Հաղորդումներ
21.08.24, 10:43

Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի` 2024թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների մասին

 

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի /այսուհետ՝ Կոմիտե/ ստորաբաժանումների կողմից ընդունվել է 33.183 հաղորդում, որից 28.099-ով վարույթ է նախաձեռնվել, իսկ 5.084-ով չի նախաձեռնվել:

Նշված ժամանակահատվածում քննվել է  171.706 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 149.673-ի դիմաց՝  աճել է 22.033-ով կամ 14.7%-ով:  

Նշված 171.706 քրեական վարույթից 139.695-ը փոխանցվել է 2023թ.-ից: Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների կողմից նախաձեռնվել է 28.306 քրեական վարույթ (2023թ.՝ 26.108),  869-ով մաս է անջատվել (2023թ.՝ 598), 2.379 քրեական վարույթ ստացվել է այլ մարմնից (2023թ.՝ 1.635), 25 քրեական վարույթ ստացվել է այլ պետությունից (2023թ.՝ 84), 6-ով բժշկական հարկադրանքի վարույթ է նախաձեռնվել (2023թ.՝ 6), 88 քրեական վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը և վերադարձվել է նախաքննության (2023թ.՝ 117), 338 քրեական վարույթով չի հաստատվել կարճելու մասին որոշումը և վերադարձվել է նախաքննության (2023թ.՝ 283):


Վարույթի աճին զուգընթաց՝ աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը: 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում մեկ քննիչի մ
իջին ծանրաբեռնվածությունը կազմել է 268 քրեական վարույթ՝ 2023թ. 243-ի դիմաց, այսինքն՝ աճել է 25-ով կամ 10.2%-ով:


Նախաքննության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է քրեական վարույթների դատավարական ավարտը։

2024թ. կիսամյակի ընթացքում ավարտվել է 17.887 քրեական վարույթ՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14.331 վարույթի դիմաց, այսինքն աճել է 3.556 քրեական  վարույթով կամ 24.8%-ով:

Նշված 17.887 քրեական վարույթից 5.098-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 5.557 անձի վերաբերյալ ուղարկվել  դատարան (2023թ.՝ 3.587 քրեական վարույթ` 4.078 անձի վերաբերյալ): Այսինքն, նախորդ տարվա համեմատությամբ դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 1.511-ով կամ 42.1%-ով, իսկ անձերի քանակն աճել է 1.479-ով կամ 36.2%-ով: 29 բժշկական հարկադրանքի վարույթով  կազմվել է եզրափակիչ ակտ և ուղարկվել  դատարան  (2023թ.՝ 23): 12.760 քրեական վարույթ կարճվել է (2023թ.՝ 10.721), այսինքն` աճել է 2.039 վարույթով կամ 19%-ով: Ընդ որում, նշված վարույթներից 10.195-ը կարճվել է ռեաբիլիտացնող, 2.563-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 2-ը՝  այլ հիմքերով:


2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում
քննված 171.706 քրեական վարույթից 1.739-ն ուղարկվել է այլ մարմին, 3.268-ը` միացվել է, 8 դեպքում վերացվել է մաս անջատելու որոշումը, իսկ 148.804 քրեական վարույթ մնացել է անավարտ: Դրանցից 132.654-ով կատարվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները՝ 121.708-ը նախորդ տարիներին, իսկ 10.946-ը՝ 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում: Այս պարագայում ստացվում է, որ իրական մնացորդ վարույթը կազմում է 16.150՝ նախորդ տարվա 17.121-ի դիմաց: Նշված քրեական վարույթներից 1.095-ով հարուցվել են քրեական հետապնդումներ /կան որպես մեղադրյալ ներգրավված անձինք/:


Այսպիսով
, 171.706 քրեական վարույթից լուծվել է 155.556-ի ընթացքը և  արտադրողականությունն ըստ ընթացք տրված վարույթների կազմում է 90.5%:


Եթե Կոմիտեի ընդհանուր վարույթը դիտարկենք առանց նախորդ տարիներին պասիվացված 121.708 վարույթների, ապա ստացվում է, որ 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է 49.998 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 47.758-ի դիմաց, այսինքն աճել է 2.240 վարույթով կամ 4.6%-ով: 49.998 վարույթից լուծվել է 33.848-ի ընթացքը՝ նախորդ տարվա 30.637-ի դիմաց, այսինքն աճել է 3.211 վարույթով կամ 10.4%-ով: Արտադրողականությունը կազմում է 67.7%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 64.2%-ի դիմաց, այսինքն աճել է 3.5-ով: Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 78 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն 78-ի դիմաց

Ի դեպ ներկայացնեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023թ. ընթացքում ՀՀ նոր քրեական դատավարության  օրենսգրքի եզրափակիչ  դրույթների համաձայն սկսեցին վերսկսվել նախորդ տարիներին ՀՀ նախկին  քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի հիմքով կասեցված քրեական գործերը, ինչը հանգեցրեց վարույթի արհեստական և աննախադեպ  աճի՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում 149.673 վարույթ, ուստի Կոմիտեի մաքուր վարույթը ստանալու համար նշված 149.673–ից հանվել են այն 93.128 վարույթները, որոնք վերսկսվել և հաշվառվել էին որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված վարույթներ: Հետևաբար 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում որպես մաքուր վարույթ հաշվառվել է 56.545-ը:

Իրավիճակը այլ է 2024թ., քանի որ չհրկիզվող պահարաններում այլևս կասեցված քրեական գործեր չկան, բոլորը վերսկսվել են, ուստի մաքուր վայրութը հաշվելիս այլ մոտեցում է ցուցաբերվել: Ներկայումս այն ստանում ենք վարույթի ընդհանուր թվից նախորդ տարիներին պասիվացված վարույթները հանելով:  Այս հանգամանքը հաշվի առնելով և  որպեսզի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ կատարված համեմատությունները լինեն օբյեկտիվ և իրատեսական՝ նախորդ տարվա 56.545 քրեական  վարույթից հանել ենք 2022թ. պասիվացված 8.787 քրեական վարույթը և համեմատական աշխատանքը կատարել ենք արդյունքում ստացված 47.758  քրեական վարույթով:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ըստ ընթացք տրված վարույթների արտադրողականության աճին զուգահեռ 5.8-ով աճել է ավարտված վարույթների տեսակարար կշիռն ընդհանուր վարույթի մեջ՝ եղել է 30%, դարձել է 35.8%: 2.7-ով աճել է  նաև  դատարան ուղարկված վարույթներինը՝ եղել է 7.6%, դարձել է 10.3%:  Կարճված վարույթների տեսակարար կշռի առումով նույնպես արձանագրվել է 3.1-ով աճ՝ եղել է 22.4%, դարձել է 25.5%:


Այս առումով Կոմիտեի արտադրողականությունն ըստ ընթացք տրված վարույթների` ունի հետևյալ պատկերը.


Կոմիտեի արտադրողականությունն ըստ դատավարական  ավարտի` ունի հետևյալ պատկերը`


Մեղադրական
եզրակացությունը և կարճելու մասին որոշումը չհաստատված և նախաքննության վերադարձված վարույթներ

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում մեղադրական եզրակացությունը չի հաստատվել և նախաքննության է վերադարձվել 88 քրեական վարույթ (2023թ.՝ 117, նվազել է 29 վարույթով կամ 24.7%ով), որը կազմում է մեղադրական եզրակացությամբ ավարտված և դատարան ուղարկված 5.098 քրեական վարույթների 1.7%-ը:

55-ով կամ 19.4%-ով աճել են հսկող դատախազների կողմից քրեական վարույթը կարճելու մասին կայացված որոշումները չհաստատելու և նախաքննության վերադարձնելու դեպքերը՝ 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում վերացվել է 338 որոշում  (2023թ.՝ 283):

Դատախազների կողմից տրված գրավոր հանձնարարություններ

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից քննիչներին տրվել է 1.614 գրավոր հանձնարարություն, որոնց  վերաբերյալ քննիչների կողմից վերադաս դատախազներին ներկայացվել է 13 գրավոր առարկություն, որոնք չեն բավարարվել:

Ձերբակալում, կալանք, այլ խափանման միջոցներ, քրեական հետապնդումներ, խուզարկություններ

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում ձերբակալվել է 4.102 անձ, որից ազատվել են 3.080-ը: 1.605 միջնորդություն է ներկայացվել դատարան` մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու մասին, որից 1.255-ը բավարարվել է ամբողջությամբ, 227-ը՝ մասնակի, իսկ 123-ը` մերժվել է:

Նշված 1.605 կալանքի միջնորդությունից 473-ը եղել է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածներով  քրեական հետապնդման ենթարկված մեղադրյալների վերաբերյալ:  Դրանցից 469-ը բավարարվել է ամբողջությամբ, 1-ը՝ մասնակի, իսկ 3-ը` մերժվել:

Կալանքից ազատվել է 262 անձ /այդ թվում նաև ոչ փաստացի կալանքի տակ գտնվողներ/, որից 170-ը ՀՀ քրեական օրենսգքրի 461-րդ և 462-րդ հոդվածներով  քրեական հետապնդման ենթարկված մեղադրյալների վերաբերյալ:

743 միջնորդություն է ներկայացվել կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, որից 618-ը բավարարվել է ամբողջությամբ, 84-ը՝ մասնակի, 41-ը՝ մերժվել, որից 3-ը քննիչի կողմից ոչ պատշաճ ջանասիրություն ցուցաբերելու պատճառաբանությամբ:

118 դեպքում միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոցը տնային կալանք կիրառելու մասին, որից 107-ը բավարարվել է, իսկ 11-ը՝ մերժվել: 196 դեպքում տնային կալանք կիրառվել է դատարանի կողմից՝ կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այլ միջնորդությունները մերժելու կամ մասնակի մերժելու արդյունքում

25 դեպքում միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոցը վարչական հսկողություն կիրառելու մասին, որից բավարարվել է 24-ը, իսկ 1-ը՝ մերժվել: 71 դեպքում  վարչական հսկողություն կիրառվել է դատարանի կողմից՝ կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մասնակի մերժելու արդյունքում

21 դեպքում  կիրառվել է պաշտոնավարման կասեցում: 105 դեպքում որպես խափանման միջոց գրավ է կիրառվել:

Ներկայացվել է քրեական հետապնդում հարուցելու 5.137 միջնորդություն, որից 5.045-ը բավարարվել է, իսկ 92-ը՝  մերժվել:

Ներկայացվել է քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին 8.603 միջնորդություն, որից 8.054-ը բավարարվել է, 285-ը՝  մերժվել, իսկ 264-ն ընթացքի մեջ է:

Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին 1.811 միջնորդություններից բավարարվել է 1.791-ը, իսկ 20-ը՝ մերժվել:

Կայացվել է քննիչին վարույթից հեռացնելու 88 որոշում, որից 10-ով առարկություն է բերվել:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 163 միջնորդագիր, որից 144-ը քննիչի, 19-ը՝ դատախազի կողմից:

Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ 4533 միջնորդություն է ներկայացվել, որից 4120-ը բավարարվել է, իսկ 413-ը՝ մերժվել:  Նշված միջնորդություններից 3.167-ը բնակարանի խուզարկության վերաբերյալ են, որից 2.878-ը բավարարվել է, իսկ 289-ը՝ մերժվել: 1.366-ը թվային խուզարկությունների վերաբերյալ են, որից 1.242-ը բավարարվել է, իսկ 124-ը՝ մերժվել:

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի ստորաբաժանումներում ստացվել է 15.508 դիմում-բողոք:

Հանցագործությամբ պատճառված գույքային վնասներ

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով  պատճառվել է ընդհանուր 14.828.540.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 5.190.484.000 ՀՀ դրամը կամ 35%-ը, արգելանք  է դրվել 417.710.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Այսպես.
Պետությանը պատճառված 12.941.777.000 ՀՀ դրամ գույքային վնասից՝ նախաքննության փուլում վերականգնվել է 4.892.108.000 ՀՀ դրամը կամ 37.8%-ը, արգելանք է դրվել 410.500.000  ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Համայնքին պատճառված 195.511.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 13.152.000 ՀՀ դրամը կամ 6.7%-ը, արգելանք է դրվել 7.210.000  ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Իրավաբանական անձանց պատճառված պատճառված 691.907.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 84.242.000 ՀՀ դրամը կամ 12.1%-ը, արգելադրված գույք չկա:

Միջազգային կազմակերպություններին գույքային վնաս չի պատճառվել:

Ֆիզիկական անձանց պատճառված 992.345.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 200.982.000 ՀՀ դրամը կամ 20.2%-ը, արգելադրված գույք չկա:


Կոմիտեի
  կողմից 2024թ. 1-ին կիսամյակում ընթացքում կատարած աշխատանքներն առավել ամբողջական ներկայացնելու նպատակով հարկ է նշել նաև, որ ավարտված քրեական վարույթներով արձանագրված 5.190.484.000  ՀՀ դրամ գույքային  վնասի վերականգնումից բացի՝ 30.06.2024թ. դրությամբ  անավարտ քրեական վարույթներով վերականգնվել է  ևս 19.637.784.000 դրամ գույքային վնասԱյսպես.


Պետությանը պատճառված վնասներից  վերականգնվել է 19.457.993.000 ՀՀ դրամըհամայքներին պատճառված վնասներից՝ 22.619.000 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված վնասներից՝ 2.030.000 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված վնասներից՝ 155.142.000 ՀՀ դրամը:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում և՛ ավարտված, և՛ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասներից  վերականգնվել է  24.828.268.000 ՀՀ դրամը, իսկ 417.710.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա արգելանք է դրվել:

Զինված ուժերում մահվան դեպքեր

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում  ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերը  զգալիորեն նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դեպքերի համեմատությամբ:

Այսպես՝ 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում  արձանագրված մահվան 22 դեպքերից (2023թ.՝ 45, նվազել է 23-ով կամ 51%) 11-ը կապված են զինվորական ծառայության հետ (2023թ.՝ 37): Մասնավորապես՝ զինվորական ծառայության հետ կապված մահվան ելքով 11 դեպքերից 5-ը սպանություններ են (2023թ.՝ 0), 1-ը՝ /2 անձ/ հակառակորդի կողմից կատարված սպանություն (2023թ.՝ 13), 2-ը` ինքնասպանության հասցնելու կամ հակելու դեպք (2023թ.՝ 3), 1-ը ծառայության հետ կապված դժբախտ պատահար (2023թ.՝ 0), 2-ը /5 անձ/՝ տրանսպորտային միջոցներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման (2023թ.՝ 2): Ծառայության հետ կապված մահվան ելքով հիվանդության դեպքեր չեն արձանագրվել (2023թ.՝ 4): 2024թ. 1-ին կիսամյակին ընթացքում  չեն արձանագրվել նաև ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, մարտական հերթապահության կանոնների խախտման, զենքի, ռազմամթերքի կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնների խախտման մահվան ելքով դեպքեր (2023թ.՝ 15): Վերը նշված դեպքերի վերաբերյալ նախաձեռնած 11 քրեական վարույթները դեռևս գտնվում են նախաքննության փուլում:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

Կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ  1.003 քրեական քրեական վարույթ (2023թ.՝ 1.049): 

Նշված 1.003 քրեական վարույթից 32-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 60 անձի վերաբերյալ ուղարկվել  դատարան, 132-ը կարճվել  է, որից 104-ը  ռեաբիլիտացնող, իսկ 28-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով, 90 վարույթով ավարտվել են վարութային գործողությունները, 112-ն ուղարկվել  է  այլ մարմին, 37 վարույթ միացվել է, իսկ 600 վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով իրականացված մինչդատական վարույթի ընթացքում ավարտված քրեական վարույթներով  պատճառված գույքային վնասը կազմել է 7.446.326.000 ՀՀ դրամ, որից  վերականգնվել է 675.420.000 ՀՀ դրամը կամ 9%-ը, արգեալադրված գույք չկա:

Այսպես՝
Պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 7.242.177.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 657.630.000 ՀՀ դրամը կամ 9%-ը: Համայնքին պատճառված գույքային վնասի չափը կազմել է 192.157.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 9.798.000 դրամը կամ 5%-ը: Իրավաբանական անձանց պատճառված վնասը կազմել է՝ 4.000.000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է: Միջազգային կազմակերպություններին վնաս չի պատճառվել: Ֆիզիկական անձանց պատճառված վնասը կազմել է՝ 7.992.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 3.992.000 ՀՀ դրամը կամ 49.9%-ը:


Անչափահասներ
ի կողմից կատարված հանցագործություններ

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 338 քրեական  վարույթ, որից 29-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 32 անչափահաս մեղադրյալի նկատմամբ ուղարկվել դատարան, 94-ը կարճվել է, որից 37-ը` ռեաբիլիտացնող, իսկ 57-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 1 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, 12-ը` միացվել է, 70-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 132-ը փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Դատարան ուղարկված վարույթներից 7-ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 3-ը՝ ավազակության, 4-ը՝ գողության, 1-ը՝ շորթման, 1-ը՝ թմրամիջոցներների հետ կապված, 11-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով 77 անչափահասի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու  կամ դադարեցնելու մասին:

Քննված վարույթներով  ձերբակալվել է 56 անչափահաս, որից 46-ն ազատվել է արգելանքից: 10 անչափահասի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որից 5-ը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 5-ը՝ մասնակի: 2 դեպքում դատարանի կողմից անչափահասի նկատմամբ կիրառվել է տնային կալանք:

Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններ.

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.032 քրեական վարույթ: 

1.032  քրեական վարույթից 64-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 67 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 1-ը՝ 1 անձի վերաբերյալ ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան: 240 քրեական վարույթ կարճվել է, որից 202-ը` ռեաբիլիտացնող, իսկ 38-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 238-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները, 5 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 29-ը` միացվել է, 455 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Դատարան ուղարկված 64 վարույթներից 5-ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 22-ը՝ ֆիզիկական ներգործության, 16-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու,  17-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 67 մեղադրյալից 18-ը  հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 1-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 4-ը՝  ուսումնական  կամ դաստիարակչական հաստատության աշխատակից, 44-ը՝ այլ անձինք:

Դատարան ուղարկված վարույթներով 78 տուժողից  27-ը եղել են մինչև 12, 16-ը՝ 12-14, 16-ը՝ 14-16, 19-ը՝ 16-18  տարեկան:

Կարճված /առանց կրկնակիի/ 238 վարույթներից 4-ը քննվել է սպանության, 5-ը՝ ինքնասպանության հսացնելու, 4-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 12-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 56-ը՝ ֆիզիկական ներգործության, 9-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 2-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 25-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 6-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, իսկ 114-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Կարճված վարույթներով 40 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական  հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը: 40 անձից 7-ը  հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 33-ը՝ այլ անձինք:

Կարճված վարույթներով 257 տուժողից  92-ը եղել են մինչև 12, 52-ը՝ 12-14, 63-ը՝ 14-16, 50-ը՝ 16-18  տարեկան:

Ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործություններ.

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1.535 քրեական վարույթ: 

1.535  քրեական վարույթից 197-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 199 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 4-ն ավարտվել են եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 345 քրեական վարույթ կարճվել է, որից 307-ը` ռեաբիլիտացնող, իսկ 38-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 328-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները, 17 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 116-ը` միացվել է, 528 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Դատարան ուղարկված /առանց կրկնակիի/ 195 վարույթներից 1-ը քննվել է սպանության, 2-ը՝ սպանության փորձի, 6-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 17-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 2-ը՝ մարդուն առևանգելու, 5-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 140-ը՝ ֆիզիկական ներգործության, 3-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված,  2-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու 1-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, 19-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 199 մեղադրյալից 160-ը  հանդիսացել են կին/ամուսին, 21-ը՝ ծնող/տատ ու պապ, 8-ը՝ քույր/եղբայր, 10-ը՝ զավակ/թոռ:

Դատարան ուղարկված վարույթներով 206 տուժողից  7-ը եղել են մինչև 12, 3-ը՝ 12-14, 7-ը՝ 14-18 տարեկան, 189-ը՝ 18-ից բարձր տարիք:

Կարճված /առանց կրկնակիի/ 344 վարույթներից 2-ը քննվել են ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,  13-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 11-ը՝ ազատություննից ապօրինի զրկելու, 227-ը՝ ֆիզիկական ներգործության, 2-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 3-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 2-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 9-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, իսկ 73-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Կարճված վարույթներով 44 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական  հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը: 44 անձից 34-ը  հանդիսացել են կին/ամուսին, 2-ը՝ ծնող/տատ ու պապ, 5-ը՝ քույր/եղբայր, 3-ը՝ զավակ/թոռ:

Կարճված վարույթներով 344 տուժողից  19-ը եղել են մինչև 12, 3-ը՝ 12-14, 11-ը՝ 14-18 տարեկան, 311-ը՝ 18-ից բարձր տարիքից:

Այլ պետության քաղաքացիների կողմից և նրանց նկատմամբ կատարված հանցագործություններ.

2024թ. 1-ին  կիսամյակի ընթացքում այլ պետության քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ քննվել է 468 քրեական վարույթ, որից 58-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել դատարան, 66-ը՝ կարճվել է, 18-ն ուղարկվել է այլ մարմին, 2-ը միացվել է, 100-ը պասիվացվել է,  224-ը փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Այլ պետության քաղաքացիների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ քննվել է 265 քրեական վարույթ, որից 21-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել դատարան, 94-ը՝ կարճվել է, 3-ը միացվել է, 53-ը պասիվացվել է,  94-ը փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ՝ Կոմիտեին վերապահված գործունեության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կազմակերպչական բնույթի մի շարք խնդիրների լուծման, քրեագիտական աջակցության և քննիչների մասնագիտական  գիտելիքների ու աշխատանքային կարողությունների հետևողական կատարելագործման ուղղությամբ:

Աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման ուղղությամբ.

2024թ. հունվարի 1-ից ՀՀ ԱԱԾ քննչական մարմնի նախաքննական գործառույթները Կոմիտեին փոխանցելու կապակցությամբ՝ Կոմիտեի նախագահի 2023թ. հոկտեմբերի 28-ի թիվ 312-Ա հրամանի  հիման վրա  ստեղծված հանձնաժողովը 2024թ. հունվարի 5-ից  մինչև փետրվարի 20–ն իրականացրել է ՀՀ ԱԱԾ քննչական մարմնում գտնվող ընթանցիկ, այդ թվում «պասիվացված» քրեական վարույթների  և այդ վարույթներով առկա իրեղեն ապացույցների ընդունման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ ընդունվել և ուսումնասիրվել են 482 քրեական վարույթներ, որոնք  այնուհետև փոխանցվել են Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությանը։

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեից ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոն «Ֆինանսական հետախուզության տվյալների փոխանակման հարթակ» համակարգի միջոցով ուղարկվել են հարցումներ, ստացվել դրանց պատասխանները և տրամադրվել համապատասխան ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:

Բացի այդ, Գլխավոր վարչության կողմից լրացվել և ՀՀ Կենտրոնական բանկ է ուղարկվել ՀՀ 2022-2024թթ. ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ազգային ռազմավարության և ռազմավարության իրագործման գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների վերաբերյալ Կոմիտեին տրամադրված համապատասխան քաղվածքը, ինչպես  նաև հավելված 1 ձևաթղթին համապատասխան 2023թ. 2-րդ կիսամյակի Կոմիտեի վարույթում գտնվող փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների վերաբերյալ հաշվետվությունը: Համապատասխան հաշվետվություն է ուղարկվել նաև գլխավոր դատախազություն՝ 2023թ. 2-րդ կիսամյակի կատարած աշխատանքի վերաբերյալ:

2024թ. մարտից Գլխավոր վարչությունում ներդրվել է ՀՀ կենտրոնական բանկի դեպոզիտարիա ԲԲ ընկերության շտեմարաններին հասանելիության կոնտակտային կետ, որի վերաբերյալ համապատասխան շրջաբերականով տեղեկացվել են բոլոր ստորաբաժանումները:

Ի կատարումն Կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 20-ի թիվ 52-Ա  հանձնարարականի՝  Գլխավոր վարչության աշխատակիցներից ստեղծված աշխատանքային խումբը  2024թ. մարտի 4-ից մինչև 18-ը, ապրիլի 4-ից մինչև 18-ը, մայիսի 6-ից մինչև 27-ը, հունիսի 6-ից մինչև 27-ն ընկած  ժամանակահատվածում ուսումնասիրություններ է իրականացրել Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունում, ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափա­հասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրա­միջոցների ապօրինի շրջա­նառության հանցագործությունների, ինչպես նաև կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություններում: Ուսումնասիրությունների ընթացքում ցուցաբերվել է մեթոդական օգնություն, վեր են հանվել և շտկվել քննիչների կողմից թույլ տրված բացթողումները և  արդյունքների վերաբերյալ կազմվել է համապատասխան զեկուցագիր:  

Կոմիտեի նախագահի 2022թ. սեպտեմբերի 6-ի Կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասինթիվ 145-Լ հրամանի հիման վրա, սահմանված կարգով վերահսկողություն է իրականացվել Կոմիտեի նախագահի կողմից հսկողության վերցված թվով 178 փաստաթղթի կատարման ժամկետների պահպանման նկատմամբ:  Քննարկվել և պատասխաններ են տրվել այլ պետական մարմիններից, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից և ֆիզիկական անձանցից ստացված 51 տարաբնույթ գրությունների, հարցումների և դիմումների:

Հաշվետու ժամանակահատվածում Գլխավոր վարչությունը համակարգել է քաղաքացիների դիմում բողոքների և ընդունելության կապակցությամբ իրականացվող աշխատանքը:

Վիճակագրություն, ուսումնասիրություններ, վերլուծություններ և ամփոփումներ.

Գլխավոր վարչությունում յուրաքանչյուր ամիս ստացվել, ուսումնասիրվել և ամփոփվել են Կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարված քննչական աշխատանքների վերաբերյալ ամսական, 2023թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան  և կիսամյակային վիճակագրական հաշվետվությունները: Կատարվել է ստացված հաշվետվություններում առկա տվյալների ամփոփում և համեմատական վերլուծություն նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հետ, ինչպես նաև Կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարած աշխատանքների արդյունքների միջև, մասնավորապես` հաշվետու ժամանակաշրջանում քրեական վարույթների ծանրաբեռնվածության, քննության արտադրողականության և այլն:

Ի կատարումն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման` կատարվել է եռամսյակային ոչ ֆինանսական ցուցանիշների հավաքագրում, ամփոփում:    Կոմիտեի նախագահի 2018թ. հոկտեմբերի 29-ի թիվ 169-Լ հրամանի 3-րդ կետի, ինչպես նաև 2021թ. դեկտեմբերի 22-ի թիվ 180-Լ հանձնարարականի  2-րդ կետի համաձայն՝ Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներից ստացված տվյալների հիման վրա ամսական կտրվածքով ամփոփվել են քրեական վարույթների նախաքննության ժամկետների, ինչպես նաև  մինչդատական վարույթի վերաբերյալ ամսական ցուցանիշները:

Համաձայն ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 24.03.2022թ. թիվ ՔՏՄ/01.2/4137-22  գրության`  յուրաքանչյուր ամիս Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններից և ստորաբաժանումներից ստացված տվյալների հիման վրա ամփոփվել և ՀՀ տեսչական մարմնին են ներկայացվել  Կոմիտեի վարույթում հրդեհների վերաբերյալ քննված վարույթների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, որի մեկ օրինակը տրամադրվել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությանը:

ՀՀ վիճակագրական կոմիտեից ստացված  թիվ ՎԿ/2-03/1544-2023 գրության համաձայն՝  յուրաքանչյուր եռամսյակ ներկայացվում է հարկային և մաքսային հանցագործությունների վերաբերյալ իրականացվող նախաքննության մասին Ձև 1-ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ վիճակագրական աղյուսակը։

Կոմիտեի նախագահի 30.06.2023թ. թիվ 173-Լ հրամանի համաձայն՝ կատարվել է 2023թ. չորրորդ և 2024թ. 1-ին եռամսյակների ընթացքում ներկայացված ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքների արդյունքների վերաբերյալ  ընդհանուր 842 գահատման թերթիկների մշտադիտարկում և ուսումնասիրություն:

Կոմիտեի նախագահի 2022թ. հուլիսի 22-ի թիվ 110-Լ հանձնարարականի համաձայն՝ յուրաքանչյուր ամիս ուսումնասիրվել և վերլուծվել են հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքներում ներգրավված փորձագետների կատարված աշխատանքների արդյունավետության վիճակը

Կոմիտեի նախագահի 2020 թվականի թիվ 149-Լ հանձնարարականի  համաձայն` յուրաքանչյուր եռամսյակ ուսումնասիրվել և վերլուծվել են Կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննված քրեական վարույթներով նշանակված փորձաքննությունների և ստացված եզրակացությունների վերաբերյալ տեղեկությունները, այդ կապակցությամբ կազմված ամփոփ տեղեկանքները ներկայացվել են Կոմիտեի նախագահին։

Քրեագիտական և քրեական գործերի քննության աջակցության, համագործակցության ուղղությամբ.

  Սպանությունների և հասարակական հնչեղության  դեպքերի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթներով, քննչական խմբերի կազմում  իրականացվել է 8 դեպքի վայրի զննություն,  ցուցաբերվել քրեագիտական ուղեկցություն՝ ցուցմունքը տեղում  ստուգելու և փորձարարության քննչական գործողություններին։

Փորձագետների կողմից իրականացված գործունեության ուղղությամբ.

Հաշվետու ժամանակահատվածում, զննություն կատարելու նպատակով, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչության տնտեսագիտական և հաշվապահական փորձագետներին են տրամադրվել բազմադրվագ 5 քրեական վարույթ:

Բացի այդ,  2023թ. ավարտին փորձագետների կողմից կատարվող աշխատանքներում առկա են եղել ևս 2 քրեական վարույթի նյութեր, որոնց վերաբերյալ աշխատանքները ավարտվել են 2024թ. 1-ին կիսամյակում:

Զննության են ենթարկվել թվով 7 բազմադրվագ քրեական վարույթի նյութեր, որում  ներառված 16 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց մասով  կազմվել են  նույնքան զննության արձանագրություններ, ինչպես նաև հավելվածներ:

Շինարարատեխնիկական հարցերով փորձագետի կողմից իրականացվել է օժանդակություն՝ Կոմիտեի   ստորաբաժանումներում իրականացվող  նորոգման և հիմնանորոգման գործընթացները պատշաճ և արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ:

Հոգեբան փորձագետի կողմից՝ 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի կադրերի վարչության հետ մշակված ժամանակացույցի համաձայն՝ 103 հավակնորդի հետ իրականացվել են քանակական և որակական վերլուծության աշխատանքներ՝  Կոմիտեում քննիչի պաշտոնի հավակնող թեկնածուների համար  մշակված հոգեբանական թեստերի կիրառմամբ: Թեկնածուներից  յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել է անհատական եզրակացություն և տրամադրվել Կադրերի վարչության հետ մշակված ժամանակացույցին համապատասխան:

Քրեական վարույթների նախաքննության իրականացման ուղղությամբ.

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության 5 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից նախաքննություն է իրականացվել  59  քրեական վարույթով, որից 29-ը փոխանցվել է 2023 թվականից: Նշված  վարույթներից 2-ը՝ 2 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 8 քրեական վարույթը կարճվել է, 13-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները,  2-ն ուղարկվել է այլ  մարմին, 9-ը միացվել է, 25 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթներով քննիչների կողմից կատարված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հանցագործության դեպքեր, մասնավորապես բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու 2 դեպք, որով նախաձեռնվել են նոր քրեական վարույթներ և ենթակայության կարգով ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառված 145.250.000 ՀՀ դրամ գույքային  վնասից  վերականգնվել է 23.201.000 ՀՀ դրամ գումարը, իսկ ընթացիկ վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 3.009.237.000 ՀՀ դրամը:  Այսինքն, ընդհանուր առմամբ պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 3.032.438.000 ՀՀ դրամը:

Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) ընդունվել է 143 հաղորդում, որից 107-ով վարույթ է նախաձեռնվել, իսկ 36-ով՝ չի նախաձեռնվել: 

Նշված ժամանակահատվածում քննվել է 2.723 քրեական  վարույթ, որից 2161-ը փոխանցվել է 2023թ.-ից, իսկ 562-ը վարույթ է ընդունվել 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում։ Նշված 562 քրեական վարույթից 167-ը  նախաձեռնվել է, 43-ը անջատված  մաս է, 348-ը ստացվել է այլ մարմնից, 4-ով՝ չի հաստատվել կարճման որոշումը: 

Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 154 քրեական վարույթ, որից 49-ը 142 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 105 քրեական  վարույթ կարճվել է, 1.573 քրեական վարույթով կատարվել են բոլոր ապացուցողական և վարութային գործողությունները,  23-ն ուղարկվել է այլ մարմին, 389-ը` միացվել է, 584 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ։

Ա
վարտված քրեական վարույթներով պետությանը պատճառվել է 4.867.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որը վերականգնվել է, արգելադրված գույք չկա:  Համայնքներին պատճառվել է 175.149.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որը չի վերականգնվել, արգելադրված գույք չկա: Իրավաբանական անձանց պատճառվել է 2.401.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որը չի վերականգնվել, արգելադրված գույք չկա:   Ֆիզիկական անձանց պատճառվել է 1.950.000 ՀՀ դրամի  գույքային վնաս, որից վերականգնվել է 50.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա:   

Գլխավոր վարչությունում մշտապես քննվել և քննվում են բազմադրվագ, առանձին բարդություն ներկայացնող, հասարակական հնչեղություն ունեցող քրեական վարույթներ:

Կոմիտեի պետության, սահմանադարական կարգի հիմունքների, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության /այսուհետ Գլխավոր վարչություն/ կողմից  ընդունվել է 163 հաղորդում, որից 146-ով քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ 17-ով՝ չի նախաձեռնվել:  

Նշված ժամակահատվածում քննվել է 701 քրեական վարույթ, որոնք ընդունվել են 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում:

701 քրեական վարույթից 58-ն ավարտվել է, որից 46-ը 73 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 1-ը՝ եզրափակիչ ակտով, 11-ը՝ կարճվել է, որից 6-ը ռեաբիլիտացնող, իսկ 5-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով: 449-ով կատարվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները, 11 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, 41 քրեական վարույթ միացվել է, 142 քրեական վարույթ փոխանցվել է  2024թ. 2-րդ կիսամյակ:

Գլխավոր վարչությունում քննված վարույթներով քննվող  ընթացիկ վարույթներով այս հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 1.480.140.000 ՀՀ դրամ գումար:

Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության /այսուհետ Գլխավոր վարչություն/ կողմից  ընդունվել է 597 հաղորդում, որից 447-ով քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ 150-ով՝ չի նախաձեռնվել:  

Նշված ժամակահատվածում քննվել է 3.611 քրեական վարույթ, որից 3.067-ը փոխանցվել է 2023թ-ից, իսկ 544-ն ընդունվել է 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում:

3.611 քրեական վարույթից 137-ն ավարտվել է, որից 28-ը 31 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 109-ը՝ կարճվել է, որից 87-ը ռեաբիլիտացնող, իսկ 22-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով, 1 դեպքում վերացվել է մաս անջատելու որոշումը: 2.024-ով կատարվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները, 61 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, 117 քրեական վարույթ միացվել է, 1.271 քրեական վարույթ փոխանցվել է  2024թ. 2-րդ կիսամյակ:

Գլխավոր վարչությունում քննված վարույթներով քննված վարույթներով /թե ավարտված և թե ընթացիկ/ այս հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 17.507.427.000 ՀՀ դրամ գումար:

Գլխավոր վարչությունում առավելապես քննվել են՝  առանձնապես խոշոր չափերով հարկեր և մաքսային վճարներ չվճարելով ՀՀ տարածք մեծաքանակ, տարբեր տեսակի ապրանքների, այդ թվում, ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման,  Երևան քաղաքի տարբեր հատվածներում բնակելի շենքերի կառուցապատման արդյունքում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, հանքարդյունահանման ոլորտում առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկեր և մաքսային վճարներ չվճարելով ՀՀ տարածք մեծաքանակ, տարբեր տեսակի ապրանքների ներմուծման, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եղանակով ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, ֆինանսական բուրգ ստեղծելու և ղեկավարելու, փաստաթղթերի կեղծիք կատարելու եղանակով պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու, փողերի լվացման,  թմրամիջոցների մաքսանենգությունների, որոշ դեպքերում նաև ՀՀ տարածքը՝ որպես տարանցիկ ճանապարհ, արտահանման, կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության դեպքերով նախաձեռնված վարույթներ: 

Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում աշխատանքները կազմակերպվել և իրականացվել է 11 ծառայողի կազմով (2023թ. 1-ին կիս.՝ 13): Կոմիտեի նախագահի 09.01.2024թ. թիվ 40-Ա հրամանով Գլխավոր վարչության 1 քննիչ  2024 հունվարի 9-ից  3 ամիս ժամանակով  գործուղվել է Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում Գլխավոր վարչությունում 40 քրեական վարույթով իրականացվել է նախաքննություն, որից 16 քրեական վարույթ կարճվել է, 15 քրեական վարույթ ուղարկվել է Կոմիտեի այլ ստորաբաժանումներ, 1 քրեական վարույթով կատարվել են անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունները, իսկ 8-ը փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ դատախազությունից, ոստիկանությունից, ազգային անվտանգության ծառայությունից, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, ինչպես նաև Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից ստացվել է 774 քրեական վարույթ, (2023թ.՝ 1.205), որոնք ուսումնասիրվել և ուղարկվել են ըստ ենթակայության կամ այլ վարույթերի միացնելու և մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու համար, իսկ ըստ տարածքային ենթակայության ուղարկելու հիմքերի բացակայության դեպքերում՝ տարածքային ստորաբաժանումներից ստացված վարույթները վերադարձվել են:

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում Գլխավոր վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի մասին 551 հաղորդում, (2023թ.՝ 204): Ստացված հաղորդումները սահմանված կարգով ուղարկվել են համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-179-րդ հոդվածներով սահմանված կարգով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Վարույթն իրականացնող մարմինների կողմից թույլ տրված և հայտնաբերված խախտումների, բացթողումների կապակցությամբ Կոմիտեի նախագահին ներկայացվել է 46 միջնորդություն Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում նախնական ուսումնասիրություն կատարելու համար (2023թ.՝ 47), իսկ արդեն կատարված նախնական ուսումնասիրության եզրակացությունների կապակցությամբ Գլխավոր վարչությունում անցկացվել է 7 օպերատիվ խորհրդակցություն (2023թ.՝ 5):

Գլխավոր վարչությունում ուսումնասիրվել և կարծիք է ներկայացվել Կոմիտեի նախագահի հրամանների, հանձնարարականների, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 22 նախագծի վերաբերյալ (2023թ.՝ 12)։

Իրականացվել են նաև նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթների թվայնացված նյութերի ուսումնասիրություններ, ինչի արդյունքում վարույթն իրականացնող մարմնին տրվել է 34 գրավոր մեթոդական հանձնարարություն (2023թ.՝ 14):

Ուսումնասիրվել և սահմանված ժամկետում ընթացք է տրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված 3 հարցման (2023թ՝ 6), որոնցով տրվել են սպառիչ տեղեկատվություն ու պարզաբանումներ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է Գլխավոր վարչությունում ստացված դիմումների քանակը: 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում ստացվել և քննարկվել է 1.249 դիմում՝ 2023թ. 1-ին կիսամյակի  727 դիմումի դիմաց։ Դիմումների զգալի մասը քննարկվել է Գլխավոր վարչությունում, իսկ միջնորդության տարրեր պարունակող  դիմումները քննությանը վերաբերելի մասով քննարկելու համար ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին։ Մի շարք դիմումներով Գլխավոր վարչությունում կազմակերպվել են դիմումատուների անձնական ընդունելություններ կամ դրա կատարումը հանձնարարվել է տարածքային ստորաբաժանումների պետերին։

Գլխավոր վարչությունում քննարկվել և ընթացք է տրվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմից, Ազգային ժողովից, Հակակոռուպցիոն կոմիտեից, ԱԱԾ-ից, տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դատարաններից, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից և այլ մարմիններից ստացված 993 հարցման և գրության, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումներից ստացված 3.601 գրության (2023թ.՝ 3.469) 

Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ գլխավոր վարչությունում հսկողություն է սահմանվել պետական կառավարման տարբեր ոլորտներում դրսևորված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթերի ընթացքի նկատմամբ, որոնք պարբերաբար ուսումնասիրվել են և ծագած համակարգային խնդիրների կարգավորման համար ներկայացվել են առաջարկություններ: 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում Գլխավոր վարչության ծառայողներն ընդգրկվել են նաև Կոմիտեի նախագահի հրամաններով ստեղծված հանձնաժողովներում և աշխատանքային խմբերում:

Կոմիտեի նախագահի ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ գլխավոր վարչության մի շարք ծառայողներ ստուգումներ են իրականացրել Արմավիրի, Կոտայքի, Արարատի մարզային քննչական վարչություններում, Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  առաջին, երկրորդ և երրորդ բաժիններում և իրականացված ստուգումների արդունքների վերաբերյալ ներկայացվել են տեղեկանքներ:

Հաշվետու ժամանակահատվածում Գլխավոր վարչությունում Կոմիտեի նախագահի մի շարք հանձնարարականների շրջանակներում յուրաքանչյուր ամիս վերահսկողություն է իրականացվել տարածքային ստորաբաժանումներում ընթացիկ քրեական վարույթներով հարուցված քրեական հետապնդումների և կալանքի տակ գտնվող մեղադրյալների, համայնքների նախկին և գործող ղեկավարների, կոռուպցիոն բնույթի հանցանքների, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ, 44-155-րդ, 166-րդ և 252-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների  նկատմամբ:

Իրականացվող վերահսկողության շրջանակներում Գլխավոր վարչության ծառայողները 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում  կատարել են նաև 29.10.2018թ. 168-Լ  01.12.2022թ. ն/06/46679-22, 2018թ. 169-լ, 22.02.2021թ. ն/06/4801-2021, 21.11.2022թ. ն/06/44705-22, 25.08.2022թ. 135-Լ,   18.05.2023թ. 142-Լ, 10.10.2023թ. 238-Լ, 13.12.2023թ. ն/06/59120-2023, 17.02.2021թ. ն/06/4478-2021 և 30.09.2022թ. ն/06/36370-2022  հանձնարարականների պահանջները:

Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական  վարչությունների վարույթում ընդհանուր քննվել է 146.828 քրեական վարույթ, որից՝

86.751-ը քննվել է Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից: Դրանից 73.699-ը փոխանցվել է 2023թ-ից, 13.052-ը նախաձեռնվել է, 283-ը`  անջատված մաս է, 915 վարույթ ստացվել է այլ  մարմնից, 2-ը՝ այլ պետությունից, 2-ով  նախաձեռնվել է բժշկական հարկադրանքի վարույթ, 24 վարույթ վերադարձվել է լրացուցիչ  նախաքննության, 162 վարույթով չի հաստատվել կարճման որոշումը և վերադարձվել է նախաքննության:

Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 4.507 քրեական վարույթ, որից 1.332-ը՝ 1.471 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 4 ԲՀ վարույթ եզրափակիչ ակտով ուղարկվել  է դատարան, 3.171 քրեական  վարույթ կարճվել է, որից  2.552-ը ռեաբիլիտացնող, 618-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 1-ը՝ այլ հիմքով, 1 դեպքում վերացվել է մաս անջատելու որոշումը: 73.181 քրեական վարույթով կատարվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները, 1.041 վարույթ ուղարկվել է այլ մարմին, 1.165-ը միացվել է, 6.856-ը փոխանցվել է 2024թ.:

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների վարույթում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառվել է 343.333.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 260.707.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա:  Համայնքներին պատճառվել է 10.098.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որը  վերականգնվել է, արգելադրված գույք չկա: Իրավաբանական անձանց պատճառվել է 567.571.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 24.751.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա:   Ֆիզիկական անձանց պատճառվել է 667.200.000 ՀՀ դրամի  գույքային վնաս, որից վերականգնվել է 117.737.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա:

Մարզային քննչական վարչությունների վարույթում քննվել է 60.077 քրեական  վարույթ, որից 45.061-ը փոխանցվել է 2023թ-ից, 14.156-ը նախաձեռնվել է, 330-ը`  անջատված մաս է, 362 վարույթ ստացվել է այլ  մարմնից, 9-ը` այլ պետությունից, 3-ով  նախաձեռնվել է բժշկական հարկադրանքի վարույթ, 31 վարույթ վերադարձվել է լրացուցիչ  նախաքննության, 125 վարույթով չի հաստատվել կարճման որոշումը և վերադարձվել է նախաքննության:

Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 11.103 քրեական վարույթ, որից 3.146-ը՝ 3.315 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 23-ն ուղարկվել  է դատարան` ԲՀ վարույթով, 7.934  քրեական  վարույթ կարճվել է, որից  6.644-ը ռեաբիլիտացնող, 1.289-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 1-ը՝ այլ հիմքով, 2 դեպքում վերացվել է մաս անջատելու որոշումը: 41.460 քրեական վարույթով կատարվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները, 483 վարույթ ուղարկվել է այլ մարմին, 1.355-ը միացվել է, 5.674-ը փոխանցվել է 2024թ 2-րդ կիսամյակ:

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզային քննչական վարչությունների վարույթում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառվել է 243.219.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 200.969.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա:  Համայնքներին պատճառվել է 10.264.000 ՀՀ դրամի  գույքային վնաս, որից վերականգնվել է 3.054.000 ՀՀ դրամը, 7.210.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա արգելանք է դրվել: Իրավաբանական անձանց պատճառվել է 128.935.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 59.486.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա:   Ֆիզիկական անձանց պատճառվել է 314.147.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 77.995.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա:

Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (այսուհետ՝ ԶՔԳՎ) վարույթում քննվել է 17.727 քրեական վարույթ  (2023թ.՝ 17.096), որից 15.635-ը փոխանցվել է 2023թ.-ից: 1.708-ը նախաձեռնել են ԶՔԳՎ քննիչները, 184-ը անջատված մասեր են, 125-ը ստացվել է այլ մարմնից, 1-ը՝ բժշկական հարկադրանքի վարույթ է, 30 քրեական վարույթ վերադարձվել է լրացուցիչ նախաքննության, 44 վարույթով կարճման որոշումը չի հաստատվել և վերադարձվել է նախաքննության:

Քննարկվող ժամանակահատվածում քննված 17.727 քրեական վարույթից ավարտվել է 1.902-ի  նախաքննությունը, որից 495-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 523 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 1-ն ավարտվել է եզրափակիչ ակտով, կարճվել է 1.406 քրեական վարույթ, որից 781-ը` ռեաբիլիտացնող, իսկ 625-ը` ոչ ռեաբիլիտացնող  հիմքով, 4 դեպքում վերացվել է մաս անջատելու մասին որոշումը, 13.953 քրեական վարույթով ավարտվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները, 92-ն ուղարկվել է այլ մարմին, 192-ը միացվել է, 1.584 քրեական վարույթ  փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից, ինչպես նաև  վարժական հավաքներից խուսափելու դեպքերի առթիվ /ՔՕ 461-462-րդ հոդվածներ/ քննվել է 11.510 քրեական վարույթ կամ ընդհանուր վարույթի 64.9%-ը, որից 10.627-ը փոխանցվել է 2023թ.-ից, իսկ 883-ը վարույթ է ընդունվել  2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում:Նշված 11.510 քրեական վարույթից 159-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել դատարան,  489-ի վարույթը կարճվել է, 10.490-ը պասիվացվել են, 6-ն ուղարկվել է այլ մարմին, 3-ը միացվել է, 363-ը փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Քննված 17.727 քրեական վարույթից 292-ը եղել են  սպաների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ: Դրանցից 188-ը փոխանցվել է 2023թ.-ից, իսկ 104-ը վարույթ է ընդունվել  2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում:Նշված 292 քրեական վարույթից 157-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել դատարան, 110-ի վարույթը կարճվել է, 35-ը պասիվացվել է, 4-ն ուղարկվել է այլ մարմին, 6-ը միացվել է, 90-ը փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

ԶՔԳՎ-ում քննարկվող ժամանակահատվածում քննված և ավարտված քրեական վարույթներով պատճառված ընդհանուր 50.167.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 16.002.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա:

Այսպես՝
Պետությանը պատճառված 41.119.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 10.802.000ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա:  Ֆիզիկական անձանց պատճառվել է 9.048.000 ՀՀ դրամի  գույքային վնաս, որից վերականգնվել է 5.200.000 ՀՀ դրամը:

Վերահսկողության վարչության /այսուհետ՝ Վարչություն/ գործությունեությունը.

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում Վարչությունում քննարկվել է իրավական ակտերի 72 նախագիծ, ստացվել, ուսումնասիրվել և ըստ ենթակայության է ուղարկվել 82 քրեական վարույթ և 98 հաղորդում:

Հաշվետու ժամանակահատվածում Վարչության քննիչներն 9 անգամ գործուղվել են կայազորային քննչական բաժիններ: Ուսումնասիրվել է 247 քրեական վարույթ, Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունից ստացված նախնական ուսումնասիրությունների արդյունքներով կազմակերպվել է 18 քննարկում:

ԶՔԳՎ տարբեր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով քաղաքացիներից ստացվել է 130 դիմում և միջնորդություն, որից 100-ը քննարկվել է Վարչությունում, իսկ օրենքով նախատեսված 30 դեպքում դրանք ուղարկել են վարույթն իրականացնող մարմնի քննարկմանը, կազմակերպվել է 37 քաղաքացիների ընդունելություն:

Ապահովվել է իրավական ակտերով նախատեսված համագործակցությունը պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումների հետ, ստացվել է 68 տարատեսակ հարցում, որոնց կապակցությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ, ՀՀ ՊՆ Զ և ԶՀ ծառայությանը տրամադրվել է 151 անձանց վերաբերյալ տեղեկատվություն:

Վարչությունում քննարկվել է նաև տարբեր մարմիններից, կազմակերպություններից, լրագրողներից ստացված 13 հարցում:

Քննության որակը բարձրացնելու և աշխատանքային կարգապահությունն ապահովելու նպատակով նախապատրաստվել է Կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի 2 հրամանի նախագիծ:

Վարչության մեկ ծառայողի ուժերով կատարվել է ենթակա ստորաբաժանումներից ստացված առանձին քննչական գործողություններ կատարելու 4 փոխօգնության խնդրանք, ապահովվել է ամենօրյա համագործակցությունը տարբեր փորձագիտական հիմնարկների հետ:

Բացի այդ, Վարչության վարույթում 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է 15 քրեական վարույթ, որից 5-ը այդ թվում՝ /2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի և 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների և դրան հաջորդող ժամանակահատվածում շարքային և պայմանագրային կազմի զինծառայողների կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքերով՝ ավելի քան 1889 անձանց վերաբերյալ քննվող քրեական վարույթները/ փոխանցվել է նախորդ տարվանից, 5-ը նախաձեռնվել են հաշվետու ժամանակահատվածում, ևս 5-ը ստացվել են այլ ստորաբաժանումներից: Հաշվետու ժամանակահատվածում 1 քրեական վարույթ /2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հենակետի պատասխանատուի և դիրքի ավագի կողմից մարտի պարագաներում մարտական հերթապահություն կրելու կանոնների խախտման դեպքով/ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, 2-ը կարճվել է ռեաբիլիտացիոն հիմքով, 6-ը միացվել է են մեկ վարույթում, ևս 2-ն ուղարկվել են այլ մարմիններ:

Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում (այսուհետ՝ ՆԱՎ) 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում ստացվել է 130 միջնորդություն, իրականացվել է 111 նախնական ուսումնասիրություն, 36 ստուգում:

Կատարված նախնական ուսումնասիրությունների համար առիթ է հանդիսացել Կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ՀՀ դատախազության տարբեր ստորաբաժանումներից ստացված 70 միջնորդությունը (2023թ՝ 889), այսինքն` ՀՀ դատախազությունից ստացված միջնորդությունների քանակը 2023թ.  1-ին կիսամյակի համեմատ նվազել է 819-ով կամ 92%-ով: Ստացված 70 միջնորդությունների առթիվ կատարվել է 54 նախնական ուսումնասիրություն, որից 5արդյունքներով Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ և 5  ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի, 6-ի արդյունքներով 7 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի, 34-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, 1-ը՝ կասեցվել է, 8-ը փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Կոմիտեի մարմիններից ստացված 60 միջնորդությունների առթիվ իրականացված 57 նախնական ուսումնասիրություններից 27-ի արդյունքներով՝ Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ և 37 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական տույժերի, 6 դեպքում նախնական ուսումնասիրության արդյունքներով 9 անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, 20-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, 1-ը` կասեցվել է, 3-ը փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Ընդհանուր առմամբ, 2023թ. սկսված և 2024թ. ավարտված, ինչպես նաև 2024թ. սկսված և ավարտված նախնական ուսումնասիրություների և կարգապահական վարույթների արդյունքներով Կոմիտեի նախագահի կողմից ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվել է 74 կարգապահական տույժ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 64-ի համեմատ:Մասնավորապես՝

5-ի նկատմամբ` <<զգուշացում>> (2023թ.՝ 21),
34-ի նկատմամբ՝ <<նկատողություն>> (2023թ.՝ 15)
30-ի նկատմամբ՝ <<խիստ նկատղություն>> (2023թ.՝ 19)
1-ի նկատմամբ՝ << պաշտոնի իջեցում մեկ աստիճանով>> (2023թ.՝ 1)
4-ի նկատմամբ՝ <<պաշտոնից ազատում>> (2023թ.՝ 8):

Միևնույն ժամանակահատվածում Կարգապահական հանձնաժողով ներկայացված միջնորդությունների արդյունքներով ինքնավար պաշտոն զբաղեցնող 6 անձի արարքում հաստատվել է կարգապահական խախտման փաստը, սակայն արձանագրվել է նրանց մեղավորության բացակայությունը:

Կոմիտեի նախագահի հրամանների և հանձնարարականների կատարման, ինչպես նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից աշխատանքային կարգապահության պահպանման նպատակով վարչության ծառայողների կողմից Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում իրականացվել են անակնկալ այցեր:

Իրականացված նախնական ուսումնասիրություններով պարզված ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 2 հաղորդում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե (2023թ. 1-ին կիսամյակին՝ 4 հաղորդում, որից 3-ը՝ ԱԱԾ քննչական գլխավոր վարչություն, 1-ը՝ ՀԿԿ):

ՆԱՎ աշխատակիցներն աջակցել են Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատանքներին` կազմելով Հանձնաժողովի կողմից կայացվող` կարգապահական խախտման փաստի առկայության կամ բացակայության մասին որոշումների նախագծեր:

Կոմիտեի իրավաբանական վարչության (այսուհետ՝ Վարչություն) կողմից 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ Կոմիտեի գործունեությունն ապահովող իրավական հիմքերի, ինչպես նաև կոմիտեի գործունեությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների ներքին իրավական ակտերի մշակման, այլ մարմիններից կամ այլ ստորաբաժանումներից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ տրամադրելու, հայցադիմումների և դրանց պատասխանների կազմման, դատական ներկայացուցչություն ապահովելու ուղղությամբ:

Վարչությունը մշակել է 8 իրավական ակտի նախագիծ, որից 2-ը օրենքների նախագծեր են, 6-ը՝ ՀՀ կառավարության որոշումների նախագծեր: Օրենքներից  Ազգային Ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով աշխատավարձի չափի, ինչպես նաև զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի պահպանման վերաբերյալ երաշխիքներ են նախատեսվել ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության փորձագետների համար, եթե վերջիններս իրենց մասնագիտական գործունեությունը շարունակեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Բացի այդ, մշակվել և ներքին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նոր իրավակարգավորումներ են նախատեսվել Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին այլ պաշտոնի փոխադրելու, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակի, կարգապահական վարույթ հարուցելու ժամկետների վերաբերյալ և այլն:

Մշակվել, շրջանառվել և Կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի ստորագրմանն է ներկայացվել 82 իրավական ակտի նախագիծ, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ նախատեսող, գործողությունը դադարեցնող Կոմիտեի նախագահի թվով 28 իրավական ակտի նախագիծ:

Բացի այդ, ի կատարումն 2024թ. փետրվարի 7-ի կոլեգիայի նիստում Կոմիտեի նախագահի հանձնարարության՝ Վարչությունում  ուսումնասիրվել են 2014-2023 թվականների ընթացքում Կոմիտեի նախագահի կողմից ընդունված իրավական ակտերը՝  միևնույն կարգավորման առարկա ունեցող իրավական ակտերը միավորելու նպատակով:

Այս ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում՝  ուսումնասիրվել են 2014-2023 թվականներին ընդունված թվով շուրջ 1.154  իրավական ակտ (այդ թվում՝ նախկինում այլ ստորաբաժանումներում  հաշվառված), որոնք դասակարգվել են տարբեր խմբերի (գործող մայր իրավական ակտեր՝ թվով 168, գործող մայր իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող իրավական ակտեր՝ թվով 164, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի և 36-րդ հոդվածի  նորմերի համաձայն ուժը կորցրած  համարվող իրավական ակտեր՝ թվով 524, Կոմիտեի նախագահի հրամանով արդեն իսկ ուժը կորցրած իրավական ակտեր՝ թվով 298): Վերոնշյալ իրավական ակտերի ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են Կոմիտեի նախագահի հրամանով արդեն իսկ ուժը կորցրած, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի և 36-րդ հոդվածի  նորմերի համաձայն ուժը կորցրած  համարվող իրավական ակտերը՝ արխիվ հանձնելու համար, իսկ գործող 121 իրավական ակտից 83-ն առանձնացվել է՝ ըստ կարգավորման առարկաների դրանք կոդիֆիկացնելու նպատակով: 

Վարչությունում մշակվել է նաև Կոմիտեի գլխավոր քարտուղարի  հրամանի 5 նախագիծ, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության կանոնադրությունը:

Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում Վարչության ինտենսիվ աշխատանքի արդյունքում կյանքի են կոչվել Կոմիտեի համար առաջնահերթ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.

- 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի գործառույթներն ամբողջ հաստիքներով Կոմիտեին փոխանցվելու կապակցությամբ Կոմիտեում պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության  գլխավոր վարչության ձևավորումը.

- «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծումը և ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության փորձագետների համար մասնագիտական գործունեությունը ՊՈԱԿ-ում շարունակելու դեպքում վարձատրության, զինվորական կենսաթոշակի պահպանման հարցում երաշխիքների նախատեսումը.

- «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության ձևավորման ուղղությամբ իրավական հիմքերի ստեղծումը և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում կազմակերպության  գրանցումը:

Այլ մարմիններից ստացված 124 իրավական ակտի և այլ բնույթի փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ տրամադրվել են կարծիքներ:

Ներկայացնելով Կոմիտեի շահերը Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում՝ Վարչությունում կազմվել և դատարան են ներկայացվել 9 հայցադիմումի պատասխան, 8 դիրքորոշում և միջնորդություն, 2 վերաքննիչ բողոք, 2 վերաքննիչ բողոքի պատասխան և 1 հաշտության համաձայնություն: 39  դատական գործով  ապահովվել է 64 ներկայացուցչություն և մասնակցություն դատական նիստերին:

Վերը նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել 13 դատական գործով եզրափակիչ ակտի հրապարակում, որից 12-ը՝ Կոմիտեի օգտին.

Մշակվել և ներկայացվել են Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկված Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների ուսուցման ծրագրերը, ժամանակացույցերը, Կոմիտեի քննիչների վերապատրաստումների, լրացուցիչ վերապատրաստումների ծրագրերը և չափորոշիչները, ինչպես նաև շարունակական  համագործակցություն է իրականացվել Արդարադատության ակադեմիայի հետ, այդ թվում՝ դասախոսական կազմի ընտրության հարցում:

Ապահովվել է մասնակցություն միջգերատեսչական տարբեր աշխատանքային խմբերում, այդ թվում՝ քննարկումներին, ներկայացուցչություն է իրականացվել ՀԿ-ների և այլ մարմինների, կազմակերպությունների կողմից  կազմակերպված թվով 25 քննարկումների:

Իրականացվել են Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի այլ հանձնարարականներ:

Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի  (այսուհետ՝ Բաժին) կողմից 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված 117 հարցում, որից 28-ը փոխանցվել է նախորդ տարիներից: 

117 հարցումից 77-ը կամ 65%-ը կատարվել է ամբողջ ծավալով, իսկ 40-ը փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Հաշվետու ժամանակահատվածում քննարկվել է Կոմիտեի ստորաբաժանումներում իրականացվող քրեական վարույթներով օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղղված 225 հարցում, որից 173-ը կամ 76%-ը՝ լրամշակվելուց և թարգմանությունն ապահովելուց հետո, փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ կատարման նպատակով օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկելու նպատակով, դրանցից 21-ի կամ 12%-ի պահանջների կատարումն օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից արդեն իսկ ապահովվել է, իսկ 152-ը 2024թ.-ի հունիսի 30-ի դրությամբ գտնվում է կատարման փուլում, 21-ը  կամ 9%-ը՝ լրամշակման վերադարձվելուց հետո այլևս բաժնում չի ստացվել, 31 հարցում գտնվում է թարգմանության փուլում:

Կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով նախկինում ուղարկված հարցումներից՝ 2023թ. ուղարկված 247 հարցումներից ընթացիկ են 68-ը կամ 27%-ը, 2014-2022թթ. ուղարկված հարցումներից ընթացիկ են 170-ը, որոնցով բաժնի կողմից պարբերաբար միջոցներ են ձեռնարկվում դրանց անհրաժեշտության առկայությունը կամ բացակայությունը պարզելու, օտարերկրյա իրավասու մարմիններին դրանց կատարումն ապահովելու նպատակով հիշեցումներ ուղարկելու և ընթացքը լուծելու ուղղությամբ:

Ավելին` միասնական աշխատելաոճ ձևավորելու նպատակով, բաժնի կողմից մշակվել և ներդրվել են օտարերկրյա իրավասու մարմիններին ուղղված իրավական օգնություն ցուցաբերելու մասին հարցումների ուղեցույցներ և օրինակելի նմուշներ, որոնք հնարավորություն են ընձեռել նախաքննություն իրականացնող պաշտոնատար անձանց առավել սեղմ ժամկետներում ներկայացնել միջազգային իրավական համագործակցության պահանջներին համապատասխանող հարցումներ:

Կոմիտեի նախագահի, ոլորտը համակարգող տեղակալի և մի շարք օտարերկրյա պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայաստանում տարբեր պետությունների դեսպանությունների իրավապահ ոլորտի գործընկերների հետ կազմակերպվել է 16 հանդիպում: 

Բացի այդ, 2024թ.-ի 1-ին կիսամյակում՝ կազմակերպվել են Կոմիտեի ղեկավարության այցերը Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություններ:

Հաշվետու ժամանակահատվածում բաժնում իրականացվել են նաև Կոմիտեի և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի միջև համագործակցության հուշագրի ստորագրմանն ուղղված աշխատանքներ, որը ստորագրվել է 2024թ.-ի փետրվարի 2-ին:

Իրականացվել են նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագրի» ստորագրմանն ուղղված աշխատանքներ, որը ստորագրվել է 2024թ.-ի մարտի 5-ին:

Կոմիտեի նախագահի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների հետ գրագրության կազմակերպման մասին» 2021թ.-ի մարտի 23-ի թիվ 32-Լ հանձնարարականի համաձայն՝ միջազգային հարցումների ապահովման բաժնում աշխատանքներ են իրականացվում  նշված ոլորտում գրագրության գործընթացը կանոնակարգելու ուղղությամբ: Այս ոլորտում 2024թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեում իրականացվող քրեական վարույթներով քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված 205 իրազեկումները, ինչպես նաև ցանկացած նամակի, տեղեկատվության հարցման կամ այլ գրության նախագծերը մինչև ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն ուղարկելը, համաձայնեցվել է միջազգային հարցումների ապահովման բաժնի պետի հետ: Միաժամանակ, բաժնի պետի կողմից անձամբ ապահովվում է 24/7 աշխատանքային ռեժիմով կապը ՀՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դեսպանությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ՝  օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված 379  քրեական վարույթով  և օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կատարված 263 քրեական վարույթով:

Բաժնի կողմից 18 մասնակցություն է ապահովվել նաև միջգերատեսչական տարբեր աշխատանքային խմբերում, ներկայացուցչություն է իրականացվել ՀԿ-ների և այլ մարմինների, կազմակերպությունների կազմակերպած քննարկումներին:

Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են իրականացվել նաև Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մասնագիտական ունակությունների զարգացմանն ուղղված դասընթացներ, վերապատրաստումներ և քննարկումներ իրականացնելու ուղղությամբ: Բաժնի կողմից իրականացվել են նաև դեպի 17 օտարերկրյա պետություն Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 24 անձի ծառայողական գործուղումների նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներ:

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում Բաժինը Կոմիտեի նախագահի և ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ, ինչպես նաև Կոմիտեի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում իրականացրել է նաև այլ գործառույթներ:

Կոմիտեի կարգապահական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում հարուցվել է 43 կարգապահական վարույթ՝ 53 ինքավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, որից 52-ի արարքներում հաստատվել է կարգապահական  խախտման փաստերի առկայությունը և նրանց մեղավորությունը: Արդյունքում՝ միջնորդություններ են ստացվել 1-ի նկատմամբ՝ «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով», 4-ի նկատմամբ՝ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժեր կիրառելու հնարավորության հարցը քննարկելու վերաբերյալ: 9-ի արարքներում հաստատվել է կարգապահական խախտման փաստերի առկայությունըսակայն բացակայել է վերջիններիս մեղավորությունը:

Անձնակազմի կառավարման վարչության կողմից իրականացված աշխատանքներ.

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեում ծառայության է նշանակվել ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 79 թեկնածու, որից 25-ը  եղել են Կոմիտեում նախկին ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ:

ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունից Կոմիտե է տեղափոխվել 17 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ:

Զբաղեցրած պաշտոնից ազատվել է 42 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որից 37-ը՝ գրավոր դիմումի հիման, 1-ը՝ սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ, իսկ 4-ը՝ պաշտոնից ազատում կարգապահական տույժ նշանակելու դեպքում:

Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված 2 քննություններին դիմած 317 հայտատուից դրանց մասնակցել են 289-ը, որոնցից 77-ի վերաբերյալ Կոմիտեի որակավորման հանձնաժողովի որոշմամբ կայացվել է դրական եզրակացություն: Արդարադատության ակադեմիայում ուսումնառություն է անցել 62 անձ:

Կազմապերպվել է Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց  վերապատրաստման (հերթական, լրացուցիչ, հատուկ ուսուցում, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ)  հետ կապված աշխատանքները՝ 622 անձի վերաբերյալ:

Ատեստավորվել է (հերթական, արտահերթ, այդ թվում՝ արտահերթ առաջխաղացման) 100 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ:

Ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու, առանձնակի ցուցանիշների համար Կոմիտեի նախագահի, ինչպես նաև այլ գերատեսչությունների ղեկավարմների հրամաններով խրախուսվել է Կոմիտեում 361 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ: Կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության համար այլ գերատեսչությունների 46 աշխատակից պարգևատրվել է Կոմիտեի նախագահի հրամաններով:

Կարգապահական տույժի է ենթարկվել 134 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ:

Կոմիտեի հիմնական մասնագիտական ստորաբաժանումներում 2024թ. հուլիսի 01-ի դրությամբ թափուր է 198 հաստիք:

Կոմիտեի հիմնական մասնագիտական ստորաբաժանումներում 2024թ. հուլիսի 01-ի դրությամբ կին ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք 137-ն են կամ 17 %:

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի աջակցող ստորաբաժանումներում պաշտոնի նշանակվել է 32 անձ, ազատվել՝ 36-ը:

Կազմակերպվել է Կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոնների մրցույթներ՝ 27 թեստավորման և 25 հարցազրույցի փուլեր, որոնց շրջանակներում ուսումնասիրվել է 166 դիմումատուների փաթեթներ և տրամադրվել եզրակացություններ:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Կոմիտեի նախագահի և Կոմիտեի գլխավոր քարտուղարի հրամաններով խրախուսվել է Կոմիտեի աջակցող ստորաբաժանումներում 445 քաղաքացիական ծառայող, հայեցողական պաշտոն զբաղեցնող, տեխնիկական սպասարկում իրականացնող, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով աշխատող անձ:

Կարգապահական տույժի է ենթարկվել 1 քաղաքացիական ծառայող,
1՝ տեխնիկական սպասարկող:

Կոմիտեի աջակցող մասնագիտական ստորաբաժանումներում 2024թ. հուլիսի
01-ի դրությամբ թափուր է 30 հաստիք:


Կոմիտեի աջակցող մասնագիտական ստորաբաժանումներում 2024թ. հուլիսի
01-ի դրությամբ կին քաղաքացիական ծառայողները 236-ն են կամ 70 %:


Հաշվետու ժամանակահատվածում կազմվել է 1328 հրամանի նախագիծ, 19` համաձայնագիր:

Կոմիտեի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժինը քննարկվող ժամանակահատվածում կազմակերպել է 336 քաղաքացու ընդունելություն: Ընդունելության համար դիմած քաղաքացիներին տրվել են սպառիչ պատասխաններ, քննությանն առնչվող հարցերով կազմակերպվել է ընդունելություն համապատասխան պաշտոնատար անձանց մոտ և հետևողականություն է ցուցաբերվել բարձրացված հարցերի վերաբերյալ քաղաքացիներին սահմանված կարգով և ժամկետներում հիմնավոր պատասխաններ տալու ուղղ ությամբ

Կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժին տարբեր հարցերով զանգահարել են 2.162 քաղաքացի:

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում քաղաքացիների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից առցանց եղանակով ստացվել է 475 դիմում, բողոք և միջնորդություններ:  

Կոմիտեի վարչական շենքերի հիմնանորոգման և վերանորոգման ուղղությամբ

Կնքվել են Կոմիտեին պատկանող Երևան քաղաքի Մամիկոնյանց 48 հասցեում գտնվող վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքների կատարման նախագծա–նախահաշվային փաստաթղթերի մշակման,  զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնի վարչական շենքի կապիտալ վերանորոգման  աշխատանքների կատարման նպատակով նախագծի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների պայմանագրեր։

Կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքների կատարման նպատակով նախագծի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման համար կազմակերպվել և իրականացվել է գնման գործընթաց։

ՀՀ ք. Երևան, Բաբայան 4, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան 189, ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Թամանցիների 45/1 և ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրակացի 19 հասցեներում գտնվող Կոմիտեին ամրակցված վարչական շենքերի զենքի պահեստարանների ընթացիկ նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվել է գնման ընթացակարգ, որի արդյունքում կնքվել են համապատասխան պայմանագրեր։

ՀՀ Գյումրի քաղաքի Շիրակացի 19 հասցեում գտնվող քննչական բաժնի վարչական շենքի ջեռուցման և գազաֆիկացման համակարգերի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվել է գնման ընթացակարգ, որի արդյունքում կնքվել է պայմանագիր։

ՀՀ Գյումրի քաղաքի Շիրակացու 68/1 հասցեում գտնվող Կոմիտեին ամրակցված վարչական շենքի տանիքի մասնակի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվել է գնման ընթացակարգ, որի արդյունքում կնքվել է պայմանագիր։