Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննության վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննության վերաբերյալ:
Գրավոր քննությունը տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 10:00-ին ՀՀ քննչական կոմիտեում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5):
Քննության մասնակիցները փաստաթղթերը պետք է ներկայացնեն 2021թ. օգոստոսի 17-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ:
Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն պահանջվող փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պահանջներին:
Հայտարարությունը՝ ստորև`
Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննության վերաբերյալ