Եթե Կոմիտեի ընդհանուր վարույթը դիտարկենք առանց նշված վարույթների, ապա ստացվում է, որ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է 56.545 քրեական վարույթ՝ 105.7%-ով կամ 29.063 վարույթով ավել նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանից: 56.545 վարույթից լուծվել է 39.424-ի ընթացքը և արտադրողականությունը կազմում է 69.7%, իսկ ծանրաբեռնվածությունը՝ 92 քրեական վարույթ: Ավարտված վարույթների տեսակարար կշիռը ընդհանուր վարույթի մեջ կազմում է 25.3%, միայն դատարան ուղարկված վարույթներինը՝ 6.3%, իսկ  վարութային և ապացուցողական գործողություննները ավարտված վարույթներինը՝ 35.7%:


Այս առումով Կոմիտեի արտադրողականությունն ըստ ընթացք տրված վարույթների` ունի հետևյալ պատկերը.


Այսպիսով
, հակիրճ ամփոփելով վարույթում քննված և ընթացքը լուծված քրեական վարույթները` կարող ենք արձանագրել, որ  2022թ. 1-ին կիսամյակի համեմատությամբ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում լուծվել է 21.915 վարույթով կամ 125.1%-ով ավել  քրեական վարույթի ընթացք: 


Ընդ որում հատկանշական է, որ նման ծանրաբեռնվածության և  վարույթի 105.7% աճի  պայմաններում՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում ընթացքը լուծված վարույթների քանակը 11.942-ով գերազանցել է 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի ընդհանուր վարույթում քննված վարույթի /27.482/ քանակը, ինչը վկայում է 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի արդյունավետ աշխատանքի մասին:

Կոմիտեի արտադրողականությունն ըստ դատավարական  ավարտի` ունի հետևյալ պատկերը`


Մեղադրական
եզրակացությունը և կարճելու մասին որոշումը չհաստատված և նախաքննության վերադարձված վարույթներ


2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում մեղադրական եզրակացությունը չի հաստատվել և նախաքննության է վերադարձվել 117 քրեական վարույթ (2022թ.՝ 187, նվազել է 70 վարույթով կամ 37.4%), որը կազմում է մեղադրական եզրակացությամբ ավարտված և դատարան ուղարկված 3.587 քրեական վարույթների 3.2%-ը:
97-ով կամ 25.5%-ով նվազել են նաև հսկող դատախազների կողմից քրեական վարույթը կարճելու մասին կայացված որոշումները չհաստատելու և նախաքննության վերադարձնելու դեպքերը՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում վերացվել է 283 որոշում  (2022թ.՝ 380):

Դատախազների կողմից տրված գրավոր հանձնարարություններ

2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից քննիչներին տրվել է 2.928 ցուցում: Ցուցումների վերաբերյալ քննիչների կողմից վերադաս դատախազներին ներկայացվել է 87 գրավոր առարկություն, որոնք չեն բավարարավել:  

Ձերբակալում, կալանք, խափանման այլ միջոցներ

2023թ. 1-ին  կիսամյակի ընթացքում ձերբակալվել է 3.621 անձ, որից ազատվել են 3.050-ը: 1188 միջնորդություն է ներկայացվել դատարան` մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու մասին, որից 383-ը` ՀՀ քրեական օրենսգքրի 461-րդ և 462-րդ հոդվածներով  քրեական հետապնդման ենթարկված մեղադրյալների վերաբերյալ: Նշված միջնորդություններից 990-ը բավարարվել է (380-ը` 461-րդ և 462-րդ հոդվածներով), իսկ 198-ը` մերժվել: 76 դեպքում կիրառվել է գրավ:

Կալանքից ազատվել է 234 անձ /այդ թվում նաև ոչ փաստացի կալանքի տակ գտնվողներ/, որից 106-ը ՀՀ քրեական օրենսգքրի 461-րդ և 462-րդ հոդվածներով  քրեական հետապնդման ենթարկված մեղադրյալների վերաբերյալ:

585 միջնորդություն է ներկայացվել կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, որից 503-ը բավարարվել է, 82-ը՝  մերժվել, որից 4-ը քննիչի կողմից ոչ պատշաճ ջանասիրություն ցուցաբերելու պատճառաբանությամբ:

65 դեպքում միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոցը տնային կալանք կիրառելու մասին, որից 56-ը բավարարվել է, իսկ 9-ը՝ մերժվել: 54 դեպքում տնային կալանք կիրառվել է դատարանի կողմից՝ կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մասնակի մերժելու արդյունքում

8 դեպքում միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոցը վարչական հսկողություն կիրառելու մասին, որից բավարարվել է 7-ը, իսկ 1-ը՝ մերժվել: 11 դեպքում  վարչական հսկողություն կիրառվել է դատարանի կողմից՝ կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մասնակի մերժելու արդյունքում

Հանցագործությամբ պատճառված գույքային վնասներ

2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով  պատճառվել է ընդհանուր 51.283.193.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 2.733.505.000 ՀՀ դրամը կամ 5.3%-ը, արգելանք  է դրվել 65.842.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Այսպես.
Պետությանը պատճառված 48.984.405.000 ՀՀ դրամ գույքային վնասից՝ նախաքննության փուլում վերականգնվել է 2.022.936.000 ՀՀ դրամը կամ 4.1%-ը, արգելանք է դրվել 2.326.000  ՀՀ դրամ արժողության գույքի վրա:
Համայնքին պատճառված 88.282.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 31.374.000 ՀՀ դրամը կամ 35.5%-ը, արգելանք է դրվել 48.160.000  ՀՀ դրամ արժողության գույքի վրա:
Իրավաբանական անձանց պատճառված 499.563.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 134.716.000 ՀՀ դրամը կամ 26.9%-ը: Արգելադրված գույք չկա:
Միջազգային կազմակերպություններին պատճառվել է 952.000 դրամ գույքային վնաս, որը չի  վերականգնվել: 
Ֆիզիկական անձանց պատճառված 1.709.991.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 544.479.000 ՀՀ դրամը կամ 31.8%-ը, արգելանք է դրվել 15.356.000  ՀՀ դրամ արժողության գույքի վրա


Զինված
ուժերում մահվան դեպքեր


20
23թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ զինված ուժերում, ԱՀ ՊԲ-ում  և այլ զորքերում ծառայության ընթացքում արձանագրված /զինվորական ծառայության հետ կապված/ մահվան 37 դեպքերով իրականացվել է մինչդատական վարույթ: Մահվան դեպքերից 13սպանություն է (2022թ.՝ 9), բոլորն էլ հակառակորդի կողմից կատարված 3-ը` ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու (2022թ.՝ 3),  2-ը` ավտովթարի (2022թ.՝ 0), 4-ը` հիվանդության (2022թ.՝ 1), 15-ը՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնների խախտումներ (2022թ.՝0)։


Մահվան ելքով ընթացիկ քրեական վարույթներով քրեական հետապնդում է իրականացվում 23 անձի նկատմամբ, որոնցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը, ևս 8-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

Կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ  1.049 քրեական վարույթ (2022թ.՝ 1.022): 

Նշված 1.049 քրեական վարույթից 54-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 167 անձի վերաբերյալ ուղարկվել  դատարան, 106-ը կարճվել  է, որից 84-ը ոչ ռեաբիլիտացնող, իսկ 22-ը՝ ռեաբիլիտացնող հիմքերով, 42 վարույթով ավարտվել են վարութային գործողությունները, 108-ն ուղարկվել  է  այլ մարմին, 52 վարույթ միացվել է, իսկ 687 վարույթ փոխանցվել է 2023թ. 2-րդ կիսամյակ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով իրականացված մինչդատական վարույթի ընթացքում ավարտված քրեական վարույթներով  պատճառված գույքային վնասը կազմել է 534.965.000 ՀՀ դրամ, որից  վերականգնվել է 156.126.000 ՀՀ դրամը կամ 29.1%-ը և արգելանք է դրվել 48.160.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Այսպես՝

Պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 82.637.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 26.932.000 ՀՀ դրամը կամ 32.5%-ը,  համայնքին պատճառված գույքային վնասի չափը կազմել է 86.243.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 29.929.000 դրամը կամ 34.7%-ը և արգելանք է դրվել 48.160.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա, իսկ իրավաբանական անձանց պատճառված վնասը կազմել է՝ 366.085.000 ՀՀ դրամ, որից   վերականգնվել է 99.265.000 ՀՀ  դրամը կամ 27.1%-ը:


Անչափահասներ
ի կողմից կատարված հանցագործություններ


2023
թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 220 քրեական  վարույթ, որից 24-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 33 անչափահասի նկատմամբ ուղարկվել դատարան, 60-ը կարճվել է, որից 36-ը` ռեաբիլիտացնող, իսկ 24-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 2 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, 5-ը` միացվել է, 23-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 106-ը փոխանցվել է 2023թ. 2-րդ կիսամյակ:


Դատարան ուղարկված վարույթներից 1-ը քննվել է սպանության, 5-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ կողոպուտի, 6-ը՝ գողության, 2-ը՝ խուլիգանության, 1-ը՝ զենքի, 3-ը՝ թմրամիջոցներների հետ կապված, 5-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

 Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով 33 անչափահասի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու  կամ դադարեցնելու մասին:

Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններ.

2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 699 քրեական վարույթ: 

699  քրեական վարույթից 36-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 35 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 203 քրեական վարույթ կարճվել է, որից 179-ը` ռեաբիլիտացնող, իսկ 24-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 100-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները, 5 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 15-ը` միացվել է, 340 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. 2-րդ կիսամյակ:

Դատարան ուղարկված /առանց կրկնակիի/ 34 վարույթներից 3-ը քննվել են առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ մարդուն առևանգելու, 7-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 22-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 35 մեղադրյալից 16-ը  հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 3-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 1-ը՝ բժշկական հաստատության աշխատակից: Մնացած 15 դեպքերը կատարվել են այլ անձանց կողմից:

Դատարան ուղարկված վարույթներով 44 տուժողից  24-ը եղել են մինչև 12, 7-ը՝ 12-14, 10-ը՝ 14-16, 3-ը՝ 16-18  տարեկան:

Կարճված /առանց կրկնակիի/ 200 վարույթներից 2-ը քննվել են սպանության, 2-ը՝ ինքնասպանության հսացնելու, 1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 5-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 7-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 3-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 2-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, իսկ 176-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Կարճված վարույթներով 29 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական  հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:  29 անձից 6-ը  հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 1-ը՝ խնամակալ, հոգաբարձու: Մնացած 22 դեպքերը կատարվել են այլ անձանց կողմից:

Կարճված վարույթներով 221 տուժողից  97-ը եղել են մինչև 12, 57-ը՝ 12-14, 41-ը՝ 14-16, 26-ը՝ 16-18  տարեկան:

Ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործություններ.

2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1.051 քրեական վարույթ: 

1051  քրեական վարույթից 140-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 144 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 2-ն ավարտվել են եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 222 քրեական վարույթ կարճվել է, որից 172-ը` ռեաբիլիտացնող, իսկ 50-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 83-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները, 7 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 76-ը` միացվել է, 521 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. 2-րդ կիսամյակ:

Դատարան ուղարկված /առանց կրկնակիի/ 139 վարույթներից 2-ը քննվել են սպանության, 3-ը՝ սպանության փորձի, 3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 2-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 11-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 115-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 144 մեղադրյալից 110-ը  հանդիսացել են կին/ամուսին, 20-ը՝ ծնող/տատ ու պապ, 5-ը՝ քույր/եղբայր, 9-ը՝ զավակ/թոռ:

Դատարան ուղարկված վարույթներով 152 տուժողից  14-ը եղել են մինչև 12, 4-ը՝ 12-14, 4-ը՝ 14-18, 130-ը՝ 18-ից բարձր տարեկան:

Կարճված վարույթներից 2-ը քննվել են սպանության, 6-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, իսկ 207-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Կարճված վարույթներով 59 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական  հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:  59 անձից 52-ը  հանդիսացել են կին/ամուսին, 4-ը՝ ծնող/տատ ու պապ, 1-ը՝ քույր/եղբայր, 2-ը՝ զավակ/թոռ:

Կարճված վարույթներով 221 տուժողից  4-ը եղել են մինչև 12, 6-ը՝ 12-14, 6-ը՝ 14-18, 205-ը՝ 18-ից բարձր տարեկան:

Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) վարույթում քննվել է 2.484 քրեական  վարույթ (2022թ.` 659), որից 661-ը փոխանցվել է 2022թ.-ից, իսկ 1.823-ը վարույթ է ընդունվել 2023թ.։ Նշված 2.094 քրեական վարույթից 137-ը  նախաձեռնվել է, 37-ը անջատված  մաս է, 460-ը ստացվել է այլ մարմնից, 1 վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը, իսկ 1.188 վարույթ վերսկսվել է: 

Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 122 քրեական վարույթ, որից 53-ն 83 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 69 քրեական  վարույթ կարճվել է, 1.355 քրեական վարույթով կատարվել են բոլոր ապացուցողական և վարութային գործողությունները,  18-ն ուղարկվել է այլ մարմին, 250-ը` միացվել է, 739 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. 2-րդ կիսամյակ։

Ավարտված քրեական վարույթներով իրավաբանական անձանց պատճառված 366.085.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 99.265.000 ՀՀ դրամը, իսկ ֆիզիկական անձանց պատճառված 1.031.348.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 428.788.000 ՀՀ դրամը: 

Քննված քրեական վարույթներից 322-ը` 24,8%-ը քննվել է խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների, իսկ 585-ը` 45,1%-ը` կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություններում: Մնացած` 389 քրեական վարույթները կամ 30%-ը քննվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության մյուս բոլոր վարչություններում միասին:

Վարույթի աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այն որ կիբեռհանցագործությունների դեպքերով գործերի նախաքննությունը Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ կենտրոնացվել է գլխավոր վարչությունում, որոնց արդյունավետ նախաքննությամբ բացահայտումների ծավալն աննախադեպ է եղել, բացի այդ, հաշվետու ժամանակաշրջանում առավել  շատ վարույթների  նախաքննություն հանձնարարվել է Գլխավոր վարչության քննիչներին: Միաժամանակ պարզվել է, որ այլ մարմիններից ստացված վարույթների մի մասը կազմել են օրենսդրական փոփոխությունների հետևանքով նախաքննությունը Կոմիտեին անցնելու կապակցությամբ ստացվածները, բացի այդ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նոր կարգավորումներով վերսկսվել են նախկինում կասեցված բոլոր քրեական վարույթները:

Գլխավոր վարչությունում մշտապես քննվել և քննվում են բազմադրվագ, առանձին բարդություն ներկայացնող, հասարակական հնչեղություն ունեցող քրեական վարույթներ:

Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության /այսուհետ Գլխավոր վարչություն/ կողմից  ընդունվել է 596 հաղորդում, որից 474-ով քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ 122-ով՝ չի նախաձեռնվել:  

Նշված ժամակահատվածում քննվել է 3.383 քրեական վարույթ, որից 1774-ը փոխանցվել է 2022թ-ից, իսկ 1.609-ն ընդունվել է 2023թ.:

3.383 քրեական վարույթից 251-ն ավարտվել է, որից 47-ը 56 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 204-ը՝ կարճվել է, որից 175-ը ռեաբիլիտացնող, իսկ 29-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով: 1.318-ով կատարվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները, 44 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, 133 քրեական վարույթ միացվել է, 1.637 քրեական վարույթ փոխանցվել է  հուլիս ամիս:

Գլխավոր վարչությունում քննված վարույթներով /թե ավարտված և թե ընթացիկ/ այս հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 9.662.583.000 ՀՀ դրամ գումար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  16.725.080.000 ՀՀ դրամի դիմաց: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախորդ տարի վերականգնված  16.725.080.000  ՀՀ դրամ գումարից  15.017.640.000 ՀՀ դրամ գումարը  վերականգնվել է միայն մեկ քրեական վարույթով /Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից/, ապա ստացվում է, որ առանց դրա վերականգնվել է 1.707.440.000 ՀՀ դրամ գումար, այսինքն նախորդ տարվա համեմատությամբ այս տարի 7.955.143.000 ՀՀ դրամ գումարի չափով աճ է արձանագրվել:

Գլխավոր վարչությունում առավելապես քննվել են՝          Երևան քաղաքի տարբեր հատվածներում բնակելի շենքերի կառուցապատման արդյունքում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, հանքարդյունահանման ոլորտում առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկեր և մաքսային վճարներ չվճարելով ՀՀ տարածք մեծաքանակ, տարբեր տեսակի ապրանքների ներմուծման, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եղանակով ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, ֆինանսական բուրգ ստեղծելու և ղեկավարելու, փաստաթղթերի կեղծիք կատարելու եղանակով պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու, փողերի լվացման,  թմրամիջոցների մաքսանենգությունների, որոշ դեպքերում նաև ՀՀ տարածքը՝ որպես տարանցիկ ճանապարհ, արտահանման դեպքերով նախաձեռնված վարույթներ: 

Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (այսուհետ՝ ԶՔԳՎ) վարույթում քննվել է 17.096 քրեական վարույթ  (2022թ.՝ 4.091), որից 3.086-ը փոխանցվել է 2022թ.-ից: Նախորդ տարվա համեմատությամբ քրեական վարույթների քանակը աճել է 13.005-ով  կամ 317.8%-ով:

Վարույթում քննված 17.096 քրեական գործից 1.592-ը նախաձեռնել են ԶՔԳՎ քննիչները, 118-ը ստացվել է այլ մարմնից, 73-ը՝ այլ պետությունների քրեական հետապնդում իրականացնող մարմիններից, 12.124  քրեական վարույթ վերսկսվել է, 78-ը` անջատված  մաս է, 20 քրեական վարույթ վերադարձվել է լրացուցիչ նախաքննության, 5 վարույթով կարճման որոշումը չի հաստատվել և վերադարձվել է նախաքննության:

Քննարկվող ժամանակահատվածում քննված 17.096 քրեական վարույթից ավարտվել է 1.337-ի կամ 7.8%-ի նախաքննությունը, որից 352-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 444 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, կարճվել է 985 քրեական վարույթ, որից 578-ը` ռեաբիլիտացնող, իսկ 406-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 1-ը՝ այլ հիմքով:

13.208 քրեական վարույթով ավարտվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները, 81-ն ուղարկվել է այլ մարմին, 233-ը միացվել է, 2.237 քրեական վարույթ  փոխանցվել է 2023թ. 2-րդ կիսամյակ:

Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից, ինչպես նաև  վարժական հավաքներից խուսափելու դեպքերի առթիվ /ՔՕ 461-462-րդ հոդվածներ/ քննվել է 10.838 քրեական վարույթ կամ ընդհանուր վարույթի գործերի 63.3%-ը, որից 833-ը փոխանցվել է 2022թ.-ից, իսկ 10.005-ը վարույթ է ընդունվել  2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում:

ԶՔԳՎ-ում քննարկվող ժամանակահատվածում քննված և ավարտված քրեական վարույթներով պատճառված ընդհանուր 66.884.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 30.491.000 ՀՀ դրամը, արգելանք է դրվել 1.426.000 դրամ արժողության գույքի վրա:

Այսպես՝

Պետությանը պատճառված 63.876.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 27.508.000ՀՀ դրամը, արգելանք է դրվել 1.426.000 դրամ արժողության գույքի վրա: Իրավաբանական անձանց պատճառված 10.000 ՀՀ դրամ գույքային վնասն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ ֆիզիկական անձանց պատճառված 2.998.000 ՀՀ դրամ գույքային վնասից՝ 2.973.000 ՀՀ դրամը:

Կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում, իրականացնելով իրավական ակտերով և Կոմիտեի  կանոնադրությամբ սահմանված գործառույթները, կատարել է որոշակի աշխատանքներ ԶՔԳՎ ստորաբաժանումների միատեսակ, օրենքով սահմանված նախաքննական գործառույթն արդյունավետ իրականացնելու և այդ գործունեության ընթացքում ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ, բացի այդ, Վարչությունն ապահովել է ՀՀ ՊՆ ստորաբաժանումների, հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը:

Վարչությունում քննարկվել է  իրավական ակտերի 8 նախագիծ, որոնց վերաբերյալ տրվել են կարծիքներ և ներկայացվել  առաջարկություններ` Կոմիտեի գործունեությանն առընչվող ոլորտներում ՀՀ օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:

Դատախազական և նախաքննական տարբեր մարմիններից ստացվել, ուսումնասիրվել և ըստ ենթակայության է ուղարկվել 74  քրեական վարույթ  և 104 հաղորդում:

Կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի և նրա տեղակալների հանձնարարությամբ ուսումնասիրվել  է 45 քրեական վարույթ, որոնցով կազմակերպվել են քննարկումներ, համապատասխան միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ:

ԶՔԳՎ տարբեր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով քաղաքացիներից ստացվել է 296 դիմում և միջնորդություն, որոնց զգալի մասը քննարկվել է վերահսկողության  վարչությունում /223/, իսկ օրենքով նախատեսված դեպքերում դրանք ուղարկել են վարույթն իրականավնող մարմնի քննարկմանը /73 /:

Վերահսկողության վարչությունում շարունակվել է առանց նախնական հերթագրման քաղաքացիների ընդունելության կազմակերպումը՝ 181 ընդունելություն (այդ թվում այն քաղաքացիների, ովքեր դիմել են քննչական կոմիտե, պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի տարբեր ստորաբաժանումներ, ԿՌԲ հանձնաժողով և այլն):

Ապահովվել է իրավական ակտերով նախատեսված համագործակցությունը պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումների հետ,  ստացվել են 98 տարատեսակ  հարցում, որի կապակցությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ, իսկ վերահսկողության վարչության նախաձեռնությամբ  ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կադրերի վարչությանը տրամադրվել է 200-ից ավելի ծառայողի վերաբերյալ տեղեկատվություն:

Վարչությունում քննարկվել են նաև տարբեր մարմիններից, կազմակերպություններից, լրագրողներից  ստացված 56 հարցումներ, որոնց կապակցությամբ նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ:

ԶՔԳՎ ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթների ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերված առերևույթ թույլ տրված խախտումների կապակցությամբ քննիչների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների վերաբերյալ նախնական ուսումնասիրություն  անցկացնելու համար քննչական կոմիտեի նախագահին ներկայացվել են 5 միջնորդություն, իսկ ներքին անվտանգության վարչությունից ստացված նախնական ուսումնասիրությունների արդյունքներով կազմակերպվել է  19 քննարկում:

Քննության որակը բարձրացնելու և աշխատանքային կարգապահությունն ապահովելու նպատակով նախապատրաստվել են Կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի 11 հրամանի և հանձնարարականի նախագիծ, որոնք ներկայումս գործում են:

Քննարկվող ժամանակաշրջանում զինվորական քննչական գլխավոր վարչությունը պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրել Կոմիտե` մամուլի միջոցով հրապարակելու, քննչական կոմիտեի էլեկտրոնային կայքում տեղադրելու և դրանք լուսաբանելու համար:

Մահվան ելքով դեպքերով վարչության համապատասխան ծառայողների միջոցով ապահովվել է համապատասխան աշխատանքների իրականացումը տուժողների իրավահաջորդների հետ, ինչպես նաև ծառայողներն ընդգրկվել են գործերով կազմված քննչական խմբերում և կատարել խմբի ղեկավարի քսանից ավել գործողություններ կատարելու հանձնարարությունները: Բացի այդ, վերահսկողության վարչության մեկ ծառայողի ուժերով կատարվել է ենթակա ստորաբաժանումներից ստացված առանձին քննչական գործողություններ կատարելու 15 փոխօգնության խնդրանք:

ԶՔԳՎ վերահսկողության վարչության վարույթում 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննվել են 17 քրեական վարույթներ, որոնցից 1-ը /2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հենակետի ավագի կողմից մարտի պարագաներում մարտական հերթապահություն կրելու կանոնների խախտման դեպքով/ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, 8-ը միացվել են մեկ վարույթում, ևս 3-ն ուղարկվել են այլ մարմիններ:

2023թ. 2-րդ կիսամյակ են փոխանցվել 5 քրեական վարույթներ, որոնցից 1-ով մեղադրանքներ են ներկայացված 67 անձանց:

Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական  վարչությունների վարույթում ընդհանուր քննվել է 126.644 քրեական վարույթ, որից՝

74.725-ը քննվել է Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից: Դրանից 11.854-ը փոխանցվել է 2022թ-ից, 11.030-ը նախաձեռնվել է, 221-ը`  անջատված մաս է, 597 գործ ստացվել է այլ  մարմնից, 1-ով  նախաձեռնվել է բժշկական հարկադրանքի վարույթ, 50.812 քրեական  վարույթ վերսկսվել է, 63 վարույթ վերադարձվել է լրացուցիչ  նախաքննության, իսկ 147 վարույթով չի հաստատվել կարճման որոշումը և վերադարձվել է նախաքննության:

Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 4.984 քրեական վարույթ, որից 1.494-ը՝ 1.613 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 4 ԲՀ վարույթ եզրափակիչ ակտով ուղարկվել  է դատարան, 3.486 քրեական  վարույթ կարճվել է, որից  2.762-ը ռեաբիլիտացնող, 699-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 25-ը՝ այլ հիմքով: 59.793 քրեական վարույթով կատարվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները, 838 վարույթ ուղարկվել է այլ մարմին, 1.644-ը միացվել է, 7.466-ը փոխանցվել է 2023թ. 2-րդ կիսամյակ:

2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների վարույթում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառվել է 19.275.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 13.973.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա:  Համայնքներին պատճառվել է 20.650.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 20.638.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա: Իրավաբանական անձանց պատճառվել է 4.965.220.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 32.292.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա:   Ֆիզիկական անձանց պատճառվել է 407.430.000 ՀՀ դրամի  գույքային վնաս, որից վերականգնվել է 54.830.000 ՀՀ դրամը, իսկ 11.956.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա արգելանք է դրվել:

Մարզային քննչական վարչությունների վարույթում քննվել է 51.919 քրեական  վարույթ, որից 10.187-ը փոխանցվել է 2022թ-ից, 12.865-ը նախաձեռնվել է, 246-ը`  անջատված մաս է, 257 գործ ստացվել է այլ  մարմնից, 4-ը` այլ պետությունից, 5-ով  նախաձեռնվել է բժշկական հարկադրանքի վարույթ, 28.193 քրեական  վարույթ վերսկսվել է, 32 վարույթ վերադարձվել է լրացուցիչ  նախաքննության, իսկ 130 վարույթով չի հաստատվել կարճման որոշումը և վերադարձվել է նախաքննության:

Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 7.624 քրեական վարույթ, որից 1.635-ը՝ 1.853 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 19-ն ուղարկվել  է դատարան` ԲՀ վարույթով, 5.970  քրեական  վարույթ կարճվել է, որից  4.951-ը ռեաբիլիտացնող, 1.017-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 2-ը՝ այլ հիմքով: 37.608 քրեական վարույթով կատարվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները, 427 վարույթ ուղարկվել է այլ մարմին, 1.239-ը միացվել է, 5.021-ը փոխանցվել է 2023թ. 2-րդ կիսամյակ:

2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզային քննչական վարչությունների վարույթում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառվել է 237.725.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 16.216.000 ՀՀ դրամը, 900.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա արգելանք է դրվել: Համայնքներին պատճառվել է 67.632.000 ՀՀ դրամի  գույքային վնաս, որից վերականգնվել է 10.736.000 ՀՀ դրամը, 48.160.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա արգելանք է դրվել: Իրավաբանական անձանց պատճառվել է 68.248.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 4.742.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա:   Միջազգային կազմակերպություններին պատճառվել է 952.000  ՀՀ դրամի գույքային վնաս, որը չի վերականգնվել: Ֆիզիկական անձանց պատճառվել է 268.215.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 57.888.000 ՀՀ դրամը, իսկ 3.400.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա արգելանք է դրվել:

Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) 2023թ. 1-ին  կիսամյակի ընթացքում աշխատանքները կազմակերպվել և իրականացվել են 13 ծառայողների կազմով (2022թ. 1-ին կիսամյակում՝ 14): Կոմիտեի նախագահի 09.06.2023թ. թիվ 467-Ա հրամանով գլխավոր վարչության 6 քննիչ գործուղվել է Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և   2023թ. հունիսի 12-ից գլխավոր վարչությունում աշխատանքներն իրականացվում են  6 ծառայողի կազմով:

2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում գլխավոր վարչությունում 5 քրեական վարույթով իրականացվել է նախաքննություն, որից երկուսն ուղարկվել է Կոմիտեի այլ ստորաբաժանումներ, իսկ երեքով նախաքննությունը շարունակվում է:  (2022թ.՝ 2):
 

Նույն ժամանակահատվածում ՀՀ դատախազությունից, ոստիկանությունից և այլ մարմիններից, ինչպես նաև Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից ստացվել է 1205 քրեական վարույթ, (2022թ.՝ 784), որոնք ուսումնասիրվել և ուղարկվել են ըստ ենթակայության կամ այլ վարույթերի միացնելու և մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու համար, իսկ ըստ տարածքային ենթակայության ուղարկելու հիմքերի բացակայության դեպքերում՝ տարածքային ստորաբաժանումներից ստացված վարույթները վերադարձվել են:

Ստացվել է առերևույթ հանցանքի մասին 204 հաղորդում, որոնք սահմանված կարգով ուղարկվել են համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-179-րդ հոդվածներով սահմանված կարգով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Վարույթն իրականացնող մարմինների կողմից թույլ տրված և հայտնաբերված խախտումների, բացթողումների կապակցությամբ Կոմիտեի նախագահին ներկայացվել է 47 միջնորդություն (2022թ.՝ 157) Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում նախնական ուսումնասիրություն կատարելու համար, իսկ արդեն կատարված նախնական ուսումնասիրության եզրակացության կապակցությամբ գլխավոր վարչությունում անցկացվել է 5  օպերատիվ խորհրդակցություն (2022թ.՝ 9):

Գլխավոր վարչությունում ուսումնասիրվել և կարծիք է ներկայացվել Կոմիտեի նախագահի հրամանների, հանձնարարականների, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 12 նախագծի վերաբերյալ (2022թ.՝ 26)։

Իրականացվել են նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթների թվայնացված նյութերի ուսումնասիրություններ, ինչի արդյունքում վարույթն իրականացնող մարմնին տրվել է 14 գրավոր մեթոդական հանձնարարություն:

Ուսումնասիրվել և սահմանված ժամկետում ընթացք է տրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված 6 հարցման (2022թ.՝ 5), որոնցով տրվել են սպառիչ տեղեկատվություն ու պարզաբանումներ:

Ստացվել և քննարկվել է 727 դիմում (2022թ.՝ 526)։ Դիմումների զգալի մասը քննարկվել է գլխավոր վարչությունում, իսկ միջնորդության տարրեր պարունակող  դիմումները քննությանը վերաբերելի մասով քննարկելու համար ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին։ Անհրաժեշտության դեպքում՝ գլխավոր վարչությունում կազմակերպվել է դիմումատուների անձնական ընդունելություն կամ այն հանձնարարվել է կազմակերպել տարածքային ստորաբաժանումների պետերին։

Քննարկվել և ընթացք է տրվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ԱԱԾ-ից, տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դատարաններից,  հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից ստացված 2097 հարցման և գրության (2022թ.՝ 763), իսկ տարածքային ստորաբաժանումներից ստացվել է 3469 գրություն (2022թ.՝ 2172) :  

Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ գլխավոր վարչությունում հսկողություն է սահմանվել պետական կառավարման տարբեր ոլորտներում դրսևորված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթերի ընթացքի նկատմամբ, որոնք պարբերաբար ուսումնասիրվել են և ծագած համակարգային խնդիրների կարգավորման համար ներկայացվել են առաջարկություններ:

2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում գլխավոր վարչության ծառայողներն ընդգրկվել են նաև Կոմիտեի նախագահի հրամաններով ստեղծված հանձնաժողովներում և աշխատանքային խմբերում:

Կոմիտեի նախագահի ոլորտը համակարգող տեղակալի 2023թ. փետրվարի 9-ի թիվ 48-Ա հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբերի կազմում գլխավոր վարչության մի շարք ծառայողներ ստուգումներ են իրականացրել  Երևան քաղաքի քննչական  վարչության ենթակա բաժիններում, ինչպես նաև՝  մարզային քննչական վարչություններում:

Հաշվետու ժամանակահատվածում գլխավոր վարչությունում յուրաքանչյուր ամիս  տարածքային ստորաբաժանումներից պահանջվել և վերահսկողության տակ է պահվել  քրեական վարույթներով հարուցված քրեական հետապնդումների և կալանքի տակ գտնվող մեղադրյալների վերաբերյալ տեղեկատվությունը: 

2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում գլխավոր վարչության ծառայողները կատարել են նաև Կոմիտեի նախագահի 23.08.2019թ. թիվ 129-Լ, 30.10.2018թ, թիվ 171-Լ հանձնարարականների, ինչպես նաև ոլորտը համակարգող տեղակալի կողմից տրված այլ (ն/06/4478-21, ն/061292-20) հանձնարարություններ։

Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ՝ Կոմիտեին վերապահված գործունեության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կազմակերպչական բնույթի մի շարք խնդիրների լուծման, քրեագիտական աջակցության և քննիչների մասնագիտական  գիտելիքների ու աշխատանքային կարողությունների հետևողական կատարելագործման ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում լրամշակվել և Կոմիտեի նախագահի ստորագրմանն է ներկայացվել Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի գնահատման, պարգևատրման չափորոշիչները, կարգը և  քաղաքացիական ծառայողներին, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պարգևատրման կարգը հաստատելու մասին Կոմիտեի նախագահի 30.06.2023 թվականի թիվ 173-Լ հրամանը:

Լրամշակվել են նաև Կոմիտեի նախագահի թիվ 169-Լ և թիվ 180-Լ հանձնարարականով նախատեսված մինչդատական վարույթին առընչվող հաշվետվությունների և ցուցանիշների վերաբերյալ  աղյուսակները:

Միաժամանակ Գլխավոր վարչության կողմից մշակվել են Կոմիտեի ստորաբաժանումների կողմից ամսական, կիսամյակային  և տարեկան  վիճակագրական տվյալների Ձև 1.1Մ, Ձև 1.1Զ, Ձև 1Մ և Ձև 1Զ աղյուսակները, որոնք  իրավաբանական վարչության միջոցով ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարություն՝  կառավարության 2008 թվականի թիվ 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու  և ներկայացված նոր Ձևերը հաստատելու  նպատակով: 

2023 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեից ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոն «Ֆինանսական հետախուզության տվյալների փոխանակման հարթակ» համակարգի միջոցով ուղարկվել են հարցումներ, ստացվել դրանց պատասխանները և տրամադրվել համապատասխան ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:

Բացի այդ գլխավոր վարչության կողմից լրացվել և Կենտրոնական բանկ է ուղարկվել ՀՀ 2022-2024թթ. ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ազգային ռազմավարության և ռազմավարության իրագործման գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեին տրամադրված համապատասխան քաղվածքը:

Բացի այդ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված հավելված 1 ձևաթղթին համապատասխան 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Կոմիտեի վարույթում գտնվող /Փողերի լվացման/ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ հաշվետվություն է ուղարկվել ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոն: 

Կոմիտեի նախագահի հանձնարարակնների հիման վրա 2023թ.  1-ին կիսամյակի ընթացքում  Գլխավոր վարչության աշխատակիցներից ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրություններ է իրականացրել Վայոց ձորի ՄՔՎ-ում, ԶՔԳՎ 4-րդ, 8-րդ, 9-րդ ԿՔԲ-ներում, որի ընթացքում ցուցաբերվել է մեթոդական օգնություն, վեր են հանվել և շտկվել քննիչների կողմից թույլ տրված բացթողումները:   Ուսումնասիրությունների կապակցությամբ  կազմվել են զեկուցագրեր և ներկայացվել են Կոմիտեի նախագահին:

Կոմիտեի նախագահի 2020 թվականի թիվ 149-Լ հանձնարարականի  համաձայն` յուրաքանչյուր եռամսյակ ուսումնասիրվել և վերլուծվել են Կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննված քրեական գործերով նշանակված փորձաքննությունների և ստացված եզրակացությունների վերաբերյալ տեղեկությունները, այդ կապակցությամբ կազմված ամփոփ տեղեկանքները ներկայացվել են Կոմիտեի նախագահին:

Կոմիտեի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 11-իՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասինթիվ 115-Լ հրամանի հիման վրա, սահմանված կարգով վերահսկողություն է իրականացվել Կոմիտեի նախագահի կողմից հսկողության վերցված թվով 218 փաստաթղթի կատարման ժամկետների պահպանման նկատմամբ:

Քննարկվել և պատասխաններ են տրվել այլ պետական մարմիններից, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից և ֆիզիկական անձանցից ստացված բազմաթիվ տարաբնույթ գրությունների, հարցումների և դիմումների:

2023թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների` քննչական գործողությունների ընթացքը տեսաձայնագրելու պահանջը, սահուն ապահովվելու նպատակով ծավալուն աշխատանքներ են կատարվել դեպարտամենտի ստորաբաժանումների հետ, քննիչներին աջակցելու նպատակով մշակվել և շրջանառվել  է համապատասխան ուղեցույց:

Նկատի ունենալով, որ 2023թ. սեպտեմբերի 1-ից պաշտոնապես գործարկվելու է «Էլեկտրոնային նախաքննության ծրագիրը» Գլխավոր վարչության կողմից ակտիվ աշխատանքներ են կատարվում այդ գործընթացը ևս սահուն կազմակերպելու համար, մասնավորապես ծրագիրը փորձնական ներդրվել է Երևան քաղաքի թվով 5 և մարզային թվով 7 ստորաբաժանումներում և պարբերաբար իրականացվել է մշտադիտարկում, ծրագրային խնդիրները վեր հանելու և շտկելու նպատակով:

Գլխավոր վարչությունում յուրաքանչյուր ամիս ստացվել, ուսումնասիրվել և ամփոփվել են Կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարված քննչական աշխատանքների վերաբերյալ ամսական, ինչպես  նաև 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան  վիճակագրական հաշվետվությունները: Կատարվել է ստացված հաշվետվություններում առկա տվյալների ամփոփում և համեմատական վերլուծություն նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հետ, ինչպես նաև Կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարած աշխատանքների արդյունքների միջև, մասնավորապես` հաշվետու ժամանակաշրջանում քրեական գործերի ծանրաբեռնվածության, քրեական գործերի քննության արտադրողականության և այլն:

Կոմիտեի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 169-Լ հրամանի 3-րդ կետի, ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 180-Լ  հանձնարարականի համաձայն՝ Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներից ստացված տվյալների հիման վրա ամսական կտրվածքով ներկայացվել է Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում եղած քրեական վարույթների նախաքննության ժամկետների և  մինչդատական վարույթի վերաբերյալ ամսական ցուցանիշների մասին տեղեկանքները:

Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական ծառայողներին, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական պարգևատրման չափորոշիչները և կարգը հաստատելու մասին Կոմիտեի նախագահի 18.10.2021թ. թիվ 133-Լ հրամանի համաձայն` յուրաքանչյուր ամիս ուսումնասիրվել  են Կոմիտեի ստորաբաժանումներից ստացված ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գնահատման թերթիկները և տեղ գտած անհամապատասխանությունների վերաբերյալ կազմված զեկուցագիրը ներկայացվել է Կոմիտեի նախագահին:

Հաշվետու ժամանակահատվածում, զննություն կատարելու նպատակով,   կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչության տնտեսագիտական և հաշվապահական փորձագետներին են տրամադրվել բազմադրվագ 8 քրեական վարույթ:

Բացի այդ, 2022 թվականի ավարտին փորձագետների կողմից կատարվող աշխատանքներում առկա են եղել ևս  1 քրեական վարույթի նյութեր, որի գծով աշխատանքները ավարտվել են 2023 թվականի 1-ին կիսամյակում:

Ընդամենը 2023 թվականի առաջին կիսամյակում փորձագետների կողմից զննության են ենթարկվել թվով 9 բազմադրվագ քրեական վարույթի նյութեր:

Կատարված զննությունների արդյունքում  թվով 9 քրեական վարույթներում ներառված 14 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց մասով  կազմվել են թվով 12 զննության արձանագրություններ, ինչպես նաև զննության արձանագրությունների անբաժանելի մաս կազմող հավելվածներ, որոնք կազմվել են զննության ընթացքում փաստաթղերում արտացոլված և նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա:

Շինարարատեխնիկական հարցերով փորձագետի կողմից 3 քրեական վարույթներով իրականացվել է  կատարված շինարարական աշխատանքների ուսումնասիրություն, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և   զննություն:     

Բացի այդ, նա օժանդակել է Կոմիտեի աջակցող մասնագիտական ստորաբաժանումներին՝ Կոմիտեի  ստորաբաժանումներ մասնաշենքերում ընթացող  հիմնանորոգման գործընթացը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ: Հոգեբան փորձագետի կողմից՝ 2023 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում, Կոմիտեի կադրերի վարչության հետ մշակված ժամանակացույցի համաձայն, 178 հավակնորդի հետ իրականացվել են քանակական և որակական վերլուծության աշխատանքներ՝  Կոմիտեում քննիչի պաշտոնի հավակնող թեկնածուների համար  մշակված հոգեբանական թեստերի կիրառմամբ: Թեկնածուներից  յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել է անհատական եզրակացություն և տրամադրվել Կադրերի վարչության հետ մշակված ժամանակացույցին համապատասխան:

Բացի վերը նշվածը, Գլխավոր վարչության կողմից իրականացվել է նաև մինչդատական վարույթ, մասնավորապես`  հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության 5 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից նախաքննություն է իրականացվել   53  քրեական վարույթով, որից 21-ը փոխանցվել է 2022 թվականից: Նշված  վարույթներից 6-ը՝ 29 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 7-ի վարույթը կարճվել է, 6-ով կատարվել են բոլոր վարույթային և ապացուցողական գործողությունները, 2-ն ուղարկվել է այլ  մարմին, 14-ը միացվել է, 18 քրեական վարույթ փոխանցվել է 2023 թվականի հուլիս ամիս (փոխանցված 18 քրեական վարույթներից 4-ը վարչության վարույթ են ընդունվել 2023 թվականի հունիս ամսի վերջին):

Հաշվետու ժամանակահատվածում դատարան են ուղարկվել Այնթապ համայնքի նախկին ղեկավարի, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գնման ընթացակարգերով զբաղվող մրցույթային հանձնաժողովի անդամների վերաբերյալ քրեական վարույթները:

6 անձի վերաբերյալ դատարան է ուղարկվել նաև, «Երդվյալ ազատամարտիկների միություն» և «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ների անդամների կողմից՝ 44-օրյա պատերազմին մասնակցության վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու արդյունքում պետությունից շուրջ 7 մլն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթը: Քրեական վարույթով ևս 30 անձի նկատմամբ կայացվել են ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու որոշումներ: Պատճառված 7.800.000 ՀՀ դրամ վնասից 5.207.825 ՀՀ դրամը վերականգնվել է:

Դատարան ուղարկված քրեական վարույթներից հիշատակման է արժանի նաև Երևան քաղաքում և մարզերում 13 անձանց կողմից 155 դրվագ գողությունների, այդ թվում` բնակարանային, կողոպուտի և ավազակային հարձակում կատարելու մի շարք դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:

Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում (այսուհետ՝ ՆԱՎ) ստացվել է 929 միջնորդություն, իրականացվել է 299 նախնական ուսումնասիրություն, 38 ստուգում,  լուծվել է նախորդ տարվանից փոխանցված 27 նախնական ուսումնասիրության ընթացք:

Կատարված նախնական ուսումնասիրությունների համար առիթ է հանդիսացել Կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ՀՀ դատախազության տարբեր ստորաբաժանումներից ստացված 889 միջնորդությունը (2022թ՝ 690), այսինքն` ՀՀ դատախազությունից ստացված միջնորդությունների քանակը 2022թ. 1-ին կիսամյակի համեմատ աճել է 199-ով: Ստացված 889 միջնորդությունների առթիվ կատարվել է 259 նախնական ուսումնասիրություն, որից 3արդյունքներով Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ, 20-ի արդյունքներով 20 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի, 198-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, 1-ը՝ կասեցվել է, 37-ը փոխանցվել է 2023թ. 2-րդ կիսամյակ:

Կոմիտեի նախագահի մարմիններից,  ստորաբաժանումներից, ինչպես նաև այլ մարմիններից և  քաղաքացիներից ստացված 40 միջնորդությունների առթիվ իրականացված 40 նախնական ուսումնասիրություններից 5-ի արդյունքներով՝ Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ, 2-ի` արդյունքներով 10 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական տույժերի, 20-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, 1-ը` կասեցվել է, 12-ը փոխանցվել է 2023թ. 2-րդ կիսամյակ:

Ընդհանուր առմամբ` իրականացված 299 նախնական ուսումնասիրությունների արդյունքներով Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 64 անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որոնցից 21-ի նկատմամբ կիրառվել է <<զգուշացում>>, 15-ի նկատմամբ՝ <<նկատողություն>>, 19-ի նկատմամբ՝ <<խիստ նկատողություն>>,  1-ի նկատմամբ <<պաշտոնի իջեցում մեկ աստիճանով>>, իսկ 8-ի նկատմամբ՝ <<պաշտոնից ազատում>> կարգապահական տույժի տեսակը:

Կոմիտեի նախագահի հրամանների և հանձնարարականների կատարման, ինչպես նաև աշխատանքային կարգապահության պահպանման հարցադրումներով, վարչության ծառայողների կողմից Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում իրականացվել են ստուգումներ, մշտադիտարկում իրականացնելու նպատակով անակնկալ այցեր են իրականացվել տարբեր ստորաբաժանումներ:

Հաշվետու ժամանակաշրջանում ներքին անվտանգության վարչությունում իրականացված 4 նախնական ուսումնասիրությունների արդյունքում հավաքված փաստաթղթերը Կոմիտեի նախագահի կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչություն (2022թ.՝ 3), իսկ 1 նախնական ուսումնասիրության արդյունքում հավաքված փաստաթղթերը՝ ՀՀ հակակառուպցիոն կոմիտե:

Ներքին անվտանգության վարչության ծառայողներն ակտիվորեն աջակցել են նաև Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատանքներին` կազմելով Հանձնաժողովի կողմից կայացվող` կարգապահական խախտման փաստի առկայության կամ բացակայության մասին որոշումների նախագծեր:

Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի  (այսուհետ՝ Բաժին) կողմից 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված 249 հարցում, որից 167-ը փոխանցվել է նախորդ տարիներից: 

249 հարցումից 159-ը կամ 63%-ը կատարվել է ամբողջ ծավալով (2022թ.՝ 25կամ 9,2%), նշված՝ 159-ից 2-ը մերժվել է ՀՀ օրենսդրությանը հակասելու հիմքով (բանկային գաղտնիք): 90-ը կամ 36%-ը գտնվում է կատարման փուլում (2022թ.՝ 191-ը կամ  88%-ը), որից՝ 20-ը ստացվել է Արցախի Հանրապետությունից:

Հարկ է նշել, որ 2022թ.-ի ամբողջ տարվա ընթացքում օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված միջազգային հարցումներից լուծվել էր ընդամենը 63-ի կամ 29%-ի ընթացքը, մինչդեռ՝  միայն 2023թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում լուծվել է 159 հարցման ընթացք (որից՝ 74-ը եղել է Արցախի Հանրապետությունից ստացված): Այսինքն, միայն հաշվետու ժամանակահատվածում լուծվել է կրկնակիից ավել հարցման  ընթացք:

Քննարկվել է Կոմիտեի ստորաբաժանումներում իրականացվող քրեական վարույթներով օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղղված 127 հարցում:

Կոմիտեի ձևավորման օրվանից մինչ այժմ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկված և ներկայումս ընթացիկ՝ 369 հարցումից 261-ը եղել է 2014-2022թթ.-ի ընթացքում ուղարկված:

 2023թ.-ի 1-ին կիսամյակում օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացվել են 2014-2022թթ.-ի ընթացքում ուղարկված 109 հարցման պահանջների կատարման վերաբերյալ նյութեր, որոնցով 1-ին կիսամյակի ընթացքում ուղարկվել են հիշեցումներ: Այլ կերպ ասած՝ նախորդ տարիներից փոխանցված հարցումների 58%-ի ընթացքը լուծվել է 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում:

Ներկայումս Բաժնում փաստացի առկա է 2014-2022թթ.-ի ընթացքում օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկված 152 հարցում, որոնց կատարման վերաբերյալ նյութերը դեռևս չեն ստացվել:

2023թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում Բաժնում ստացվել է 8 քրեական վարույթ, որից 1-ը փոխանցվել էր 2022թ.-ից: Նշված քրեական վարույթներով կատարվել են անհրաժեշտ գործողություններ, որից հետո ուղարկվել են ըստ տարածքային ենթակայության:

Հարկ է նշել, որ այս հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում՝ մասնավորապես մայիս-հունիս ամիսներից սկսած, Բաժնում առաջին անգամ նախաձեռնվել և իրականացվում են նախորդ տարիներին ուղարկված և ստացված հարցումների գույքագրման, էլեկտրոնային հաշվառման, դասակարգման և արխիվացման աշխատանքներ: Կոմիտեի ձևավորման օրվանից նմանօրինակ աշխատանքներ բաժնում երբևէ չեն իրականացվել, որի պատճառով էլ առաջացել էր փաստաթղթաշրջանառության աննախադեպ կուտակում: Նախորդ տարիներից փոխանցված 802 հարցման վարույթներով էլեկտրոնային հաշվառման և դասակարգման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են: Կատարվում են 2014-2015թթ.-ի հարցումների վարույթների արխիվացման աշխատանքներ, մասնավորապես՝ 110-ն արդեն առանձնացվել է արխիվացման նպատակով:  Բացի այդ, էլեկտրոնային հաշվառում և գույքագրում է իրականացվում նաև Բաժնի քրեական վարույթներով, որի շրջանակներում 2019-2022թթ.-ի քրեական վարույթներից 42-ի գույքագրումն արդեն իսկ ավարտվել է: Այս ոլորտում աշխատանքները շարունակվում են:

Կոմիտեի նախագահի, ոլորտը համակարգող տեղակալի և մի շարք օտարերկրյա պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայաստանում տարբեր պետությունների դեսպանությունների իրավապահ ոլորտի գործընկերների հետ Կազմակերպվել է 13 հանդիպում:  

Բացի այդ, 2023թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում կազմակերպվել են Կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակության այցերը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության դեսպանություններ:

Կազմակերպչական աշխատանքներ են իրականացվել նաև Կոմիտեի և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի քննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ-ի) միջև կիբեռհանցավորության, մարդկանց առևանգման, ինչպես նաև` այլ բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված համագործակցության հուշագիրը կազմելու, լրամշակելու ուղղությամբ, որը ստորագրվել է 2023թ.-ի մայիսի 16-ին:

«Փոխադարձ իրավական օգնության հարցումներ և ակտիվների բռնագրավում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթացի արդյունքում ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի իրավական օգնության ապահովման գրասենյակի և միջազգային հարցումների ապահովման բաժնի ծառայողների միջև ստեղծվել և գործում է անմիջական էլեկտրոնային հաղորդակցության հարթակ, ինչը էականորեն բարելավել է փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարման որակը, ինչպես նաև կրճատվել է դրանց կատարման ժամկետները, ինչը շատ կարևոր է:

Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են իրականացվել նաև Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մասնագիտական ունակությունների զարգացմանն ուղղված դասընթացներ, վերապատրաստումներ և քննարկումներ իրականացնելու ուղղությամբ: Բաժնի կողմից իրականացվել են նաև դեպի 18 օտարերկրյա պետություն Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 23 անձի ծառայողական գործուղումների նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներ: 2023թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում 12 գործուղում արդեն իրականացվել է:

2023թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում Բաժինը Կոմիտեի նախագահի և ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ, ինչպես նաև Կոմիտեի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում իրականացրել է նաև այլ գործառույթներ:

Կոմիտեի կարգապահական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) քննարկել է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ 34  միջնորդություն՝ 41 անձի վերաբերյալ: 9 անձի վերաբերյալ քննարկվել է կարգապահական տույժ կիրառելու հնարավորության միջնորդությունը, մասնավորապես՝ 8 անձի նկատմամբ պաշտոնից ազատումև 1 անձի նկատմամբպաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով կարգապահական տույժ կիրառելու հնարավորության միջնորդություն:

Նշված միջնորդությունների քննարկմամբ.

- հարուցված կարգապահական վարույթների արդյունքում որոշումներով հաստատվել է 34 անձի արարքում կարգապահական խախտման փաստի առկայությունը, 1 անձի արարքներում կարգապահական խախտման փաստի առկայությունը, սակայն վերջինիս մեղքի բացկայությունը,
- կարգապահական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 8 անձի նկատմամբպաշտոնից ազատումև 1 անձի նկատմամբպաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով կարգապահական տույժ կիրառելու հնարավորության մասին,
- Արդարադատության ակադեմիայի ռեկտորի կողմից Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել է 1 ունկնդրի Կոմիտեում թեկնածությունների ցուցակից հանելու վերաբերյալ միջնորդություն, որը բավարարվել է:

Քննչական կոմիտեի իրավաբանական վարչության (այսուհետ՝ Վարչություն) կողմից 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ Կոմիտեի գործունեությունն ապահովող իրավական հիմքերի, ինչպես նաև կոմիտեի գործունեությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների ներքին իրավական ակտերի մշակման, այլ մարմիններից կամ այլ ստորաբաժանումներից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ տրամադրելու, հայցադիմումների և դրանց պատասխանների կազմման, դատական ներկայացուցչություն ապահովելու ուղղությամբ:

Վարչությունը մշակել է 17 իրավական ակտի նախագիծ, որից ընդունվել է թվով 1 օրենք, 16 իրավական ակտ՝ 11 օրենք, 3 ՀՀ կառավարության և 2 վարչապետի որոշում դեռ գտնվում է շրջանառության փուլում: 

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել և ՀՀ նախագահի կողմից ստորագրվել են թվով 1՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-169-Ն օրենքը:

Թվով 11 օրենքների, կառավարության 3 և  վարչապետի 2 որոշումների նախագծեր դեռևս գտնվում են շրջանառության մեջ՝

Մշակվել, շրջանառվել և Կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալների, Կոմիտեի գլխավոր քարտուղարի ստորագրմանն է ներկայացվել 80 իրավական ակտի նախագիծ:

Այլ մարմիններից ստացված 107 իրավական ակտի նախագծերի վերաբերյալ տրամադրվել է կարծիք՝  Նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մի շարք օրենքների նախագծերի,   «Զենքի մասին » օրենքի վերաբերյալ և այլն:

Ներկայացնելով Կոմիտեի շահերը Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում՝ Վարչությունում կազմվել և դատարան են ներկայացվել 18 հայցադիմումի պատասխան, 4 դիրքորոշում, 9 միջնորդություն, 1 վերաքննիչ բողոքի պատասխան և 1 հաշտության համաձայնություն: 27  դատական գործով ապահովվել է 34 ներկայացուցչություն և մասնակցություն դատական նիստերին:

Վերը նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել 9 դատական գործերով եզրափակիչ ակտի հրապարակում, 9-ն էլ՝ Կոմիտեի օգտին:

Մշակվել և ներկայացվել են Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկված Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների ուսուցման ծրագրերը, ժամանակացույցերը, Կոմիտեի քննիչների վերապատրաստումների, լրացուցիչ վերապատրաստումների ծրագրերը և չափորոշիչները, ինչպես նաև շարունակական  համագործակցություն է իրականացվել Արդարադատության ակադեմիայի հետ, այդ թվում՝ դասախոսական կազմի ընտրության հարցում:

Բացի այդ, մշակվել և ներկայացվել է Կոմիտեի որակավորման հանձնաժողովի որոշումների 3 նախագիծ, որոնք ստորագրվել են Կոմիտեի որակավորման հանձնաժողովի կողմից:

Լրամշակվել են Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց  թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով գրավոր քննության հարցաշարերը, բանավոր քննության առաջադրանքները (իրավական խնդիրները), Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորման հարցաշարերը, ինչպես նաև հարցաշարերի պատասխանները:

Կոմիտեի նախագահի ներքին իրավական ակտերը ստորագրելուց հետո Վարչության կողմից էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով իրազեկվել են ստորաբաժանումներին, ինչպես նաև հաշվառվել, պահվել են Վարչությունում:

Կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակելու նպատակով Կոմիտեի արարողակարգի և կազմակերպչական հարցերի վարչություն են  ներկայացվել Կոմիտեի նախագահի ներքին իրավական ակտերը, ինչպես նաև ներքին իրավական ակտերի  ինկորպորացված տարբերակները:

Ի կատարումն  Կոմիտեի նախագահի 17.08.2022թ. թիվ 127-Լ հանձնարարականի՝ ուսումնասիրվել է դատարանի 5 որոշում՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելը կամ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարան ներկայացված միջնորդությունները մերժելու վերաբերյալ որոշումներ:

Կոմիտեի իրավասությանը վերաբերող տեղեկատվություն է տրամադրվել մեկ տասնյակից ավելի հարցումների կապակցությամբ:

Քննարկվել և պատասխանվել է մի շարք գրությունների, այդ թվում՝ այլ գերատեսչություններից, կազմակերպություններից ուղարկված (նաև որպես 2-րդ կատարող):

Տարբեր ռազմավարություններից (ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշմամբ հաստատված  ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր, ՀՀ կառավարության 28.11.2019թ N 1716-Լ որոշմամբ հաստատված պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականներին իրականացվելիք գործողությունների և այլն) բխող գործողությունների կատարման վերաբերյալ պարբերաբար ներկայացվել են հաշվետվություններ, գրությունների պատասխաններ, ինչպես նաև աշխատանքային կարգով մասնակցություններ են իրականացվել տարբեր քննարկումներին:

Ապահովվել է մասնակցություն միջգերատեսչական տարբեր աշխատանքային խմբերում, այդ թվում՝ քննարկումներին, ներկայացուցչություն է իրականացվել ՀԿ-ների և այլ մարմինների, կազմակերպությունների կողմից  կազմակերպված թվով 23 քննարկումների:

Յուրաքանչյուր շաբաթ ուսումնասիրվել են ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված, Կոմիտեի գործունեությանը վերաբերող հարցերը:

Իրականացվել են Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալ Ա. Այվազյանի այլ հանձնարարականներ:

Կադրային քաղաքականության, մասնավորապես՝ թափուր հաստիքների համալրման ոլորտում  ծավալուն աշխատանքներ են իրականացվել:

2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում  Կոմիտեում ծառայության է նշանակվել ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 60 թեկնածու, որից 27-ը  եղել են Կոմիտեում նախկին ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ:

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունից Կոմիտե է տեղափոխվել 39 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ:

2022թ. հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ ոստիկանությունից Կոմիտե տեղափոխված 130 հետաքննիչներից 2023թ. ընթացքում անցկացված քննությունների արդյունքում 90-ը ընդգրկվել են Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակ և նշանակվել հիմնական պաշտոնի:

Կազմակերպվել է Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման համար 4 քննություն՝ ընդունվել, ուսումնասիրվել, մշակվել և ստուգվել է 559 հայտատուի դիմում, այդ թվում  232 քննիչի պաշտոնակատարի, որի շրջանակներում նախապատրաստվել է 740 տեղեկանք և այլ կառույցներին ուղղված գրություններ:

Կազմակերպվել է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերապատրաստման հետ կապված աշխատանքները՝ 881 անձի վերաբերյալ:

Իրականացվել է Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորման, արտահերթ առաջխաղացման կազմակերպման աշխատանքները՝ 150 անձի վերաբերյալ:

Հաշվետու ժամանակաշրջանում զբաղեցրած պաշտոնից ազատվել է 88 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որից 80-ը՝ գրավոր դիմումի հիման վրա, 8-ը` <<պաշտոնից ազատում>> կարգապահական տույժ նշանակելու հիմքով:

2023թ. հուլիսի 1-ի դրությամբ  առկա է 177 թափուր հաստիք: Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանցից 129-ը կին են:

Նախապատրաստվել է Կոմիտեի աշխատակիցներին 2023թ. պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից պարգևատրման հրամանների նախագծեր՝ 10 հրաման՝ 10.013 անձի վերաբերյալ:

Իրականացվել է աշխատակիցների ծառայողական վկայականների տրամադրման, հաշվառման և ոչնչացման աշխատանքներ՝ Կոմիտե՝ 769 հատ, ՔԾ և տեխ. սպասարկողներ՝ 32 հատ:

Կազմակերպվել են Կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոնների մրցույթներ՝ 67 մրցույթի շրջանակներում ուսումնասիրվել է 273 դիմումատուների փաթեթ և տրամադրվել եզրակացություն:

2022թ. Կոմիտեի աջակցող ստորաբաժանումներում պաշտոնի է նշանակվել 12 անձ, ազատվել՝ 47-ը:

Կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժինը քննարկվող ժամանակահատվածում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում դիմումների, բողոքների ընդունման և քննարկման, քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» Կոմիտեի նախագահի 2015թ. մայիսի 4-ի  թիվ 40-Լ հրամանի համաձայն` կազմակերպել է 225 քաղաքացու ընդունելություն: Ընդունելության համար դիմած քաղաքացիներին տրվել են սպառիչ պատասխաններ, քննությանն առնչվող հարցերով կազմակերպվել է ընդունելություն համապատասխան պաշտոնատար անձանց մոտ և հետևողականություն է ցուցաբերվել բարձրացված հարցերի վերաբերյալ քաղաքացիներին սահմանված կարգով և ժամկետներում հիմնավոր պատասխաններ տալու ուղղ ությամբ:

Կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժին տարբեր հարցերով զանգահարել են 1.949 քաղաքացի:

2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում քաղաքացիների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից առցանց եղանակով ստացվել է 228 դիմում, բողոք և միջնորդություններ: